14:22 16.06.2024
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները (Կանխարգելման ազգային մեխանիզմ) հունիսի 12-ին չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր։
Այցեր են իրականացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ-1, Շենգավիթ, Կենտրոն և Ավան նստավայրեր:
Ուսումնասիրվել են նշված դատարանների ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի պայմանները և նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցները։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, դատարանների աշխատակազմերի, դատական կարգադրիչների և Ոստիկանության ուղեկցող գումարտակի ծառայողների հետ:
Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել են հետևյալ խնդիրները՝
Խցային անբավարար պայմաններ են արձանագրվել Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերի խցերում: Կենտրոնի և Ավանի խցերի սանհանգույցները հիմնական կոյուղագծին միացված չլինելու պատճառով չեն շահագործվել, և ազատությունից զրկված անձինք Ոստիկանության ուղեկցող գումարտակի ծառայողների հետ միասին օգտվել են խցային հատվածի միջանցքում տեղակայված սանհանգույցից: Ավանի և Կենտրոնի նստավայրերի խցերում չի եղել նաև հոսող ջրին հասանելիություն:
Աջափնյակ-1 նստավայրի բոլոր խցերում, իսկ Կենտրոն և Ավան նստավայրերի որոշ խցերում բացակայել են պատուհանները և բնական ու արհեստական լուսավորությունը:
Արձանագրվել են նաև խցերի անբավարար քանակի պատճառով ազատությունից զրկված անձանց պատշաճ պահման պայմանների հետ կապված խնդիրներ: Մասնավորապես, ստացված տեղեկությունների համաձայն՝ ազատությունից զրկված անձնաց մեծ թվով և դատարանի խցերի սակավ քանակով պայմամանավորված՝ մեկ խցում ստիպված են լինում պահել մինչև անգամ 10 և ավելի անձանց (Կենտրոնի նստավայր, խցի մակերեսը մոտ 10քմ) կամ մինչև դատական նիստի սկսվելը վերջիններիս պահում են Ոստիկանության ուղեկցող գումարտակի տրանսպորտային միջոցներում (Շենգավիթի նստավայր):
Ուսումնասիրված խցերի սանհանգույցները խցի բնակելի հատվածից առանձնացված չեն եղել ամբողջական պատով և չեն ունեցել դռներ: Ավելին, որոշ խցերում կիսապատերն այնքան կարճ են եղել, որ ամբողջությամբ չեն ծածկել անձին: Այս վիճակը հատկապես անընդունելի է մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից: Հարցը շարունակում է ավելի զգայուն մնալ այն պարագայում, երբ ազատությունից զրկված անձը կին է, իսկ ուղեկցող գումարտակի աշխատակիցները հիմնականում տղամարդիկ են։
Անընդունելի է նաև այն, որ խցերի սանհանգույցները հիմնականում ասիական տիպի են, և դատարանների խցերն ու դրանց սանհանգույցները հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանների շենքերը նույնպես հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին, խցերից դատական նիստերի դահլիճ տեղափոխումը մարդու իրավունքների, արժանապատվության տեսանկյունից անընդունելի է:
Բացի այդ, դիտարկված բոլոր խցերն ունեցել են նաև վերանորոգման կարիք․ պատերի ծեփամածիկները եղել են թափված, տեսանելի են եղել ճաքեր:
Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերի խցերում բացակայել են հիգիենիկ պարագաները՝ օճառը, սանիտարական թուղթը, իսկ աղբամաններ առկա են եղել ոչ բոլոր խցերում:
Որևէ խցում առկա չեն եղել ազատությունից զրկված անձանց համար նախատեսված սննդի ընդունման համար անհրաժեշտ պայմաններ: Ուսումնասիրված նստավայրերի բոլոր խցերում բացակայել է սեղան, սպասք և այլն:
Տեղեկություններ են ստացվել նաև այն մասին, որ ազատությունից զրկված անձանց քրեակատորողական հիմնարկներից սնունդ չի տրամադրվում։
Ուսումնասիրված նստավայրերում արձանագրվել է դատարանի խցերում պահվող անձանց համար բերված հանձնուքների ընդունման ոչ միասնական պրակտիկա: Մասնավորապես, Աջափնյակ-1, Շենգավիթ և Կենտրոն նստավայրերի խցերում պահվող անձանց համար հանձնուքներ առհասարակ չեն ընդունվում, իսկ Ավանի նստավայրում ընդունվում են միայն ձերբակալված անձանց համար բերված հանձնուքները՝ այն էլ Ոստիկանության ուղեկցող գումարտակի ծաայողների համաձայնության դեպքում:
Խնդիրներ են արձանագրվել նաև ազատությունից զրկված անձանց իրավաբանական օգնություն ստանալու և փաստաբանների տեսակցությունների կազմակերպման հետ կապված: Ըստ տրամադրված տեղեկությունների՝ անձի և նրա փաստաբանի հանդիպումը դատարանի շենքում առանձին դեպքերում կազմակերպվում է դատական նիստերի դահլիճում՝ մինչ դատական նիստն սկսելը:
Մշտադիտարկման ժամանակ ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված անձանց դատարան տեղափոխման համար շահագործվող տրանսպորտային միջոցները․ մեքենաների խցերի չափերը չեն համապատասխանել միջազգային չափանիշներին․ չունեն բավարար լուսավորություն և օդափոխություն, հարմարեցված չեն տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց կարիքներին։
Այս խնդիրներն ունեն համակարգային բնույթ և մշտապես արձանագրվում են Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում:
Այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու պետական մարմիններին:
19:42 24.05.2025
Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանի հանձնման արարողությունՄայիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ պարգևաբաշխություն: Եկեղեցանվեր ու ազգօգուտ իրագործումների համար Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան շնորհեց տիար Արթուր Գրանցին, ում ազնիվ բարերարությամբ կառուցվել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Այս մասին […] ...
