Օրբանն ասել է, որ Հունգարիան և Չինաստանը երբեք հակառակորդներ չեն լինի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+19.09 oC

Օրբանն ասել է, որ Հունգարիան և Չինաստանը երբեք հակառակորդներ չեն լինի

21:40 09.05.2024

ՉԺՀ-ն և Հունգարիան երբեք հակառակորդներ չեն լինի։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Բուդապեշտում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք Չինաստանը համարում ենք բարեկամ պետություն, իրականում պատմության ընթացքը երբեք այնպես չի փոխվի, որ մեր երկրները դառնան հակառակորդներ»,- ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել

13:26 20.05.2024

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել

Հոսեյն Աբդոլլահիանի մահից հետո Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քիանին, երկուշաբթի հաղորդում է IRNA-ն։ «Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելուց հետո կառավարության խորհրդի հավանությամբ փոխնախարար Ալի Բաղերին ընտրվել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատար», -հաղորդում է գործակալությունը։ ...

Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո անցկավող միջազգային համաժողովին

13:11 20.05.2024

Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո անցկավող միջազգային համաժողովին

Այս պահին. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո անցկավող միջազգային համաժողովին: ՀՀ ԱԳ նախարարի ելույթին ուղիղ հեռարձակմամբ հնարավոր է հետևել այս հղմամբ՝ https://www.iaea.org/events/icons2024 ...

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը. Tasnim

09:53 20.05.2024

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը. Tasnim

Իրանը սկսել է նախագահական ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվածների մարմինների ինքնությունը պարզելու գործընթացը, հայտնում է Tasnim գործակալությունը։ Վթարի վայրում աշխատանքներ են տարվում մարմինների ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ վթարի վայր են ուղարկվել փրկարարական ջոկատներ։ Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը բախվել է ժայռին։ ...

Հնդկաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

09:47 20.05.2024

Հնդկաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և մահացած Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ընտանիքին և նշել նրա ներդրումը Հնդկաստան-Իրան հարաբերությունների ամրապնդման գործում: «Խորապես վշտացած և ցնցված եմ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի ողբերգական մահից: Նրա ներդրումը Հնդկաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում միշտ կհիշվի: Հնդկաստանը կանգնած է Իրանի կողքին այս […] ...

Իրանի կառավարությունը նախագահի մահից հետո արտահերթ նիստ կանցկացնի

09:29 20.05.2024

Իրանի կառավարությունը նախագահի մահից հետո արտահերթ նիստ կանցկացնի

Իրանի կառավարությունը արտահերթ նիստ կանցկացնի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան լուրից հետո։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Հանդիպման ստույգ ժամի մասին տեղեկություն չի հաղորդվում։ Ավելի վաղ Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը հայտնել էր երկրի հյուսիս-արևմուտքում կործանված Ռաիսիի ուղղաթիռի և բոլոր ուղեւորների մահվան մասին։ ...

Fars գործակալությունը լուսանկար է հրապարակել Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից

09:25 20.05.2024

Fars գործակալությունը լուսանկար է հրապարակել Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից

Fars գործակալությունը իր Telegram ալիքում հրապարակել է լուսանկար Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրից։ «Ավելի վաղ` որոշ լրատվամիջոցներ տարածել էին լուսանկար, որը, ենթադրաբար, նախագահական ուղղաթիռի կործանման վայրից էր, որտեղ երևում էր, թե ինչպես են փրկարարները այրվող բեկորները դուրս հանում: Սակայն, իրականում, այդ լուսանկարը 2020 թվականի ապրիլին է՝ Թեհրան թռչող ուսումնական ինքնաթիռի վթարի վայրից»,-նշված է […] ...

BACK_TO_TOP