Վարչապետն այցելել է Արմավիրի մարզի տարբեր համայնքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզի տարբեր համայնքներ

18:19 11.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ: Վարչապետը կանգառներ է ունեցել այն բնակավայրերի դպրոցներում, որտեղ կառուցված մարզադահլիճներում արձանագրվել էին տարբեր խնդիրներ և թերություններ, ինչպես նաև եղել այլ բնակավայրերում՝ ծանոթացել նոր օբյեկտների կառուցման աշխատանքներին:

Նախորդ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել էր վերացնել թերությունները և աշխատանքներն իրականացնել սահմանված չափորոշիչներին համապատասխան:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Էջմիածին քաղաքի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների սրահ: 2022 թ. ապրիլի 27-ին մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը 296.4 մլն դրամ է։

Կառավարության ղեկավարն այցելել է Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրի Ժորա Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճ: 2022 թ. ապրիլի 25-ին մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 203 մլն դրամ է։

Ջրառատում վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը: Մարզադպրոցն ունի 8 հիմնական և 5 երկրորդական հարթակ։ 2021 թ. մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 581.6 մլն դրամ:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին ծանրամարտի նորակառույց մարզադպրոցի բացման առիթով և հույս հայտնել՝ ՀՀ կառավարությունը ստիպված լինի նորանոր մարզադպրոցներ կառուցել մեր օլիմպիական չեմպիոնների անունով. «Մենք դպրոցներ այսպես թե այնպես կառուցելու ենք, հարցն այն է, թե այն ում անունը կկրի: Այստեղ է նրբությունը, որովհետև ուզում եմ վերստին հաստատել կառավարության հանձնառությունը, որ բոլոր օլիմպիական չեմպիոնների անունով մասնագիտացված մարզադպրոցներ կկառուցենք: Այս տարի օլիմպիական տարի է, և հույս ունեմ, որ մենք արդեն ավելի կկոնկրետացնենք, թե որտեղ ում անունով ինչ մարզադպրոց ենք կառուցելու: Իսկ անկախ դրանից՝ մարզադպրոցների, մարզական կենտրոնների, մարզադահլիճների կառուցումը եղել և շարունակում է մնալ առաջնահերթություն կառավարության համար: Ուզում եմ արձանագրենք՝ սա Հայաստանի զարգացման տեսլականի շատ կարևոր մաս է»:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ մարզադպրոցների կառուցումը նախ խթանում է առողջ ապրելակերպը երեխանների, ինչպես նաև մեծահասակների շրջանում: Վարչապետը կարևորել է այն հանգամանքը, որ հասարակության մեջ այդ մարդիկ երեխաների համար դառնում են հիացմունքի արժանի հերոսներ, որոնց նրանք ձգտում են նմանվել: «Մենք ուզում ենք, որ նաև մեր մարզիկները, ովքեր Հայաստանի դրոշը բարձրացնելու և Հայաստանի օրհներգը հնչեցնելու պատվին են բոլորիս արժանացրել, իրենց գնահատված զգան: Մենք ուզում ենք, որ մեր մարզիկները ոչ միայն իրենց մարզական կյանքի գագաթնակետին, այլև դրանից հետո էլ ամեն օր զգան իրենց գնահատված: Եվ նրանցից հետո եկողներն էլ այդ հեռանկարն իրենց աչքի առաջ ունենան՝ այնպես չէ, որ միայն հաղթանակի պահին կարճաժամկետ, էմոցիոնալ վերաբերմունք է դրսևորվում, որից հետո մարդիկ մոռացվում են: Սա դրա մասին է: Եվ, իհարկե, սա հարգանքի տուրք է Ջրառատ համայնքին, բոլորիդ, որովհետև չեմպիոնն իր միջավայրում է ձևավորվում որպես չեմպիոն, իրեն շրջապատող մարդիկ են կանգնել կողքին, աջակցել»,- ասել է գործադիրի ղեկավարը և հավելել, որ այդ առումով՝ դպրոցը Սիմոն Մարտիրոսյանի և Սիմոն Մարտիրոսյանին ստեղծած բոլոր մարդկանց անուններով է:

Վարչապետի խոսքով՝ այսպես կառավարությունն իր շնորհակալություն է այդ մարզիկներին իրենց անցած ուղու համար. «Եվ այո՛, ոչ մի արտառոց բան պետք է չլինի, որ երիտասարդ մարդկանց անունով այսպիսի դպրոցներ են կառուցվում: Եվ ես շատ կուզենամ, որ մենք անընդհատ մարդկանց վաստակը գնահատելու հոգսով ծանրաբեռնված լինենք: Եվ շնորհավորում եմ մեզ, որ գիտենք գնահատել, գիտենք վաստակը քաջալերել և գիտենք նաև այնպես անել, որ մարդու աշխատանքն ուղղակի ուղիղ եթերի ավարտից հետո չավարտվի, որ մարդու աշխատանքը, վաստակը, մարզիչի մարզիկի, գյուղի, ծնողի, ուսուցչի վաստակն ամեն օր լինի այս տեղում, ամեն օր լինի տեսանելի, և մենք փորձենք միջավայրը դարձնել կատարյալ»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև, որ աշխատանքների ծավալը մեծ է և, երբեմն, դրանք ամբողջությամբ կատարյալ չեն իրականացվում. «Բայց կարևորն այն է, որ մենք չհուսահատվենք և շարունակաբար շինարարության ու այլ որոտների հետ կապված խնդիրներին առերեսվենք, և մեր վճռականությունը չսասանվի: Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով: Եվ այսօրվա իրադարձությունը դրա մասին է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սիմոն Մարտիրոսյանին, մարզիչներին, բոլոր ջրառատցիներին այս օրը մեզ պարգևելու համար»:

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Մեծամոր համայնքի Արևիկ գյուղի նորակառույց մոդուլային մանկապարտեզում, որտեղ նա ծանոթացել է իրականացված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին: Մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար: 2021 թ. հունիսի 29-ին մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 500 մլն դրամ է:

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրի Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, որի կառուցման համար հատկացվել է 332 մլն դրամ, Արմավիր համայնքի Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում՝ շինաշխատանքների ծավալը գնահատվել է 311 մլն դրամ, Խոյ համայնքի Արագած բնակավայրի Մեխակ Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, որի կառուցման համար հատկացվել է 381.5 մլն դրամ է, ինչպես նաև Շահումյան բնակավայրի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, որի կառուցման աշխատանքները գնահատվել են 154.5 մլն դրամ: Վարչապետը շրջել է մարզադահլիճներում և ծանոթացել նախկինում արձանագրված թերությունների վերացման աշխատանքներին:

Վարչապետը չնախատեսված կանգառներ է ունեցել նաև Գայ և Բամբակաշատ բնակավայրերում՝ զրուցել բնակիչների հետ:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին նվիրված հուշարձանների մոտ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

13:44 09.06.2025

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 9-ի և 12-14-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 9-ի, 11-13-ի կեսօրից հետո, 10-ի և 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի

13:37 09.06.2025

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ը

13:31 09.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ը

Բացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...

Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

13:24 09.06.2025

Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

13:17 09.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Հունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...

Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը. ՔԿ

13:11 09.06.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող խանութի ցանցերի միջոցով գործունեություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չեն վճարվել: Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և […] ...

BACK_TO_TOP