19:44 29.03.2018
Գերմանական առաջատար պարբերականներում՝ Frankfurter Allgemeine օրաթերթում (N56112, 2018թ. մարտի 4), Stern (N10, 2018թ. մարտի 1) և Der Spiegel (N12, 2018թ. մարտի 17) ամսագրում տպագրվել է Հայաստանին նվիրված հատուկ ներդիր, որտեղ մեր երկիրը ներկայացվել է որպես ճամփորդական գրավիչ վայր, անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական ներուժին, հատկապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական և ստարտափ ոլորտում արձանագրված առաջընթացին, այն հարցերին, թե ինչպես է երկիրը հաջողությամբ կարողանում համատեղել ավանդույթները ժամանակակից միտումների հետ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
«Նյութում, մասնավորապես, նշվում է, որ Արարատ լեռան ստորոտում գտնվող փոքրիկ կովկասյան երկիրն ունի շուրջ երեք հազար տարվա պատմություն: 1991թ. անկախացումից հետո նրա գլխավոր ռեսուրսը դարձան բարձր որակավորում ունեցող և լավ կրթությամբ մասնագետները, հատկապես ՏՏ ոլորտում:
Անդրադարձ է կատարվում «Թումո» կենտրոնի հաջող գործունեությանը, հայերի կողմից ստեղծված ծրագրերին, ինչպես, օրինակ, PicsArt-ն է: Հեղինակի ներկայացմամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայերն այնքան առաջ են գնացել, որ իրենց ստեղծած արտադրանքը, օրինակ՝ ArmPhone-ը կամ ArmTab-ը, կարողանում են արդեն արտահանել: Մեծ տարածում են գտնում նաև ստարտափերը, իսկ Google-ի և Microsoft-ի պես աշխարհահռչակ ընկերություններն իրենց ներկայացուցչություններն են բացել Հայաստանում:
Հեղինակի կարծիքով՝ աննախադեպ առաջընթաց է գրանցել նաև զբոսաշրջության ոլորտում, հատկապես՝ էկոտուրիզմի և էքստրիմ տուրիզմի զարգացման առումով, և հայերը փորձում են բնությունը և տեխնիկան մերձեցնել միմյանց, ինչի վառ օրինակներից է Տաթևի ճոպանուղին: Ամբողջ տարվա ընթացքում տեղի են ունենում մի շարք երաժշտական միջոցառումներ, որտեղ ավանդական երգերը հաջողությամբ համադրվում են ջազի և ռոքի հետ: Բացի այդ հեղինակը համոզմունք է հայտնում, որ Հայաստան այցելողներին սպասվում են բազմաթիվ խոհարարական բացահայտումներ:
Ավանդույթ, նորարարություն և տրանսֆորմացիա. ահա այն երեք հասկացությունները, որոնք, ըստ հրապարակման, լավագույնս նկարագրում են Հայաստանը»:
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ23:00 22.08.2025
Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործումԻնչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Մեքենաների աղմուկին զուգահեռ, շատ քաղաքների ձայնային ֆոնի անբաժանելի մասն է շինարարների աղմուկը։ Փաստացի, աշխարհում յուրաքանչյուր հինգ օրը մեկ կառուցվում են Փարիզի չափ տարածք զբաղեցնող շինություններ։ Սակայն, փորձագետների կարծիքով, այն եղանակը, որով մարդկությունը կառուցում և շահագործում […] ...
22:58 22.08.2025
Արթիկի համայնքային ոստիկանները Հոռոմում հայտնաբերել են կանեփի 113 բույսՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հոռոմ գյուղի 31-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 31-ամյա երիտասարդի բնակության վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի 113 բույս: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...
22:52 22.08.2025
Վարձով եք տալիս Ձեր անշարժ գույքը՝ իմացեք ինչ պետք է անելՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս պետական գրանցում չի ստացել, ապա անհրաժեշտ է Հարկային մարմին ներկայացնել հայտարարություն և եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր, ինչպես նաև պետական բյուջե վճարել 10 տոկոս եկամտային հարկ։ Հայտարարությունը կարող եք ներկայացնել www.e-request.am հարթակին էլեկտրոնային դիմում ուղարկելու կամ Հարկային մարմնի ցանկացած սպասարկման սրահ այցելելու միջոցով։ Իսկ եկամուտների հայտարարագիրը […] ...
22:48 22.08.2025
Արթուր Մկրտիչյանցը որոնվում է որպես անհետ կորածՈրպես անհետ կորած որոնվում է 1976 թվականին ծնված Արթուր Մկրտիչյանցը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...
22:39 22.08.2025
Երևանում 4.2 հա մակերեսի վրա հիմնվում է իր տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգիԵրևանի քաղաքապետարանը, մասնավորի հետ գործակցությամբ, Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տորք Անգեղի արձանին հարակից տարածքում հիմնում է իր տեղանքով տարբերվող ու տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 4.2 հա մակերես զբաղեցնող ձորափնյա զբոսայգում լինելու են կանաչ գոտիներ, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, ամֆիթատրոն, ինչպես նաև ճեմուղիներ և հեծանվուղիներ: ...
22:34 22.08.2025
ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատունԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի և վիզա ստանալու հետագա հնարավորություններից զրկման։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին։ ...