Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը մտադիր են միավորել անվտանգության քաղաքականությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2024
  • $
    388.49
  • RUBLE
    4.40
  • 415.57
WEATHER
+23.09 oC

Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը մտադիր են միավորել անվտանգության քաղաքականությունը

21:20 22.05.2024

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը մտադիր են դառնալ ընդհանուր եվրոպական անվտանգության քաղաքականության շարժիչ ուժը։ Այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարներ Ստեֆան Սեժուրնեի և Ռադոսլավ Սիկորսկու հետ «Վայմարյան եռանկյունու» ձևաչափով հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Միաժամանակ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Բեռլինը, Փարիզը և Վարշավան ցանկանում են միավորել ուժերը  ապատեղեկատվության դեմ պայքարում։

«Մենք երեքս էլ տեսնում ենք, որ Եվրամիությունը՝ մեր ազատության միությունը, ենթարկվում է հարձակման: Եվրոպան հարձակման է ենթարկվում ներսից և դրսից, այդ թվում՝ լրտեսության միջոցով»,-պնդել է Բերբոքը:

«Վայմարի եռանկյունը» տարածաշրջանային խումբ է, որը բաղկացած է Գերմանիայից, Ֆրանսիայից և Լեհաստանից, որը ստեղծվել է 1991 թվականի օգոստոսին։ Ի սկզբանե, դրա նպատակն էր զարգացնել համագործակցությունը և Վարշավան մերձեցնել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիան արժանի հաղթանակ տարավ․ Մոդրիչ

00:00 16.06.2024

Իսպանիան արժանի հաղթանակ տարավ․ Մոդրիչ

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան և ավագ Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1-ին տուրի խաղում Իսպանիայից կրած 0-3 հաշվով պարտությունը։ Գրում է Արմսպորտը: «Սա այն արդյունքը չէ, որի համար մենք հույս ունեինք, բայց դա այն է, ինչ կա: Եվս երկու հանդիպում ունենք բարելավվելու և իրավիճակը բարելավելու համար։ Առաջին խաղակեսում մենք մեզ նման չէինք, մեզ […] ...

Օրենսգրքում կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը

23:45 15.06.2024

Օրենսգրքում կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը

«Կառավարության հեղինակած նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակում իրավապահ մարմինների համար արդյունավետ գործիքակազմի նախատեսմանը»,- ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ Զեկուցողի խոսքով՝ հատկապես վերջին տարիներին նկատվում է կիբեռհանցավորության տեմպերի աճ, ինչով էլ պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել իրավապահ համակարգին օժտել համապատասխան գործիքակազմով, որը թույլ կտա իրականացվող […] ...

Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի մասնակիցները չեն ցանկանում պատերազմ Ռուսաստանի հետ. Էմանուել Մակրոն

23:36 15.06.2024

Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի մասնակիցները չեն ցանկանում պատերազմ Ռուսաստանի հետ. Էմանուել Մակրոն

Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի մասնակիցները չեն ցանկանում պատերազմ Ռուսաստանի հետ: Այս մասին իր ելույթի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Մեզնից ոչ ոք չի պայքարում Ռուսաստանի դեմ: Մենք բոլորս ձգտում ենք կայուն խաղաղության՝ միջազգային իրավունքի հիման վրա»,- նշել է Մակրոնը։ Նա նաև ասել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան շուտով կընդունի Օլիմպիական զինադադարի մասին բանաձևը: «Սա […] ...

Եվրահանձնաժողովի ղեկավարը  Ռուսաստանին մեղադրել է համաշխարհային գնաճի համար

23:27 15.06.2024

Եվրահանձնաժողովի ղեկավարը Ռուսաստանին մեղադրել է համաշխարհային գնաճի համար

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է, որ  Ռուսաստանն է  մեղավոր  պարենային ապրանքների գների բարձրացման համար: «Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի արձագանքը հնչում է ամբողջ աշխարհում. Էներգիայի գները կտրուկ աճել են, ինչպես նաև պարենային ապրանքների գները»,- ասել է նա: Ավելի ուշ Եվրահանձնաժողովի միջազգային հարաբերությունների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Քրիստինա Լոբիլլո Բորերոն, ելույթ […] ...

Հայաստանին անհրաժեշտ է անվտանգություն, և մենք դրա համար որդեգրել ենք խաղաղության օրակարգը. Նիկոլ Փաշինյան

23:11 15.06.2024

Հայաստանին անհրաժեշտ է անվտանգություն, և մենք դրա համար որդեգրել ենք խաղաղության օրակարգը. Նիկոլ Փաշինյան

Մենք անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը համարում ենք բարձրագույն գործիք մեր երկրի, քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը, արդարությունը և երջանկությունն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ: «Իմ գնահատականն այն է, և ես համոզված եմ դրանում, որ հանրության մեջ այդ գաղափարախոսությունը դանդաղ, բայց հաստատուն կերպով արմատավորվում է։ […] ...

Մեքսիկական ծոցում շնաձկները շոգի պատճառով ավելի հաճախ են կծում մարդկանց

22:58 15.06.2024

Մեքսիկական ծոցում շնաձկները շոգի պատճառով ավելի հաճախ են կծում մարդկանց

Ֆլորիդայի նահանգում մարդկանց վրա շնաձկների հարձակումների աճի պատճառը բացահայտել են ամերիկացի գիտնականները։ Փորձագետների կարծիքով՝ շոգ եղանակի պատճառով շնաձկներն ավելի ագրեսիվ են դարձել, հաղորդում է Live Science-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 7-ին Ֆլորիդայի Ուոլթոն կոմսությունում շնաձուկը հարձակվել էր 45-ամյա կնոջ վրա՝ կծելով նրա ձախ թևի մի մասը և վերքեր թողնելով իրանին։ Որոշ ժամանակ […] ...

BACK_TO_TOP