Ես սիրում եմ Ամերիկան, սիրում եմ Հայաստանն ու իմ արմատները. Ջեք Հաջինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

Ես սիրում եմ Ամերիկան, սիրում եմ Հայաստանն ու իմ արմատները. Ջեք Հաջինյան

14:21 29.03.2018

Կալիֆոռնիայի Մոնթեբելո քաղաքի խորհրդի անդամ, 2014 թվականին քաղաքապետ ընտրված Ջեք Հաջինյանը պատասխանել է «Ամերիկայի ձայն»-ի հարցերին Մոնթեբելոյի, իր արմատների ու Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին։

«Էթնիկ բազմազանությունը լավ հնարավորություն է քաղաքի զարգացման համար»,- ասում է Ամերիկայի էթնիկապես ամենաբազմազան քաղաքներից մեկի՝ Մոնթեբելոյի քաղաքային խորհրդի անդամ Ջեք Հաջինյանը:

Կալիֆոռնիա նահանգում գտնվող այս քաղաքը աչքի է ընկնում իր էթնիկական բազմազանությամբ: Ըստ Հաջինյանի՝ այստեղ են ապրում բազմաթիվ էթնիկական խմբեր: Նա ընդգծում է, որ որպես քաղաքային խորհրդի անդամ, ինքը պարտավորություններ ունի ոչ միայն հայերի, այլ քաղաքի բոլոր բնակիչների առջև:

«Մոնթեբելոն էթնիկապես չափազանց բազմազան քաղաք է: Այստեղ են ապրում ԱՄՆ-ում բնակվող մեքսիկացիներ, չինացիներ, ճապոնացիներ, հայեր, իտալացիներ, ռուսներ, հնդիկներ: Կան նաև շատ ֆիլիպինցիներ: Ես չափազանց հպարտ եմ այս փաստով ու նման բազմազանությամբ»,- ասում է Հաջինյանը:

Մոնթեբելոյի մոտ 70 հազար բնակչության շուրջ 11 տոկոսը կազմում են հայազգիներ: Այն Կալիֆոռնիայի ամերիկահայ ամենահին համայնքներից մեկն է: Իսկ Ջեք Հաջինյանն էլ առաջին ամերիկահայն է, ով 2011 թվականին ընտրվել է Մոնթեբելոյի քաղաքային խորհրդի անդամ:

Նա Մոնթեբելոյի երրորդ սերնդի ներկայացուցիչ է: Նրա պապ Սենեքերիմը Միացյալ Նահանգներ է գաղթել 1949 թվականին: Ցեղասպանություն վերապրած ու Սարդարապատի ճակատամարտի մասնակից Սենեքերիմի ընտանիքը Մոնթեբելո է տեղափոխվել 1957 թվականին: Նրա ժառանգ Ջեք Հաջինյանը 2014 թվականին ատանձնել է Մոնթեբելո քաղաքի ղեկավարումը՝ դառնալով քաղաքապետ:

Քաղաքի տարածքում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենահին հուշարձաններից մեկը՝ կառուցված դեռևս 1968 թվականին: Ամեն ապրիլին քաղաքում տեղի են ունենում Ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներ:

«Իրականում ես ապրիլյան միջոցառումները դիտարկում եմ որպես մեր գոյության վկայություն, քանի որ դրանք մատնանշում են, որ թուրքական կառավարության հայերի ոչնչացման ծրագիրը հաջողության չի հասել»,- ասում է Հաջինյանը:

Չնայած զբաղվածության ու խիտ աշխատանքային առօրյային՝ Հաջինյանը մշտապես հետաքրքրված է Հայաստանով: 2001 թվականից ի վեր նա մի քանի անգամ այցելել է Հայաստան:

«2004-2015թթ. միջև ընկած ժամանակահատվածում ես նկատեցի ահռելի փոփոխություններ երկրում, սակայն, ցավոք, այս տարիների ընթացքում չեմ լսել երկրի կառավարման նկատմամբ մարդկանց վերաբերմունքի փոփոխության մասին: Հուսամ ժամանակի ընթացքում այստեղ էլ կլինեն փոփոխություններ»,- ասում է Հաջինյանը:

Նրա կարծիքով ինչպես ամենուրեք, այնպես էլ Հայաստանում, ամենակարևոր սոցիալական խնդիրներից է գործազրկությունը: Այն ըստ նախկին քաղաքապետի, զգալիորեն ազդում է մարդկանց տրամադրություների վրա, սակայն դրա նվազեցման համար անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք, ժամանակ և համբերություն:

«Հույս ունեմ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում գործազրկության նվազեցման ուղղությամբ: Դրա միջոցով կլուծվեն շատ խնդիրներ: Գործազրկությունը մեծ խնդիր է ոչ միայն Հայստանում, բայց նաև ԱՄՆ-ում և ամենուրեք»,- նշում է Հաջինյանը:

Նա ընդգծում է, որ Սփյուռքը կարևոր գործոն է Հայաստանի հետագա զարգացման համար, քանի որ այստեղ կան բազմաթիվ հաջողակ գործիչներ, ովքեր ունեն համապատասխան միջոցներ և հնարավորություն՝ օգնելու Հայաստանին: Որպես սփյուռքահայի՝ Հաջինյանին մտահոգում է Հայաստանից բնակչության արտահոսքն ու սոցիալ-տնտեսական խնդիրները, սակայն նա գտնում է, որ քննադատությունը ևս պետք է լինի զգուշավոր և չափավոր:

«Իհարկե, յուրաքանչյուր ոք ունի ազատ կարծիք հայտնելու ու քննադատելու իրավունք, սակայն անհրաժեշտ է զգուշորեն ընտրել քննադատական խոսքերն ու նյութը՝ մարդկանց երկրից չվանելու համար: Ես սիրում եմ Ամերիկան, սիրում եմ Հայաստանն ու իմ արմատները»,- ասում է Հաջինյանը:

Հաջինյանը մոտ ժամանակներս պատրաստվում է կրկին այցելել Հայաստան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP