Գազայի հատվածում մզկիթի վրա Իսրայելի հարձակման հետևանքով 16 մարդ է զոհվել. Al Jazeera – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2024
  • $
    388.49
  • RUBLE
    4.40
  • 415.57
WEATHER
+27.09 oC

Գազայի հատվածում մզկիթի վրա Իսրայելի հարձակման հետևանքով 16 մարդ է զոհվել. Al Jazeera

08:45 23.05.2024

Գազայի հյուսիսում գտնվող Ֆաթիմա ալ Զահրա մզկիթի վրա Իսրայելի ռազմական հարձակման հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ 10 երեխա։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։

Ըստ ականատեսների՝ զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են, ովքեր ապաստանել էին մզկիթում, որտեղ նաև գտնվում է դպրոցը, նշում է հեռուստաալիքը։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ այն բանից հետո, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից իսրայելական տարածք ներթափանցեցին պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման զինյալները: Ի պատասխան՝ Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին և սկսեց հարվածներ հասցնել Լիբանանի ու Սիրիայի տարածքին և որոշ շրջաններին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

10:02 16.06.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի […] ...

Իսպանիան արժանի հաղթանակ տարավ․ Մոդրիչ

00:00 16.06.2024

Իսպանիան արժանի հաղթանակ տարավ․ Մոդրիչ

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան և ավագ Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1-ին տուրի խաղում Իսպանիայից կրած 0-3 հաշվով պարտությունը։ Գրում է Արմսպորտը: «Սա այն արդյունքը չէ, որի համար մենք հույս ունեինք, բայց դա այն է, ինչ կա: Եվս երկու հանդիպում ունենք բարելավվելու և իրավիճակը բարելավելու համար։ Առաջին խաղակեսում մենք մեզ նման չէինք, մեզ […] ...

Օրենսգրքում կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը

23:45 15.06.2024

Օրենսգրքում կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը

«Կառավարության հեղինակած նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակում իրավապահ մարմինների համար արդյունավետ գործիքակազմի նախատեսմանը»,- ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ Զեկուցողի խոսքով՝ հատկապես վերջին տարիներին նկատվում է կիբեռհանցավորության տեմպերի աճ, ինչով էլ պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել իրավապահ համակարգին օժտել համապատասխան գործիքակազմով, որը թույլ կտա իրականացվող […] ...

Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի մասնակիցները չեն ցանկանում պատերազմ Ռուսաստանի հետ. Էմանուել Մակրոն

23:36 15.06.2024

Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի մասնակիցները չեն ցանկանում պատերազմ Ռուսաստանի հետ. Էմանուել Մակրոն

Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի մասնակիցները չեն ցանկանում պատերազմ Ռուսաստանի հետ: Այս մասին իր ելույթի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Մեզնից ոչ ոք չի պայքարում Ռուսաստանի դեմ: Մենք բոլորս ձգտում ենք կայուն խաղաղության՝ միջազգային իրավունքի հիման վրա»,- նշել է Մակրոնը։ Նա նաև ասել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան շուտով կընդունի Օլիմպիական զինադադարի մասին բանաձևը: «Սա […] ...

Եվրահանձնաժողովի ղեկավարը  Ռուսաստանին մեղադրել է համաշխարհային գնաճի համար

23:27 15.06.2024

Եվրահանձնաժողովի ղեկավարը Ռուսաստանին մեղադրել է համաշխարհային գնաճի համար

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է, որ  Ռուսաստանն է  մեղավոր  պարենային ապրանքների գների բարձրացման համար: «Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի արձագանքը հնչում է ամբողջ աշխարհում. Էներգիայի գները կտրուկ աճել են, ինչպես նաև պարենային ապրանքների գները»,- ասել է նա: Ավելի ուշ Եվրահանձնաժողովի միջազգային հարաբերությունների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Քրիստինա Լոբիլլո Բորերոն, ելույթ […] ...

Հայաստանին անհրաժեշտ է անվտանգություն, և մենք դրա համար որդեգրել ենք խաղաղության օրակարգը. Նիկոլ Փաշինյան

23:11 15.06.2024

Հայաստանին անհրաժեշտ է անվտանգություն, և մենք դրա համար որդեգրել ենք խաղաղության օրակարգը. Նիկոլ Փաշինյան

Մենք անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը համարում ենք բարձրագույն գործիք մեր երկրի, քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը, արդարությունը և երջանկությունն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ: «Իմ գնահատականն այն է, և ես համոզված եմ դրանում, որ հանրության մեջ այդ գաղափարախոսությունը դանդաղ, բայց հաստատուն կերպով արմատավորվում է։ […] ...

BACK_TO_TOP