Պետքարտուղարությունը հայտարարել է, որ մտադիր չէ կարգավորել հարաբերությունները Ասադի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2024
  • $
    388.49
  • RUBLE
    4.40
  • 415.57
WEATHER
+31.09 oC

Պետքարտուղարությունը հայտարարել է, որ մտադիր չէ կարգավորել հարաբերությունները Ասադի հետ

20:21 23.05.2024

ԱՄՆ ներկայիս վարչակազմը մտադիր չէ կարգավորել հարաբերությունները Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ։ Այս մասին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի օգնական Բարբարա Լիֆը։

«Այս վարչակազմը մտադիր չէ կարգավորել հարաբերությունները Ասադի հետ»,- ասել է նա։ Լիֆն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի օգտագործել ցանկացած հնարավորություն Դամասկոսի վրա պատժամիջոցների ճնշումը մեծացնելու համար։ Պետքարտուղարության ներկայացուցիչը նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները նախապես հասկացրել էր արաբ գործընկերներին, որ «նրանք իմաստ չեն տեսնում Ասադի՝ Արաբական լիգա վերադառնալու մեջ»:

Մայիսի սկզբին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում էր կայացրել եւս մեկ տարով երկարաձգել Սիրիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների ռեժիմը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա

13:44 16.06.2024

Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա

Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա։ Այս մասին տեսանյութ է հրապարակել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ ...

Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խորհրդաժողովը չի հասնի իր նպատակին առանց Ռուսաստանի․ Սիյարտո

13:25 16.06.2024

Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խորհրդաժողովը չի հասնի իր նպատակին առանց Ռուսաստանի․ Սիյարտո

Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խորհրդաժողովը չի կարող հասնել իր նպատակին, քանի որ դրանում Ռուսաստանը ներկայացված չէ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, ով Բուրգենստոկ հանգստավայրում մասնակցում է Ուկրաինային նվիրված համաժողովին։ «Խաղաղություն հաստատելու Շվեյցարիայի ջանքերը միշտ բարձր են գնահատվել և շարունակում են գնահատվել: Բայց, անկեղծ ասած, խաղաղության համաժողովը կարող […] ...

Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթևեկելի է

13:02 16.06.2024

Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթևեկելի է

Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Հիշեցնենք, որ Սալլի բնակավայրի մոտ տեղի էր ունեցել քարաթափում։ Ճանապարհը սպասարկող կազմակերպության կողմից կատարվել են մաքրման աշխատանքներ, եւ երթեւեկությունը վերականգնվել է։ ...

Հարիսը Շվեյցարիայից հեռացել է Ուկրաինայի հարցով համաժողովի ավարտից առաջ

12:42 16.06.2024

Հարիսը Շվեյցարիայից հեռացել է Ուկրաինայի հարցով համաժողովի ավարտից առաջ

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հունիսի 15-ին  լքել է Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովը, որը կտևի ևս մեկ օր։ Այս մասին հայտնում են նրա մամուլի ծառայությունից։ Ցյուրիխից Վաշինգտոն թռչելուց առաջ Հարիսը պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ինչպես է իր կարծիքով անցել Բյուրգենստոկում կայացած հանդիպումը։ «Լավ էր, շատ լավ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։ Հարիսը չի մասնակցի համաժողովին […] ...

Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը

12:38 16.06.2024

Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը

Հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ծրագիրն է իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, արժեքը՝ 1 մլրդ 404,7 մլն դրամ»,-գրել է նա: ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածում յոթ զինվորի մահվան մասին

12:21 16.06.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածում յոթ զինվորի մահվան մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է Գազայի հատվածում գիշերը սպանված յոթ զինվորների անունները։ Այս տվյալները հաշվի առնելով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության նոր փուլի ընթացքում իսրայելցի զինվորականների շրջանում զոհերի թիվը կազմել է 659, նշում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ ...

BACK_TO_TOP