Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+21.09 oC

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

21:11 30.04.2024

Ապրիլի 30-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հաստատվեցին կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։

Վարչությունը որոշեց.

1.Ստեղծել Գյումրու տարածքային կազմակերպություն (այսուհետ` ՏԿ)։
Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և Վերահսկողի ընտրությունների անցկացման օր նշանակել 2024 թվականի հունիսի 1-ը՝ ժամը 11։00-ն։

Սահմանել, որ`
ա) Գյումրու ՏԿ խորհուրդը բաղկացած է Խորհրդի 9 եւ Վերահսկողի 1 անդամից.
բ) ՏԿ խորհրդի անդամների և Վերահսկողի Թեկնածուների առաջադրումը (ինքնառաջադրումը) սկսվում է մայիսի 23-ին և ավարտվում մայիսի 26-ին՝ ժամը 18:00-ին.
գ) ՏԿ խորհրդի անդամի և Վերահսկողի Թեկնածուների ցանկը հաստատվում է մայիսի 27-ին.
դ) ՏԿ խորհրդի անդամի և Վերահսկողի Թեկնածուների նախընտրական քարոզչությունը սկսվում է մայիսի 28-ին և ավարտվում քվեարկության սկիզբը հայտարարելու պահին։
2. Ստեղծել Մասիսի տարածքային կազմակերպություն (այսուհետ` ՏԿ)։
Մասիսի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և Վերահսկողի ընտրությունների անցկացման օր նշանակել 2024 թվականի մայիսի 20-ը՝ ժամը 17։00-ն։

Սահմանել, որ`
ա) Մասիսի ՏԿ խորհուրդը բաղկացած է Խորհրդի 7 եւ Վերահսկողի 1 անդամից.
բ) ՏԿ խորհրդի անդամների և Վերահսկողի Թեկնածուների առաջադրումը (ինքնառաջադրումը) սկսվում է մայիսի 10-ին և ավարտվում մայիսի 13-ին՝ ժամը 18:00-ին.
գ) ՏԿ խորհրդի անդամի և Վերահսկողի Թեկնածուների ցանկը հաստատվում է մայիսի 15-ին.
դ) ՏԿ խորհրդի անդամի և Վերահսկողի Թեկնածուների նախընտրական քարոզչությունն սկսվում է մայիսի 16-ին և ավարտվում քվեարկության սկիզբը հայտարարելու պահին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագծով առաջարկվում է կորպորատիվ կառավարման համակարգերում ներդնել կանոնագիրք

13:11 21.05.2024

Նախագծով առաջարկվում է կորպորատիվ կառավարման համակարգերում ներդնել կանոնագիրք

Նախագծով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: Կորպորատիվ կառավարման կանոնագիրքն այն ստանդարտն է, որը պետությունն առաջարկում է իր մասնավոր հատվածին որպես ուղեցույց: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը: Նա տեղեկացրել է, որ ստանդարտին միանալու պարագայում կազմակերպությունները կարող են ներդնել կանոնագրքով սահմանված […] ...

Սիյարտոն ասել է, որ Ուկրաինայի հակամարտությունը չի կարող լուծվել մարտի դաշտում

12:58 21.05.2024

Սիյարտոն ասել է, որ Ուկրաինայի հակամարտությունը չի կարող լուծվել մարտի դաշտում

Իրավիճակը ցույց տվեց, որ ուկրաինական հակամարտությունը մարտի դաշտում լուծում չունի։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ ելույթ ունենալով ճապոնական առաջատար վերլուծական կենտրոններից մեկում՝ Sasakawa Peace Foundation-ում։ «Այս պատերազմը լուծում չունի մարտի դաշտում: Ռազմի դաշտում կան զոհվածներ և ավերածություններ, բայց լուծում չկա: Արևմտյան աշխարհը միլիարդավոր եվրոներ է ծախսել […] ...

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը Տավուշի հատվածից սկսելով՝ ստեղծել ենք հենման կետ․ ԱԺ նախագահ

12:51 21.05.2024

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը Տավուշի հատվածից սկսելով՝ ստեղծել ենք հենման կետ․ ԱԺ նախագահ

Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ամբողջ աշխարհը և տարբեր երկրներ ողջունել են այս գործընթացը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ հատվածի սահմանազատման գործընթացն ավարտին ենք հասցրել, և մենք ստեղծել ենք […] ...

Նորմալ ժողովրդավարական գործընթաց է․ ԱԺ նախագահը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին

12:34 21.05.2024

Նորմալ ժողովրդավարական գործընթաց է․ ԱԺ նախագահը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և նշեց, որ այդ շարժման քաղաքական ուժերը, դերակատարները և օրակարգը նույնն է, ինչ նախորդ տարիներին էր։ «Նույն քաղաքական ուժերն են, դերակատարները նույն են, հայտնի են։ Թե ինչ կերպարանքով հանդես կգան, նախասիրության հարց է։ Որևէ նոր բան մենք այստեղ չենք տեսնում։ Այն գործընթացները, որոնք տեղի են […] ...

Քննարկվել է համայնքի ավագանու անդամի կողմից հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքին վերաբերող փաթեթը

11:32 21.05.2024

Քննարկվել է համայնքի ավագանու անդամի կողմից հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքին վերաբերող փաթեթը

Ազգային ժողովը մայիսի 21-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Առաջին ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել են «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները: Նախագծերի փաթեթն ուղղված է շտկելու օրենսդրական անհստակությունները, ամրագրելու համայնքի ավագանու անդամների կողմից հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռոբերտ Ֆլոյդի հետ

10:45 21.05.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռոբերտ Ֆլոյդի հետ

Մայիսի 20-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի հետ: Երկուստեք ընդգծվել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում։ ««Հայաստանը՝ որպես չտարածման ջատագով, հավատարիմ է պայմանագրին իր հանձնառությանը, ինչպես նաև կարևորում է մինչ օրս կազմակերպության հետ ձևավորված արդյունավետ […] ...

BACK_TO_TOP