19:33 24.05.2025
Էրդողանը շեշտել է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունըՍտամբուլում Սիրիայի ժամանակավոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է հարևան երկրի տարածքային ամբողջականության պահպանման կարևորության մասին և հայտարարել Դամասկոսի հետ համապարփակ կապեր զարգացնելու Անկարայի մտադրության մասին։ Այս մասին բանակցություններից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։ Դրանք տեղի են ունեցել Թուրքիայի նախագահի՝ Դոլմաբահչեի գրասենյակում՝ Բոսֆորի ափին։ Սիրիայի ժամանակավոր ղեկավարի […] ...
19:22 24.05.2025
Թաիլանդում ուղղաթիռի վթարի հետևանքով երեք ոստիկան է զոհվելԵրեք ոստիկան է զոհվել շաբաթ օրը կեսօրին Բանգկոկից 200 կիլոմետր հարավ գտնվող Պրաչուապ Խիրի Խան նահանգում Bell 212 ոստիկանական ուղղաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է «Բանգկոկ Փոստ» թերթը։ «Երեք ոստիկան, այդ թվում՝ երկու օդաչու և մեկ մեխանիկ, զոհվել են Պրաչուապ Խիրի Խան նահանգի դաշտում Bell 212 ուղղաթիռի վթարի ժամանակ։ Մեկ սպա պարաշյուտով դուրս է ցատկել վթարի […] ...
19:11 24.05.2025
Հրդեհ Վաղարշապատ քաղաքում. փրկարարները շենքից տարհանել են երկու քաղաքացուՄայիսի 24-ին, ժամը 16:50-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի խոհանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ […] ...
19:05 24.05.2025
Թրամփը խոսել է ԱՄՆ-ում հիպերձայնային հրթիռների արտադրության մասինՄիացյալ Նահանգները մեծ քանակությամբ հիպերձայնային հրթիռներ է ստեղծում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք դրանք մշակել ենք։ Հիմա մենք դրանք մեծ քանակությամբ ենք կառուցում», – ասել է Թրամփը Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում կայացած արարողության ժամանակ։ Միջոցառումը հեռարձակվել է Սպիտակ տան կողմից։ Թրամփը պնդել է, որ ամերիկյան հրթիռների նախագծերը, ենթադրաբար, գողացվել են Բարաք Օբամայի նախագահության […] ...
18:55 24.05.2025
Բելառուսը սպասում է «Տոր-Մ2» զենիթահրթիռային համակարգերի շարունակական մատակարարմանըԲելառուսը սպասում է «Տոր-Մ2» զենիթահրթիռային համակարգի շարունակական մատակարարմանը հանրապետություն այս տարի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է սպառազինության հարցերով պաշտպանության նախարարի տեղակալ – Բելառուսի զինված ուժերի սպառազինության պետ Անդրեյ Ֆեդինը։ «Եվ սպասվում է Սու-30ՍՄ-2 ինքնաթիռների ժամանումը։ Եվ Մի-35Մ ուղղաթիռների ժամանումը, և Տոր-Մ2 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումների շարունակությունը»։ Եվ որոշ այլ տեսակի զենքեր, որոնք անհրաժեշտ են զինված ուժերին տրված […] ...