Չեխիայի նախագահն ու ԵՀ ղեկավարը քննարկել են Ուկրաինայում իրավիճակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.29
  • 421.90
WEATHER
+22.09 oC

Չեխիայի նախագահն ու ԵՀ ղեկավարը քննարկել են Ուկրաինայում իրավիճակը

22:29 30.04.2024

Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելը և Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ով մեկօրյա այցով գտնվում է հանրապետությունում, քննարկել են միջազգային քաղաքականության և, առաջին հերթին, Ուկրաինայի իրավիճակը։

«Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելը երեքշաբթի օրը՝ ապրիլի 30-ին, Պրահայի ամրոցում ընդունել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին», – ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Բանակցությունների հիմնական թեմաներն էին Չեխիայի առաջնահերթությունները ԵՄ-ում և Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունները։

Քննարկվել են նաև միջազգային քաղաքականության հարցեր, առաջին հերթին Ուկրաինայում իրադարձությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրամիությունը դեռևս չի հասել Ռուսաստանի Դաշնությունից լիակատար անկախության էներգետիկ ոլորտում

15:45 21.05.2024

Եվրամիությունը դեռևս չի հասել Ռուսաստանի Դաշնությունից լիակատար անկախության էներգետիկ ոլորտում

Եվրամիությունը դեռևս չի հասել լիակատար անկախության Մոսկվայից էներգետիկ ոլորտում, քանի որ շարունակում է ստանալ ռուսական գազ։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը։ «Արդյո՞ք մենք լիովին անկախ ենք։ Ոչ: Մենք դեռևս որոշակի քանակությամբ գազ ենք ներկրում», – ասել է նա՝ անդրադառնալով լրագրողների համապատասխան հարցին: ...

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարի տեղակալին

15:41 21.05.2024

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարի տեղակալին

Մայիսի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ...

Լավրովը մեկնաբանել է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները

14:33 21.05.2024

Լավրովը մեկնաբանել է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները

Վաշինգտոնի պատժամիջոցները ավիացիոն ոլորտում, այդ թվում՝ Իրանի դեմ,  և ամերիկյան արտադրության ինքնաթիռների պահեստամասերի մատակարարման արգելքը, վտանգի տակ են դնում մարդկանց։ ԱՄՆ-ը միտումնավոր վնասում է հասարակ քաղաքացիներին, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Իրանի նախկին արտգործնախարար Ջավադ Զարիֆն արդեն ուղղակիորեն ասել է դա՝ մեղադրելով ԱՄՆ-ին պատժամիջոցների համար, որոնք ներառում են ամերիկյան ինքնաթիռների պահեստամասերի մատակարարման արգելքը՝ […] ...

Մակրոնն օրվա ընթացքում կայցելի Նոր Կալեդոնիա

14:24 21.05.2024

Մակրոնն օրվա ընթացքում կայցելի Նոր Կալեդոնիա

Օրվա ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Նոր Կալեդոնիա (ֆրանսիական անդրծովյան տարածք Խաղաղ օվկիանոսում), որտեղ մայիսի 13-ից անկարգություններ են տեղի ունենում արշիպելագի անկախության կողմնակիցների բողոքի ֆոնին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Պրիսկա Թևենոն։ «Նախարարների խորհրդի նիստի ժամանակ նախագահն ասել է, որ այսօր երեկոյան կգնա այդ վայր (Նոր Կալեդոնիա)»,- ասել է նա Նախարարների […] ...

Նախագծով առաջարկվում է կորպորատիվ կառավարման համակարգերում ներդնել կանոնագիրք

13:11 21.05.2024

Նախագծով առաջարկվում է կորպորատիվ կառավարման համակարգերում ներդնել կանոնագիրք

Նախագծով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: Կորպորատիվ կառավարման կանոնագիրքն այն ստանդարտն է, որը պետությունն առաջարկում է իր մասնավոր հատվածին որպես ուղեցույց: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը: Նա տեղեկացրել է, որ ստանդարտին միանալու պարագայում կազմակերպությունները կարող են ներդնել կանոնագրքով սահմանված […] ...

Սիյարտոն ասել է, որ Ուկրաինայի հակամարտությունը չի կարող լուծվել մարտի դաշտում

12:58 21.05.2024

Սիյարտոն ասել է, որ Ուկրաինայի հակամարտությունը չի կարող լուծվել մարտի դաշտում

Իրավիճակը ցույց տվեց, որ ուկրաինական հակամարտությունը մարտի դաշտում լուծում չունի։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ ելույթ ունենալով ճապոնական առաջատար վերլուծական կենտրոններից մեկում՝ Sasakawa Peace Foundation-ում։ «Այս պատերազմը լուծում չունի մարտի դաշտում: Ռազմի դաշտում կան զոհվածներ և ավերածություններ, բայց լուծում չկա: Արևմտյան աշխարհը միլիարդավոր եվրոներ է ծախսել […] ...

BACK_TO_TOP