19:06 19.04.2024
Արդարադատության միջազգային դատարանում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Շոն Մըրֆին ՄԱԿ-ի դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ժամանակ հայտարարել է, որ եթե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար սպառնալիք չէր հանդիսանում, ապա ինչու 100 հազարից ավել մարդ նախորդ տարվա սեպտեմբերին լքեցին իրենց նախնիների տները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա իր ելույթում նշել է, որ դատական գործի շրջանակներում առկա ապացույցներն ուսումնասիրելով՝ ադրբեջանական ներկայացուցիչները, զարմանալիորեն, չեն կարողանում տեսնել հայ քաղաքացիական անձանց նկատմամբ ռասսայական խտրականությունը հաստատող ապացույցները։
Անդրադառնալով հայերի նկատմամբ Ադրբեջանում տարածված հայատյացությանն ու երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հայ ժողովրդի հասցեին հնչեցված հայտարարություններին՝ Մըրֆին նշել է․
«Ես չեմ քննի նախագահ Ալիևի բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչել են և, որոնք, ի վերջո, մեր ապացույցների մի մասն են: Բայց, մեր կարծիքով, այդ հայտարարությունները ցույց են տալիս ռասսայական թշնամություն կամ առնվազն այս իրավասության փուլում կարող են այդպես ընթերցվել: Օրինակ, Ադրբեջանը պնդում էր, որ նախագահ Ալիևի հայտարարությունը, թե իրենց հիմնական թշնամիները աշխարհի հայերն են, ռասսայական թշնամանքի դրսևորում չէ։ Ադրբեջանը պնդում է, որ այս արտահայտությունը բարեհաճորեն վերաբերում է Ադրբեջանին քննադատողներին կամ նրանց, ովքեր չեն սիրում Ադրբեջանը: Բայց աշխարհի հայեր արտահայտությունը, անշուշտ, չի վերաբերում կոնկրետ երկրի կամ կոնկրետ երկրի ղեկավարությանն ու նրա բանակին: Արտահայտությունն ակնհայտորեն վերաբերում է մի ամբողջ էթնիկ խմբի՝ աշխարհում որտեղ էլ որ լինի»։
Նա հավելել է, որ Ադրբեջանի կառավարությունն ընդհանուր առմամբ քարոզում և ատելություն է տարածում էթնիկ հայերի նկատմամբ: Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն չի ընդունում Ադրբեջանի մեկնաբանությունները իր կառավարության հայտարարությունների վերաբերյալ ․․․Եթե Ադրբեջանը սպառնալիք չի հանդիսանում, ապա ինչո՞ւ 2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 100․000 էթնիկ հայ, այդ թվում՝ 30․000 երեխա, մի քանի օրվա ընթացքում փախան իրենց պապենական հայրենիքից»,- հարցադրում է արել ՀՀ ներկայացուցիչը։
Շոն Մըրֆին հավելել է, որ շատ պարզ է, որ ադրբեջանական պաշտոնյաների խոսքերը ճիշտ են ընկալվել Լեռնային Ղարաբաղի ողջ էթնիկ հայերի կողմից։ Նրանք հասկացել են, որ այդ սպառնալիքները ոչ թե ուղղված են միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին, այլ առաջին հերթին հենց իրենց։
«Այս պատճառով է, որ նրանք լքել են իրենց տները: Պատճառն այս սպառնալիքն է և դրա ստեղծած ընկալումը, որը մշակվել է տասնամյակների ընթացքում Ադրբեջանի կառավարության կողմից», – եզրափակել է Մըրֆին։
22:18 08.06.2025
Այսօր Օվկիանոսների համաշխարհային օրն է22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...
22:40 08.06.2025
Հունիսի 9-ին և 10-ին տեղի կունենան Մարիինյան թատրոնի բալետային ներկայացումներըԵրկու օր շարունակ Թումանյանի անվան զբոսայգին դարձել էր բարձրարվեստ մշակույթի կենտրոն՝ հյուրընկալելով Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վաղը և հունիսի 10-ին դարձյալ նույն վայրում երևանցիներն ու քաղաքի հյուրերը կվայելեն բալետի կախարդանքը, այս անգամ՝ Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան» թատրոնի արտիստների կատարմամբ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:18 08.06.2025
Այսօր Օվկիանոսների համաշխարհային օրն էՕվկիանոսների համաշխարհային օրը նշվում է ամեն տարի՝ հունիսի 8-ին, ընդգծելու համար օվկիանոսի կենսական դերը մարդկության կյանքում և այն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Այս տարվա թեման է՝ «Հրաշք. պահպանելով այն ինչ ծահպանում է մեզ», որը շեշտում է օվկիանոսի հիացմունքի արժանի բնույթն ու նրա կարևոր նշանակությունը Երկրի […] ...
22:02 08.06.2025
Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:49 08.06.2025
ՀՀ ՆԳՆ-ն հրապարակել է Ավշարի ավտովթարի տեսանյութը և մանրամասներ հայտնելՆԳՆ-ն հրապարակել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը: «Տեսանյութում հստակ երևում է, որ ՊԾ կարգախումբը, վարելիս բջջային հեռախոսից օգտվելու համար, կանգնեցնում է «Նիսան» մակնիշի ավտոմեքենան՝ վարչարարություն իրականացնելու նպատակով, ինչից հետո «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստեղծում է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով նույն ճանապարհով ընթացող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվում […] ...
21:35 08.06.2025
Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի բրոնզե մեդալըՖրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին Ազգերի լիգայի երրորդ տեղի համար խաղում։ Խաղը տեղի ունեցավ Շտուտգարտում։ Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն բացեց խաղի հաշիվը 45-րդ րոպեին։ Իսպանական «Ռեալի» հարձակվողի համար այս գոլը 50-րդն էր Ֆրանսիայի հավաքականում։ Նա դարձավ երրորդ խաղացողը, որը հասավ այս ցուցանիշին՝ Օլիվիե Ժիրուից (57) և Թիերի Անրիից (51) հետո: […] ...