Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է համադպրոցական գիտության փառատոնի մասնակիցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+17.09 oC

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է համադպրոցական գիտության փառատոնի մասնակիցներին

18:24 14.05.2024

«Դպրոցականների հետ գիտության մասին խոսելը ձեռքբերում է: Այն գաղափարներն ու նախագծերը, որոնց ականատես եղանք համադպրոցական գիտության փառատոնում, ցույց են տալիս, որ գործ ունենք հասուն, սեփական միտք ու դիրքորոշում ունեցող մարդկանց հետ:

Արդյունքները վստահություն են ներշնչում, որ կրթության համակարգում ճիշտ գործընթացներ են իրականացվում. ձևավորվել է այն միջավայրը, որտեղ երեխաները կարողանում են իրենց գաղափարներն առաջ քաշել և աշխատել դրանց շուրջ:

Այդ ճանապարհին կարևոր է հատկապես դպրոցների աջակցությունը, քանի որ ուսուցիչների ճիշտ ուղեկցումն է երեխաներին հասցնում ցանկալի արդյունքի»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մասնակիցների պարգևատրման ժամանակ:

Միջոցառմանը ներկա է եղել նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով փառատոնին մասնակցող դպրոցականներին, շեշտել է, որ Համադպրոցական գիտության փառատոնն իր ամենասիրելի միջոցառումներից է:

Ըստ նախարարի՝ փառատոնը պետք է ընդլայնվի՝ ընդգրկելով ավելի մեծ թվով և աշխարհագրությամբ դպրոցներ, ներառելով գիտակարգերի ավելի լայն շրջանակ:

Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել Համադպրոցական գիտության փառատոնի այն մասնակիցներին, որոնք հնարավորություն են ստացել մասնակցելու Լեհաստանում կայանալիք միջազգային փառատոնին: Նա նաև շնորհակալություն է հայտնել փառատոնի գործընկերներ կազմակերպություններին, մասնավորապես՝ «Արփա» ինստիտուտին, որի հետ համագործակցությամբ է մեկնարկել և կայացել փառատոնը: Նմանօրինակ նախագծերի իրականացման նպատակով, ըստ Ժաննա Անդրեասյանի, նախարարությունը բաց է համագործակցության համար:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շեշտել է, որ երկրորդ տարին անընդմեջ ԵՊՀ-ն հյուրընկալում է Համադպրոցական գիտության փառատոնի մասնակիցներին, որոնք նոր գաղափարներ են բերում՝ հույս հայտնելով, որ նրանցից շատերը կդառնան ԵՊՀ ուսանողներ. «Համադպրոցական գիտության փառատոնում ներկայացված նախագծերը կրթական բարեփոխումների տեսանելի արդյունքներն են»:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից իրականացվող Հայկական համադպրոցական գիտության փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:

2024 թ. փառատոնին «Մաթեմատիկա և ծրագրավորում» «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ» անվանակարգերում ներկայացվել է շուրջ 80 նախագիծ:

2024 թ. փառատոնի ընթացքում 5 տարբեր անվանակարգերում 23 նախագիծ արժանացել է 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի մրցանակների, որոնցից 3 նախագիծ՝ «Մաթեմատիկա և ծրագրավորում», 5 նախագիծ՝ «Ֆիզիկա և աստղագիտություն», 4 նախագիծ՝ «Քիմիա», 6 նախագիծ՝ «Կենսաբանություն» և 5 նախագիծ՝ «Հասարակական գիտություններ» անվանակարգերում: 12 նախագիծ արժանացել է պատվոգրի, 3 նախագիծ հնարավորություն է ստացել մասնակցելու միջազգային մրցույթի:

«Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024»-ում ներկայացված ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի «Մելատոնինի ու լիպոյաթթվի ազդեցությունը քաղցկեղածին բջիջների վրա», Վանաձորի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի «Խիտոզան՝ ապագայի պոլիմեր» և Երևանի «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի «Ծանր մետաղները ջրում» նախագծերը հնարավորություն են ստացել մասնակցելու «Երիտասարդ գիտնականների համար ԵՄ մրցույթին (EUCYS: The European Union Contest for Young Scientists)», որը տեղի կունենա Լեհաստանի Կատովից քաղաքում սեպտեմբերի 9-14-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

BACK_TO_TOP