Թբիլիսիում սկսվել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.29
  • 421.90
WEATHER
+16.09 oC

Թբիլիսիում սկսվել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցը

21:00 30.04.2024

Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է ընդդիմության ցույցը՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի, ցուցարարները սկսում են արգելափակել երթևեկությունը, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։

Հանրահավաքին Վրաստանի և ԵՄ դրոշներով բազմաթիվ մարդիկ են ներկա։

Ցուցարարները սկսում են փակել Ռուսթավելի պողոտան, որտեղ գտնվում է Վրաստանի խորհրդարանի շենքը։ Տարածքում խմբվել են բազմաթիվ ոստիկաններ։ Վրաստանի օրենսդիր մարմնի մուտքն արգելափակված է պարիսպներով, և այնտեղ տեղակայված են անվտանգության ուժեր։

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ առաջին ընթերցմամբ ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։ Միաժամանակ Թբիլիսիում շարունակական բողոքի ցույցեր են ընթանում։ Ապրիլի 29-ի երեկոյան խորհրդարանական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ պաշտպանեց օրինագիծը։ Այժմ հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը դա պետք է քննարկի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռայիսին վստահելի գործընկեր էր․ Պուտին

23:59 21.05.2024

Ռայիսին վստահելի գործընկեր էր․ Պուտին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Ռուսաստանի հուսալի գործընկերն էր, միշտ կարելի էր վստահ լինել, որ պայմանավորվածությունները կիրականացվեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Իսկապես, նախագահ Ռայիսիի մահը մեծ կորուստ է, առաջին հերթին, իհարկե, Իրանի, Իրանի ժողովրդի համար, և ես խնդրում եմ Ձեզ անկեղծ ցավակցական խոսքեր փոխանցել այս ողբերգության կապակցությամբ։ Նա շատ հուսալի գործընկեր էր, շիտակ, ինքնավստահ […] ...

Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի արտգործնախարարին կհուղարկավորեն մայիսի 23-ին Թեհրանում

23:08 21.05.2024

Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի արտգործնախարարին կհուղարկավորեն մայիսի 23-ին Թեհրանում

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին, ով զոհվել է նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետևանքով, կհուղարկավորեն հինգշաբթի օրը Թեհրանում՝ Շահ Աբդուլ Ազիմ մզկիթում։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ զոհված արտգործնախարարի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մայիսի 23-ին Թեհրանի ԱԳՆ-ի դիմացի հրապարակում՝ տեղական ժամանակով ժամը 09:00-ին, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա նույն […] ...

Իրանը և տարածաշրջանը պատրաստվում են նոր գործընթացների․ քննարկում Գոհար Իսկանդարյանի հետ

22:55 21.05.2024

Իրանը և տարածաշրջանը պատրաստվում են նոր գործընթացների․ քննարկում Գոհար Իսկանդարյանի հետ

Իրանի նախագահի և արտաքին գործերի նախարարի մահվան կապակցությամբ սգո արարողություններ են տեղի ունենում հարևան երկրում: Դրան զուգահեռ Իրանը և տարածաշրջանը պատրաստվում են նոր գործընթացների: Թեման «Հեռանկարի» տաղավարում քննարկվել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանի հետ: ...

Ադրբեջանի և Ուկրաինայի ղեկավարները հեռախոսով քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

22:45 21.05.2024

Ադրբեջանի և Ուկրաինայի ղեկավարները հեռախոսով քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսով քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը և ապագա համատեղ նախագծերը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և էներգետիկայի, առևտրի և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ մամուլի ծառայության՝ նախագահները նշել են, որ […] ...

Իրանի ԱԳՆ-ն խոստացել է շարունակել Ռայիսիի քաղաքական կուրսը

21:25 21.05.2024

Իրանի ԱԳՆ-ն խոստացել է շարունակել Ռայիսիի քաղաքական կուրսը

Ավիավթարում զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի քաղաքական գիծը շարունակվելու է։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հայտարարության մեջ։ «Նրանց (Ռաիսի և Աբդոլլահիան) գիծը կշարունակվի, և կիրականացվեն նաև արտաքին քաղաքական ասպարեզում մեր երկրի առաջխաղացման նրանց կարևոր ծրագրերը, այդ թվում՝ օգտագործելով արտաքին գործերի նախարարության ողջ […] ...

Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել․ Ալեն Սիմոնյան

17:45 21.05.2024

Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ամբողջ աշխարհը և տարբեր երկրներ ողջունել են այս գործընթացը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ հատվածի սահմանազատման գործընթացն ավարտին ենք հասցրել, և մենք ստեղծել ենք հենման […] ...

BACK_TO_TOP