11:43 30.04.2024
Պետական եկամուտների կոմիտեում ներդրված նոր համակարգի միջոցով մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց արդեն վերադարձվում են ինքնաշխատ եղանակով, հետևաբար հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չկա: Ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումն իրականացվում է առցանց եղանակով։ Արդյունքում՝ հաշվեհամարի բացակայության պատճառով նախկինում չվերադարձված 20 534 ֆիզիկական անձի հաշվեհամարներին նոր համակարգի միջոցով արդեն իսկ փոխանցվել է ավելի քան 647,5 մլն դրամ վերադարձման ենթակա սոցիալական վճարի գումար։
Հիշեցնենք, որ մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները վերադարձվում են այն ֆիզիկական անձանց, որոնք մի քանի գործատուների մոտ աշխատում են որպես վարձու աշխատող, կամ, միաժամանակ, հանդիսանում են վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր կամ նոտար ու նրանց համար հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարի ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված առավելագույն չափը։ Ի դեպ, երբ շահառուն ցանկանում է, որ գումարները փոխանցվեն իր նախընտրած վավեր հաշվեհամարին, ապա կարող է այցելել ՊԵԿ սպասարկման ցանկացած սրահ կամ հաշվեհամարը ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ Էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am հարթակի միջոցով:
09:08 15.07.2025
Զելենսկին ասել է, որ Թրամփը իրեն պատմել է Ռյուտեի հետ հանդիպման մասինՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում իրեն պատմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ իր հանդիպման մասին։ «Ես խոսեցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Շատ լավ զրույց էր։ Նախագահ Թրամփը խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ իր հանդիպման մասին։ Կարևոր է, որ մենք ունենք այդքան լավ հարաբերություններ, […] ...
09:00 15.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:55 15.07.2025
Ֆրանսիան մինչև 2030 թվականը Եվրոպայում լայնածավալ հակամարտության հավանականություն է տեսնումՖրանսիայի պաշտպանության և ազգային անվտանգության գլխավոր քարտուղարությունը հրապարակել է պաշտպանության և անվտանգության ոլորտի թարմացված դոկտրին՝ «Ազգային ռազմավարական վերանայում 2025»-ին (RNS 2025): Փաստաթղթում խոսվում է մինչև 2030 թվականը Եվրոպայում լայնածավալ զինված հակամարտության բարձր հավանականության մասին, որին կներգրավվեն ինչպես Ֆրանսիան, այնպես էլ նրա դաշնակիցները։ «Առաջիկա տարիներին, մասնավորապես՝ մինչև 2030 թվականը, Ֆրանսիայի և եվրոպացիների համար գլխավոր սպառնալիքը կլինի […] ...
08:45 15.07.2025
Պիստորիուս. Գերմանիան և ԱՄՆ-ը պատրաստվում են Կիևին մատակարարել երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգԲեռլինը և Վաշինգտոնը պատրաստվում են Կիևին մատակարարել մոտ 2 միլիարդ եվրո արժողությամբ երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։ Ինչպես հաղորդում է DPA գործակալությունը, այս մասին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ լրագրողներին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ «Սակայն վերջնական տեխնիկական, լոգիստիկ և ֆինանսական մանրամասները դեռ պետք է պարզաբանվեն», – մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը։ Պիստորիուսը հավելել […] ...
08:35 15.07.2025
Լավրովը կմասնակցի ՇՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստինՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Չինաստանում։ Լավրովը Չինաստան է ժամանել ԿԺԴՀ-ից։ Ավելի վաղ նա այցելել էր Մալայզիա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հանդիպումը կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի նախապատրաստման կարևոր փուլ, որը տեղի կունենա օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Տյանցզինում։ Նախարարները […] ...
08:15 15.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...