Հարկային հաշվարկներում ոչ հավաստի, սխալ տեղեկատվություն ներառելու համար առաջարկվել է սահմանել վարչական պատասխանատվություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2024
  • $
    388.49
  • RUBLE
    4.40
  • 415.57
WEATHER
+21.09 oC

Հարկային հաշվարկներում ոչ հավաստի, սխալ տեղեկատվություն ներառելու համար առաջարկվել է սահմանել վարչական պատասխանատվություն

16:30 22.05.2024

Օրենսգրքով՝ հարկային հաշվարկները չներկայացնելու համար մենք ունենք սահմանված պատասխանատվության միջոցներ, սակայն չունենք պատասխանատվության միջոց այն դեպքերի համար, երբ հարկային հաշվարկներում պարունակվող տեղեկությունները լրացվում են ոչ ճիշտ եւ ոչ հավաստի. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նա տեղեկացրել է, որ խոսքը վերաբերում է այն տեղեկություններին, որոնք այդ հարկային հաշվարկի մասով հարկի հաշվարկմանը չեն առնչվում, սակայն շատ կարեւոր են, ինչպես նաեւ առնչվում են հետագայում այդ հարկատեսակի գծով հարկերի հաշվարկմանը եւ հարկային մարմնի կողմից իրականացված ուսումնասիրություններին ու վերլուծություններին: Արթուր Մանուկյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է սահմանել վարչական պատասխանատվություն հարկային հաշվարկներում ոչ հավաստի, սխալ տեղեկատվություն ներառելու համար:

Հաշվի առնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» մի շարք հոդվածներ ուժը կորցրած լինելու հանգամանքը, ինչպես նաեւ մի շարք հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտման գործերով քննություն իրականացնելու անհրաժեշտության բացակայությունը՝ առաջարկվում է հստակեցնել նաեւ մաքսային եւ հարկային մարմինների քննությանը ենթակա գործերի շրջանակը:

Մասնավորապես, առաջարկվում է առաջին անգամ հարկային հաշվարկներում պարունակվող տեղեկությունները ոչ ճիշտ եւ ոչ հավաստի լինելու դեպքում սահմանել նախազգուշացում: Հետագայում, նախազգուշացման նշանակման օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, նախատեսված խախտումը չվերացնելու դեպքում առաջարկվում է սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Եվս մեկ ամսվա ընթացքում նախատեսված խախտումը չվերացնելու դեպքում կսահմանվի տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Վարչական պատասխանատվության չեն ենթարկվի այն դեպքերում, երբ հարկ վճարողն ինքնուրույն կներկայացնի ճշտված հաշվարկները:

Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ կոչ անելով կողմ քվեարկել նախագծին:

Հարցը քննարկվել է մայիսի 22-ի՝ ՀՀ Ազգային ժողովի նիստում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիան արժանի հաղթանակ տարավ․ Մոդրիչ

00:00 16.06.2024

Իսպանիան արժանի հաղթանակ տարավ․ Մոդրիչ

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան և ավագ Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1-ին տուրի խաղում Իսպանիայից կրած 0-3 հաշվով պարտությունը։ Գրում է Արմսպորտը: «Սա այն արդյունքը չէ, որի համար մենք հույս ունեինք, բայց դա այն է, ինչ կա: Եվս երկու հանդիպում ունենք բարելավվելու և իրավիճակը բարելավելու համար։ Առաջին խաղակեսում մենք մեզ նման չէինք, մեզ […] ...

Օրենսգրքում կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը

23:45 15.06.2024

Օրենսգրքում կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը

«Կառավարության հեղինակած նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակում իրավապահ մարմինների համար արդյունավետ գործիքակազմի նախատեսմանը»,- ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ Զեկուցողի խոսքով՝ հատկապես վերջին տարիներին նկատվում է կիբեռհանցավորության տեմպերի աճ, ինչով էլ պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել իրավապահ համակարգին օժտել համապատասխան գործիքակազմով, որը թույլ կտա իրականացվող […] ...

Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի մասնակիցները չեն ցանկանում պատերազմ Ռուսաստանի հետ. Էմանուել Մակրոն

23:36 15.06.2024

Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի մասնակիցները չեն ցանկանում պատերազմ Ռուսաստանի հետ. Էմանուել Մակրոն

Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի մասնակիցները չեն ցանկանում պատերազմ Ռուսաստանի հետ: Այս մասին իր ելույթի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Մեզնից ոչ ոք չի պայքարում Ռուսաստանի դեմ: Մենք բոլորս ձգտում ենք կայուն խաղաղության՝ միջազգային իրավունքի հիման վրա»,- նշել է Մակրոնը։ Նա նաև ասել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան շուտով կընդունի Օլիմպիական զինադադարի մասին բանաձևը: «Սա […] ...

Եվրահանձնաժողովի ղեկավարը  Ռուսաստանին մեղադրել է համաշխարհային գնաճի համար

23:27 15.06.2024

Եվրահանձնաժողովի ղեկավարը Ռուսաստանին մեղադրել է համաշխարհային գնաճի համար

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է, որ  Ռուսաստանն է  մեղավոր  պարենային ապրանքների գների բարձրացման համար: «Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի արձագանքը հնչում է ամբողջ աշխարհում. Էներգիայի գները կտրուկ աճել են, ինչպես նաև պարենային ապրանքների գները»,- ասել է նա: Ավելի ուշ Եվրահանձնաժողովի միջազգային հարաբերությունների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Քրիստինա Լոբիլլո Բորերոն, ելույթ […] ...

Հայաստանին անհրաժեշտ է անվտանգություն, և մենք դրա համար որդեգրել ենք խաղաղության օրակարգը. Նիկոլ Փաշինյան

23:11 15.06.2024

Հայաստանին անհրաժեշտ է անվտանգություն, և մենք դրա համար որդեգրել ենք խաղաղության օրակարգը. Նիկոլ Փաշինյան

Մենք անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը համարում ենք բարձրագույն գործիք մեր երկրի, քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը, արդարությունը և երջանկությունն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ: «Իմ գնահատականն այն է, և ես համոզված եմ դրանում, որ հանրության մեջ այդ գաղափարախոսությունը դանդաղ, բայց հաստատուն կերպով արմատավորվում է։ […] ...

Մեքսիկական ծոցում շնաձկները շոգի պատճառով ավելի հաճախ են կծում մարդկանց

22:58 15.06.2024

Մեքսիկական ծոցում շնաձկները շոգի պատճառով ավելի հաճախ են կծում մարդկանց

Ֆլորիդայի նահանգում մարդկանց վրա շնաձկների հարձակումների աճի պատճառը բացահայտել են ամերիկացի գիտնականները։ Փորձագետների կարծիքով՝ շոգ եղանակի պատճառով շնաձկներն ավելի ագրեսիվ են դարձել, հաղորդում է Live Science-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 7-ին Ֆլորիդայի Ուոլթոն կոմսությունում շնաձուկը հարձակվել էր 45-ամյա կնոջ վրա՝ կծելով նրա ձախ թևի մի մասը և վերքեր թողնելով իրանին։ Որոշ ժամանակ […] ...

BACK_TO_TOP