Կամո Ունանյանը դարձել է WKF կարատեի միջազգային մրցաշարի հաղթող – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+14.09 oC

Կամո Ունանյանը դարձել է WKF կարատեի միջազգային մրցաշարի հաղթող

11:24 29.04.2024

Ապրիլի 27-28-ը Գերմանիայի Հալլե քաղաքում տեղի ունեցավ WKF կարատեի միջազգային մրցաշարը, որտեղ մասնակցում էր 18 երկիր:

Հայաստանը ներկայացրեց սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը: Մենամարտերում Կամոն հաղթելով նախ դանիացի, հետո գերմանացի և անգլիացի մարզիկներին դարձավ մրցաշարի հաղթող:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիական L’Équipe-ը իսպաներենով հրաժեշտ է տվել Մբապեին

20:19 15.05.2024

Ֆրանսիական L’Équipe-ը իսպաներենով հրաժեշտ է տվել Մբապեին

Ֆրանսիական ամենահեղինակավոր պարբերականներից L’Équipe-ը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին հրաժեշտ է տվել իսպաներենով։ «Մինչև նոր հանդիպում և շնորհակալություն»,- գրված է պարբերականի շապիկին։ Հիշեցնենք` մայիսի 10-ին 25-ամյա Մբապեն տեսաուղերձով պաշտոնապես հայտարարել էր, որ չի երկարաձգելու պայմանագիրը «Պարի Սեն-Ժերմենի» հետ և 2023/24 մրցաշրջանի ավարտին ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ակումբից։ Նա ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է։ ...

Ֆլիկը պահանջներ է ներկայացրել «Բավարիայի» ղեկավարությանը

19:55 15.05.2024

Ֆլիկը պահանջներ է ներկայացրել «Բավարիայի» ղեկավարությանը

Հանս-Դիտեր Ֆլիկը մի շարք պահանջներ է դրել Մյունխենի «Բավարիայի» ղեկավարության առաջ։ 59-ամյա գերմանացի մասնագետը պատրաստ է վերադառնալ «Բավարիա», բայց չի ցանկանում ակումբի համար լինել ժամանակավոր նշանակում. կողմերը քննարկում են մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր կնքելու տարբերակը։ Բացի դրանից, Ֆլիկը ցանկանում է գլխավոր մարզիչ նշանակվելու դեպքում իր շտաբում ընդգրկել Միրոսլավ Կլոզեին և Թոնի Տապալովիչին։ Հիշեցնենք, […] ...

Արշակ Կորյանի գոլն ու երկու գոլային փոխանցումները օգնել են «Խիմկիին» կարևոր հաղթանակ տանել

19:00 15.05.2024

Արշակ Կորյանի գոլն ու երկու գոլային փոխանցումները օգնել են «Խիմկիին» կարևոր հաղթանակ տանել

Ռուսաստանի երկրորդ լիգայի 32-րդ տուրում Արշակ Կորյանը դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ ու օգնել է «Խիմկիին» 3-1 հաշվով արտագնա հաղթանակ տանել Սանկտ Պետերբուրգի «Լենինգրադեցի» նկատմամբ։ Հայաստանի հավաքականում խաղացած 28-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում 23 խաղում խփել է 4 գոլ, կատարել 5 արդյունավետ փոխանցում։ «Խիմկին» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և առաջնության ավարտից […] ...

UFC 303-ի տոմսերի վաճառքից ռեկորդային գումար է գոյացել

18:36 15.05.2024

UFC 303-ի տոմսերի վաճառքից ռեկորդային գումար է գոյացել

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ հունիսի 30-ին Լաս Վեգասում կայանալիք հերթական մրցաշարի տոմսերի վաճառքից ռեկորդային գումար է գոյացել: Այն գերազանցել է 20 միլիոն դոլարը, ինչը ռեկորդ է, ասել է Ուայթը: UFC 303 մրցաշարի գլխավոր մենամարտում կմրցեն թեթև քաշային կարգի մարտիկներ իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը և ամերիկացի Մայքլ Չենդլերը: ...

Մբապեն 5-րդ անգամ անընդմեջ լավագույնն է Լիգա 1-ում

18:06 15.05.2024

Մբապեն 5-րդ անգամ անընդմեջ լավագույնն է Լիգա 1-ում

Ֆրանսիայի ֆուտբոլիստների Ազգային միությունն (UNFP) ընտրել է Լիգա 1-ի լավագույն խաղացողին: Այդ տիտղոսին 5-րդ անգամ անընդմեջ արժանացել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն: 25-ամյա ֆրանսիացին մրցանակը ստացել է նաև 2019, 2021, 2022 և 2023 թվականներին: 2020-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցանակը չի հանձնվել: Մբապեն մոտ է նաև 6-րդ անգամ Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու դառնալուն: Հարձակվողը 27 գոլ […] ...

Դերիք Լյուիսը նոկաուտով հաղթել է Ռոդրիգո Նասիմենտոյին․ UFC

17:29 15.05.2024

Դերիք Լյուիսը նոկաուտով հաղթել է Ռոդրիգո Նասիմենտոյին․ UFC

Սենթ Լուիսում տեղի ունեցած UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում ամերիկացի Դերիք Լյուիսը հաղթել է բրազիլացի Ռոդրիգո Նասիմենտոյին: Լյուիսը ծանր քաշային կարգի մենամարտի երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով է հաղթանակի հասել: 39-ամյա ամերիկացու համար սա 28-րդ հաղթանակն էր օկտագոնում, նա նաև 12 պարտություն ունի: 31-ամյա Նասիմենտոյի համար սա երկրորդ պարտությունն էր, 11 մենամարտում էլ նա հաղթել է: […] ...

BACK_TO_TOP