Օձուն համայնքում վերացվել է 2 մանկապարտեզի խոհանոցների արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+25.09 oC

Օձուն համայնքում վերացվել է 2 մանկապարտեզի խոհանոցների արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

19:22 19.04.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել «ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի երկու հասցեներում գործող մանկապարտեզների ճաշարաններում: Պարզվել է, որ նախկինում խոհանոցներում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները շտկվել են։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի երկու հասցեներում գործող մանկապարտեզների ճաշարանների արտադրական գործունեության կասեցումները վերացվել են:

Возможно, это изображение кухонная вытяжка и внутри помещения

Возможно, это изображение кухонная вытяжка

Возможно, это изображение текст

Возможно, это изображение водонагреватель

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խորհրդարանը քննարկել է ՄԻՊ տարեկան հաղորդումը և զեկույցը

19:12 02.05.2024

Խորհրդարանը քննարկել է ՄԻՊ տարեկան հաղորդումը և զեկույցը

Թե’ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը, թե’ որպես կախարգելման ազգային մեխանիզմ` ՄԻՊ-ի տարեկան զեկույցը ցույց են տալիս բնագավառում առկա խնդիրները: Ներկայացվել են այն բազմաթիվ խնդիրները, որոնք ընթացքում լուծվել են, այդ թվում` պաշտպանի միջամտության արդյունքում: Ներկայացնելով 2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ ՀՀ մարդու […] ...

Կստեղծվի ոստիկանական գվարդիա, օրենքներում կարվեն փոփոխություններ. գործադիրի որոշումները

19:05 02.05.2024

Կստեղծվի ոստիկանական գվարդիա, օրենքներում կարվեն փոփոխություններ. գործադիրի որոշումները

Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին՝ վերապատրաստվելու կամ կրթություն ստանալու, կստեղծվի նոր կառույց՝ ոստիկանական գվարդիա, մի շարք օրենքներում կարվեն փոփոխություններ: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

«Հանքարդյունաբերական ոլորտը և նորակառույց ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկում խորհրդարանում

18:57 02.05.2024

«Հանքարդյունաբերական ոլորտը և նորակառույց ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկում խորհրդարանում

Գերծանրաբեռնված ավտոմեքենաներից վնասվող ճանապարհների հարցը եւ լուծման հնարավոր ուղիները «Հանքարդյունաբերական ոլորտը եւ նորակառույց ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկման առանցքում էին: Մայիսի 2-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկումը նախաձեռնել էր ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, որին մասնակցել են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, […] ...

Ի գիտություն դիմորդների՝ ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է

18:52 02.05.2024

Ի գիտություն դիմորդների՝ ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է

«Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման, ինչպես նաև սպասվող փոփոխությունների վերաբերյալ: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը: ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանի տեղեկացմամբ՝ այժմ ընթացքի մեջ […] ...

Լուսանկարահանող տեխնիկական միջոցները տեղափոխվել են. ՃՈ հայտարարությունը

18:45 02.05.2024

Լուսանկարահանող տեխնիկական միջոցները տեղափոխվել են. ՃՈ հայտարարությունը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Մ-4՝ Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում […] ...

Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ

18:40 02.05.2024

Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ

Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման աշխատանքներում և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանն ընդգրկելու նպատակով ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության ծառայողները, համագործակցելով բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, Երևան քաղաքում գտնվող 7 բարձրագույն ուսումնական հաստատություններում աջակցել են մոտ 247 ուսանողներից բաղկացած ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումների ստեղծմանը։ Կազմավորումների ստեղծման աշխատանքները մշտապես գտնվում են ՆԳՆ […] ...

BACK_TO_TOP