Թուրքիայում ձերբակալվել է ԴԱԻՇ-ի հետ կապեր ունեցող ավելի քան 40 կասկածյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.29
  • 421.90
WEATHER
+22.09 oC

Թուրքիայում ձերբակալվել է ԴԱԻՇ-ի հետ կապեր ունեցող ավելի քան 40 կասկածյալ

09:56 01.05.2024

«Իսլամական պետություն» խմբավորման ենթադրյալ կողմնակիցներ են ձերբակալվել Թուրքիայի 12 նահանգներում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ երկրի ներքին գործերի նախարար Ալի Էրլիկայային հղումով։

Ներքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ գործողությունների ընթացքում, ընդհանուր առմամբ, բերման է ենթարկվել 41 մարդ, որոնցից 10-ը գերեվարվել է Ստամբուլում։ Նշվում է, որ բերման ենթարկվածների մոտ հայտնաբերվել է հրազեն։

Ապրիլի 29-ին Ալի Երլիկայան հայտնել էր, որ Ստամբուլում ահաբեկչություն նախապատրաստող զինյալներ են ձերբակալվել։ Նախարարի խոսքով՝ ձերբակալվածներից մեկը քիմիական նյութեր էր փորձարկում՝ պայթյուն իրականացնելու համար ինքնաշեն պայթուցիկի հզորությունը մեծացնելու համար։ Բացի այդ, նրա հետ մեկ այլ մարդ է բերման ենթարկվել։ Պայթուցիկ նյութեր արտադրողների հետ առնչություն ունեցող ևս վեց անձինք բերման են ենթարկվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շոլցը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

16:33 21.05.2024

Շոլցը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երեքշաբթի օրը ցավակցություն է հայտնել Իրանին՝ ավիավթարի հետևանքով երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան կապակցությամբ, փոխանում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք ստացել ենք ուղղաթիռի կործանման և նախագահ Ռայիսիի մահվան լուրը, մեր ցավակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը և ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին», – ասված է ցավակցական հեռագրում: Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը […] ...

Ռայիսիի և Աբդոլլահիանի մարմինները տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում

16:18 21.05.2024

Ռայիսիի և Աբդոլլահիանի մարմինները տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում

Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մարմինները տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում։ Այս մասին մայիսի 21-ին հայտնել է IRIB հեռուստաալիքը: Օդանավակայանում կազմակերպվել է պատվո արարողություն. զոհվածների մարմինները դիմավորել է պատվո պահակախումբը։ Դագաղները տեղափոխում են իրանցի զինվորները։ Դիակները բերվել են Air Force One-ով, այն ինքնաթիռով, որով […] ...

Ժաննա Անդրեասյանը Բրիտանական թանգարանում քննարկել է Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված նմուշների՝ Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրման հարցը

16:09 21.05.2024

Ժաննա Անդրեասյանը Բրիտանական թանգարանում քննարկել է Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված նմուշների՝ Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրման հարցը

Լոնդոն կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Բրիտանական թանգարան և հանդիպել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Ջոնսին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում նախատեսվող «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով համատեղ միջազգային ցուցադրության կազմակերպմանը վերաբերող հարցեր: Ցուցահանդեսի շրջանակում, համաձայն Բրիտանական թանգարանի հետ կնքված պայմանագրի, Հայաստանի պատմության թանգարանում […] ...

Իրանը հաստատել է հունիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունները

16:05 21.05.2024

Իրանը հաստատել է հունիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունները

Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը հավանություն է տվել նախագահական ընտրությունների անցկացմանը հունիսի 28-ին՝ ավիավթարի հետևանքով Էբրահիմ Ռայիսիի մահից հետո, հայտնում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով խորհրդի ներկայացուցչին։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և մի շարք այլ պաշտոնյաներ զոհվել են մայիսի 19-ին: Մայիսի 20-ի առավոտյան Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել է նախագահի և […] ...

Սլովակիայի խորհրդարանը միաձայն դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը

16:00 21.05.2024

Սլովակիայի խորհրդարանը միաձայն դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը

Սլովակիայի Ազգային խորհուրդը հատուկ բանաձևով միաձայն դատապարտել է հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձը։ Այս մասին հայտնում է TASR լրատվական գործակալությունը։ Խորհրդարանը կոչ է արել հանրապետության բոլոր քաղաքական ուժերին, լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին առաջնորդվել 2023 թվականի սեպտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնցով ձևավորվել է կաբինետ՝ Ֆիցոյի գլխավորությամբ։ Նրա դեմ մահափորձը, ինչպես նշված է փաստաթղթում, իրականացվել […] ...

Եվրամիությունը դեռևս չի հասել Ռուսաստանի Դաշնությունից լիակատար անկախության էներգետիկ ոլորտում

15:45 21.05.2024

Եվրամիությունը դեռևս չի հասել Ռուսաստանի Դաշնությունից լիակատար անկախության էներգետիկ ոլորտում

Եվրամիությունը դեռևս չի հասել լիակատար անկախության Մոսկվայից էներգետիկ ոլորտում, քանի որ շարունակում է ստանալ ռուսական գազ։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը։ «Արդյո՞ք մենք լիովին անկախ ենք։ Ոչ: Մենք դեռևս որոշակի քանակությամբ գազ ենք ներկրում», – ասել է նա՝ անդրադառնալով լրագրողների համապատասխան հարցին: ...

BACK_TO_TOP