20:05 10.09.2018
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը:
Ողջունելով հյուրերին՝ Արա Բաբլոյանը համոզմունք է հայտնել, որ այցը նոր շունչ կհաղորդի հայ-վրացական բարեկամական հարաբերություններին և կնպաստի դրանց առավել խորացմանն ու ամրապնդմանը:
Ազգային ժողովի նախագահը Մամուկա Բախտաձեի հետ զրույցում կարևորել է խորհրդարանականների միջև սերտ շփումներն ու համագործակցության ակտիվացումը: Այս համատեքստում օրենսդիր մարմնի ղեկավարն անհրաժեշտ է համարել նաև արդյունավետ միջխորհրդարանական փոխգործակցությունը միջազգային հարթակներում:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ բարձր մակարդակի նման հանդիպումներն առավել ջերմացնում են երկու երկրների ու ժողովուրդների հարաբերությունները:
Մամուկա Բախտաձեն, դրական գնահատելով խորհրդարանական դիվանագիտության դերը, ևս անհրաժեշտ է համարել երկու երկրների օրենսդիր մարմինների միջև ակտիվ համագործակցությունն ու փոխայցերը:
Խոսելով վրաց-հայկական հարաբերություններից՝ վարչապետը նշել է, որ երկու երկրների բարեկամությունն ունի դարերի պատմություն, և Վրաստանը մշտապես պատրաստ է Հայաստանի հետ առավել զարգացնելու դրանք բոլոր ոլորտներում: Նա երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին զուգահեռ անհրաժեշտ է համարել տնտեսական ոլորտում փոխշահավետ համագործակցության խորացումը:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ողջունելով գաղափարը, կարևորել է նաև գիտական, կրթական, մշակույթի և առողջապահության բնագավառներում փոխգործակցության առավել ակտիվացումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...