Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երվանդ Քոչարի հիշատակի խնկարկման արարողությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երվանդ Քոչարի հիշատակի խնկարկման արարողությանը

21:00 15.06.2024

Այսօր լրանում է մեծանուն քանդակագործ-արձանագործ, նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը:

Այս առիթով Երևանի քաղաքային պանթեոնում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մասնակցել են Երվանդ Քոչարի հիշատակի խնկարկման արարողությանը և ծաղիկներ խոնարհել արվեստագետի շիրիմին:

«Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է, և դրանով նա հայաստանյան մշակույթը բարձրացնում է համաշխարհային մակարդակի: Կարծում եմ՝ թե՛ քանդակագործության, թե՛ նկարչության մեջ Քոչարի ստեղծած ժառանգությունը և նրա դրած ուղենիշները շատ արվեստագետների են ոգեշնչել ու ոգեշնչում, նրա գործերն աշխարհի տարբեր թանգարաններում են ցուցադրվում, ավելի մեծ շրջանակների ուսումնասիրության նյութ են դառնում: Մեզ համար հատկապես կարևոր է նրա 125-ամյակի առթիվ ևս մեկ անգամ արժևորել արվեստագետին և նրա թողած ժառանգությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղեկացմամբ՝ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումները շարունակական կլինեն ամբողջ տարվա ընթացքում:

Պանթեոնի միջոցառումից հետո Երվանդ Քոչարի թանգարանում տեղի է ունեցել արվեստագետին նվիրված հուշ-ցերեկույթ: Ներկաներն անդրադարձել են Երվանդ Քոչարի կյանքին, ստեղծագործություններին, գործունեությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ը նպատակ ունի Կիպրոսի գագաթնաժողովին մոտենալ կոնկրետ արդյունքներով

18:44 24.05.2025

ՄԱԿ-ը նպատակ ունի Կիպրոսի գագաթնաժողովին մոտենալ կոնկրետ արդյունքներով

Միավորված Ազգերի Կազմակերպությունը նպատակ ունի Կիպրոսում միջհամայնքային վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ կոնկրետ արդյունքների հասնել՝ կղզու խնդիրը լուծելու նպատակով հուլիսին նախատեսված գագաթնաժողովից առաջ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Կիպրոսի հարցերով անձնական դեսպանորդ, Կոլումբիայի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Մարիա Անխելա Հոլգին Կուելյարը՝ մայիսի 24-ին Նիկոսիայում Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ հանդիպումից հետո։ «Ես […] ...

Սի Ծինփինը շնորհավորել է Վրաստանի նախագահին Անկախության օրվա կապակցությամբ

18:33 24.05.2025

Սի Ծինփինը շնորհավորել է Վրաստանի նախագահին Անկախության օրվա կապակցությամբ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորական նամակ է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին՝ հանրապետության առաջիկա Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։ «Չինաստանը և Վրաստանը զարգացրել են բարեկամական հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Մենք լավ գործընկերներ ենք։ Վերջին տարիներին վրաց-չինական հարաբերությունները առաջընթաց են ապրել, քաղաքական կապերը խորացել են, իսկ ռազմավարական համագործակցությունը՝ […] ...

Հարավային Կորեան մտահոգված է Դեղին ծովում Չինաստանի ակտիվությամբ

18:24 24.05.2025

Հարավային Կորեան մտահոգված է Դեղին ծովում Չինաստանի ակտիվությամբ

Կորեայի Հանրապետության կառավարությունը մտահոգված է Չինաստանի որոշմամբ՝ արգելելու նավերի անցումը Դեղին ծովի այն տարածքով, որտեղ հատվում են երկու երկրների բացառիկ տնտեսական գոտիները։ Այս մասին հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Արտաքին գործերի նախարարությանը։ Մայիսի 21-ին Newsweek ամսագիրը հաղորդեց, որ Չինաստանի նավագնացության անվտանգության գործակալության տարածաշրջանային գրասենյակը, առանց պատճառաբանության, մայիսի 27-ին տեղական ժամանակով ժամը 08:00-ից մինչև […] ...

Գերմանիան ներկայացրել է Ուկրաինա զորք ուղարկելու պայմանները

18:12 24.05.2025

Գերմանիան ներկայացրել է Ուկրաինա զորք ուղարկելու պայմանները

Գերմանիան կքննարկի Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը միայն այն դեպքում, եթե միջազգային կազմակերպություններից մեկը մանդատ տա խաղաղապահ զորակազմ տեղակայելու համար, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն 2024 թվականին հաղորդել էր, որ Արևմուտքը երկրում կտեղակայի այսպես կոչված մոտ 100 հազար մարդուց բաղկացած խաղաղապահ զորախումբ՝ Ուկրաինայի մարտունակությունը վերականգնելու համար։ Անվտանգության հատուկ […] ...

SHANTNEWS

18:00 24.05.2025

SHANTNEWS

NTV. Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր ղեկավարի հետ

17:50 24.05.2025

NTV. Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր ղեկավարի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի հետ։ Այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։ Հանդիպումը տեղի է ունեցել նախագահ Դոլմաբահչեի գրասենյակում։ Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և ահաբեկչությանը համատեղ հակազդելու հարցերը։ Հանդիպմանը մասնակցել են անվտանգության ոլորտի նախարարները։ Սիրիայի ժամանակավոր ղեկավարի Թուրքիա այցի մասին չի հայտարարվել։ ...

BACK_TO_TOP