Ժաննա Անդրեասյանը Կրթության համաշխարհային համաժողովի շրջանակում հանդես է եկել զեկույցով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+17.09 oC

Ժաննա Անդրեասյանը Կրթության համաշխարհային համաժողովի շրջանակում հանդես է եկել զեկույցով

18:56 21.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում ընթացող Կրթության համաշխարհային համաժողովի շրջանակում հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ՀՀ կրթական համակարգի բարեփոխումներն ու գրանցված արդյունքները:

Նշելով, որ անընդհատ փոփոխվող աշխարհում կրթության դերը և ազդեցությունը մնում են անկրկնելի՝ որպես կայուն զարգացման և ներառական աճի հիմնաքար, նախարարն իր զեկույցում ներկայացրել է ՀՀ կրթության՝ մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի առաջնահերթությունները:

«Վերջնական նպատակն արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձևավորումն է՝ հիմնված ազգային և համաշխարհային արժեքների վրա, որը յուրաքանչյուրին կյանքի բոլոր փուլերում հնարավորություն կտա ստանալ որակյալ կրթություն՝ ըստ իր կարիքների և կարողությունների, և հանրայնացնել կրթությունը որպես հանրային բարիք՝ ապահովելով կրթության բոլոր շահառուների մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ՀՀ կրթական համակարգում մինչև 2030 թվականը ռազմավարական երեք ուղղություններ են նախանշվել՝ համընդհանուր, ներառական, ուսանողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծում, կրթության արդյունավետության բարձրացում, կրթական ծառայությունների և ապրանքների միջազգայնացում և արտահանում:

Անդրադառնալով մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ոլորտում նոր մարտահրավերները նպատակաուղղված են Հայաստանում գիտելիքահեն տնտեսության ձևավորմանը՝ զարգացման հիմնական նախապայման դիտարկելով բարձր տեխնոլոգիաների խթանումը:

Նախարարը ներկայացրել է նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում մեկնարկած մի շարք ծրագրային նախաձեռնություններ:

«Ընթացող բարեփոխումներով նախատեսված է աշխատանքի վրա հիմնված ուսուցման /դուալ կրթության/ մոդելների զարգացում և ընդլայնում, ՄԿՈՒ համակարգի ծրագրերի որակի բարելավում, ինչպես նաև օրենսդրական շրջանակի իրավական կարգավորման մեխանիզմների ապահովում՝ ներառյալ ֆինանսավորման մեխանիզմները: 2023 թվականի դրությամբ դուալ կրթության մոդելը ներդրվել է Հայաստանի 20 ՄԿՈՒ հաստատություններում՝ շուրջ 24 մասնագիտությունների համար՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գինեգործություն, զբոսաշրջություն, ճշգրիտ ինժեներություն, լոգիստիկա և այլն»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը:

Տեղեկացնելով, որ մշակվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ առաջարկվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման համակարգի ինստիտուցիոնալացում, սոցիալական գործընկերների ներգրավմամբ կրթության կառավարման և կազմակերպման նոր մոդելի ներդրում, կրթական ծրագրերի ընդհանուր բովանդակության և պահանջների վերանայում, ֆինանսավորման համակարգի փոփոխություն, ձեռնարկատիրական գործունեության խթանում և այլն:

Բարեփոխումների համատեքստում նախատեսվում է նաև վարչական և մանկավարժական անձնակազմերի մասնագիտական զարգացման և խրախուսման փոխկապակցված համակարգի ներդրում՝ նախատեսելով վերապատրաստում, սերտիֆիկացում, կատեգորիաների և կոչումների շնորհում, ՄԿՈՒ համակարգի ուսանողների և ուսուցիչների իրավունքների և պարտականությունների կարգավորում:

«Մասնագիտական կրթություն ստանալու հավասար հնարավորությունների ապահովումը բարեփոխումների հատուկ ուղղություն է՝ համընդհանուր ներառման ապահովման միջոցով: Համընդհանուր ներառական և ուսանողակենտրոն կրթական միջավայրի ստեղծումը պահանջում է բարդ գործընթացների կազմակերպում, որոնց շրջանակում հնարավոր կլինի ապահովել ՄԿՈՒ և ակադեմիական կրթական ծրագրերի ու մասնագիտությունների վերանայում՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Մասնագիտական և ակադեմիական ուսուցման հավասարակշռման կայուն համակարգերի ստեղծումը՝ ըստ աշխատաշուկայի կարիքների, ներառում է մի շարք ոլորտների արդյունավետ համագործակցություն, այդ թվում՝ առաջնահերթ ոլորտներում համատեղ կրթական ծրագրերի մշակում: Կարևոր գործընթացներից են ուսուցման ակադեմիական կրեդիտների ճանաչումը, որը կբարձրացնի շրջանավարտների մրցունակությունը, աշխատանքի վրա հիմնված ուսուցման լրացուցիչ մեխանիզմների ստեղծումը, որը ուսանողներին թույլ կտա ավելի լավ պատրաստվել մասնագիտական աշխատանքին և ձեռք բերված գիտելիքների և հմտությունների կիրառման ավելի լայն հնարավորություններ ունենալ»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարը:

Համաշխարհային կրթական համաժողովին այս տարի մասնակցում են աշխարհի 114 երկրների շուրջ 120 ոլորտային նախարարներ: Լոնդոնում անցկացվող համաժողովին մասնակցում է նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նաև Լոնդոնի համալսարանական քոլեջի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում հնարավոր համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի ներկայացուցիչների՝ Կրթական համալսարանի դիզայնի կոնցեպտի մշակման հետ կապված աշխատանքներում մասնակցություն ունենալու վերաբերյալ:

Այդ համատեքստում կայացել է շատ արդյունավետ քննարկում, և բրիտանական կողմը համատեղ աշխատելու պատրաստակամություն է հայտնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Լոնդոնի համալսարանական քոլեջի ներկայացուցիչներն առաջիկայում կժամանեն Հայաստան, որի ընթացքում էլ կստորագրվի համապատասխան հուշագիր. այն ներկայում վերջնականացման փուլում է:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև համագործակցության հիմնական ուղղությունների շուրջ, որոնք ներառում են Կրթական համալսարանի կոնցեպտի մշակման, ինչպես նաև խոշորացված համալսարանների կառավարիչների վերապատրաստման հարցերը: Հանդիպմանը քննարկվել է նաև բուն իրականացման գործընթացը, քանի որ Լոնդոնի համալսարանական քոլեջն անցել է խոշորացման գործընթաց, որին միավորվել են տարբեր հաստատություններ և հենց Կրթական ինստիտուտը: Նշվել է, որ բրիտանական կողմը կկիսվի իր փորձառությամբ և պրակտիկ գիտելիքներով՝ ինչպես իրականացնել այդ գործընթացը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

23:59 24.05.2025

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

23:57 24.05.2025

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

23:37 24.05.2025

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

Մայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...

Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը

23:29 24.05.2025

Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

23:17 24.05.2025

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

Մայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...

ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքին

23:02 24.05.2025

ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...

BACK_TO_TOP