ՆԳՆ ոստիկանության և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2024
  • $
    388.49
  • RUBLE
    4.40
  • 415.57
WEATHER
+22.09 oC

ՆԳՆ ոստիկանության և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

20:31 24.05.2024

Մայիսի 24-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից:
«Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչներ։
ՆԳ նախարարը բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված վաղեմի սերտ և արդյունավետ բարեկամական համագործակցությունը՝ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ Ներքին գործերի նախարարությունում իրականացվող բարեփոխումներին մշտական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև Հայաստանի և ԱՄՆ իրավապահ կառույցների միջև փոխգործակցության ընդլայնմանը նպաստելու համար։
Վահե Ղազարյանը կարևորել է նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես` թմրամիջոցների ապօրինի շրջանառության բնագավառում ոստիկանության ծառայողների վերապատրաստման, տեղեկատվության փոխանակման հարցերում։ Նա համոզմունք է հայտնել, որ ստորագրվող հուշագիրը որակական նոր մակարդակի կբարձրացնի երկու իրավապահ կառույցների փոխգործակցությունը հատկապես թմրամիջոցների, դրանց անալոգների և պրեկուրսորների ապօրինի շրջանառության, ինչպես նաև այդ հանցավոր գործունեությունից բխող փողերի լվացման հետ կապված հանցագործությունների դեմ տարվող պայքարում։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Քրիստինա Քվինը իր հերթին ընդգծել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության համագործակցության կարևորությունը և նշել, որ հուշագիրն առավել ամրապնդելու է փոխգործակցությունը։ Արտակարգ և լիազոր դեսպանն ընդգծելով հատկապես սինթետիկ թմրամիջոցների օգտագործման կործանարար հետևանքների մասին՝ կարևորել է, որ Հայաստանը 2023 թ. միացել է ԱՄՆ կարևոր նախաձեռնություններից Սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքներին ուղղված համաշխարհային կոալիցիային։
Բարձր գնահատելով առկա սերտ համագործակցությունը՝ Քրիստինա Քվինը պատրաստակամություն է հայտնել շարունակելու և խորացնելու այն։
Հանդիպմանը ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է Հայաստանի ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքները թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում, իսկ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հատուկ գործակալի պարտականությունները կատարող Մերձավոր Արևելքի բաժնի պատասխանատու Քրիստոֆեր Դիջիքը կիսվել է հանցատեսակի դեմ ԱՄՆ փորձառությամբ։
ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հատուկ գործակալի պարտականությունները կատարող Մերձավոր Արևելքի բաժնի պատասխանատու Քրիստոֆեր Դիջիքը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ոլորտում հնարավորություն կստեղծվի իրականացնել տեղեկատվության փոխանակում, կազմակերպել համատեղ քննարկումներ, զարգացնել անձնակազմի մասնագիտական հմտությունները և առավել արդյունավետ պայքար մղել թմրամիջոցների դեմ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալի Բաղերի Քանին կովկասյան տարածաշրջանն անվանել է Իրանի և ՌԴ-ի ազգային շահերի և անվտանգության գոտի

00:00 17.06.2024

Ալի Բաղերի Քանին կովկասյան տարածաշրջանն անվանել է Իրանի և ՌԴ-ի ազգային շահերի և անվտանգության գոտի

Թեհրանում բանակցություններ են վարել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին և ՌԴ ԱԳ նախարարի՝ ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։ Այս մասին հայտնում է IRNA-ն։ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը կովկասյան տարածաշրջանն անվանել է երկու երկրների ազգային շահերի և անվտանգության գոտի և ընդգծել այս տարածաշրջանում երկու երկրների […] ...

Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել G7-ին չկապել Ուկրաինայի հակամարտությունը Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունների հետ

23:40 16.06.2024

Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել G7-ին չկապել Ուկրաինայի հակամարտությունը Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունների հետ

Ուկրաինայի հակամարտությունն ու իրանա-ռուսական համագործակցության հարցերը կապելու ցանկացած փորձ քաղաքական նպատակներ է հետապնդում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Ինչպես մենք բազմիցս նշել ենք, Ուկրաինայում պատերազմը Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի երկկողմ համագործակցության հարցերի հետ կապելու ցանկացած փորձ հետապնդում է միայն կանխակալ քաղաքական նպատակներ», – ասվում է Իսլամական Հանրապետության […] ...

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 37,3 հազարը

23:19 16.06.2024

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 37,3 հազարը

2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 37,3 հազարը, ևս 85,3 հազարը վիրավորվել են։ Նման տվյալներ է տրամադրել Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը Telegram-ի իր ալիքում։ «Անցյալ տարվա հոկտեմբերից Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 37 337-ի, ևս 85299 մարդ վիրավորվել է»,- ասվում է գերատեսչության զեկույցում։ Գազայի […] ...

Պերուի ափերի մոտ 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

23:00 16.06.2024

Պերուի ափերի մոտ 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Պերուի ափերի մոտ 6,0 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իկա քաղաքից 258 կմ հարավ-արևելք՝ մոտ 246 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվել է 58 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Հունիսի 17-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:45 16.06.2024

Հունիսի 17-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Էրեբունի փ․ 20, 22 շենքերի 46-90 բնակարաններ, Դիմիտրովի փ. 96-135 առանձնատներ, Դիմիտրովի փողոց 1-ին նրբ․ 1-15 և 2-րդ նրբ․ 1-15 առանձնատներ, 11։00-17:00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, […] ...

Վրաստանում չորս երկրաշարժ է տեղի ունեցել

22:37 16.06.2024

Վրաստանում չորս երկրաշարժ է տեղի ունեցել

Կիրակի օրը Վրաստանում չորս երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնները գտնվել են Ռաչա-Լեչխումի շրջանում, հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնն իր կայքում։ 3,8 մագնիտուդ առաջին երկրաշարժը գրանցվել է օրվա առաջին կեսին՝ Օնի քաղաքից 9 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրորդը տեղի է ունեցել երկու ժամ անց՝ Օնի քաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա, որի ուժգնությունը կազմել է 4,7 բալ։ […] ...

BACK_TO_TOP