Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած այցի շրջանակում հանդիպել է Ներքին Հանդի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի և բնակիչների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2024
  • $
    388.49
  • RUBLE
    4.40
  • 415.57
WEATHER
+22.09 oC

Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած այցի շրջանակում հանդիպել է Ներքին Հանդի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի և բնակիչների հետ

21:56 24.05.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 24-ին հանդիպել սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի և բնակիչների հետ:
«Քննարկվել են մարդկանց իրավունքներին վերաբերելի և հրատապ լուծում պահանջող մի շարք հարցեր:
Մասնավորապես, անդրադարձել են բնակիչների զբաղվածության ապահովմանը, նոր կառուցվող ջրագծին, ինչպես նաև գերեզմանատանը, եկեղեցուն հասանելիություն ունենալու հետ կապված և մի շարք այլ հարցերին:
Քաղաքացիները Պաշտպանին մտահոգություններ են հայտնել, որ ադրբեջանական զինվորականների ներկայության հետևանքով շարունակում են խախտվել նրանց` անվտանգ պայմաներում ապրելու, սեփականության իրավունքները, խոչընդոտված են ընտանիքների եկամտի հիմնական աղբյուրը հանդիսացող` անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունները։
Անահիտ Մանասյանը վստահեցրել է բնակիչներին, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի առաջնային ուղղություններից է: Իր մանդատի շրջանակում անելու է առավելագույնը բարձրացված հարցերին հրատապ լուծում տալու նպատակով:
Պաշտպանի և աշխատակազմի կողմից սահմանամերձ բնակավայրերում իրականացվող փաատահավաք աշխատանքները կրում են շարունակական բնույթ»,-նշված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալի Բաղերի Քանին կովկասյան տարածաշրջանն անվանել է Իրանի և ՌԴ-ի ազգային շահերի և անվտանգության գոտի

00:00 17.06.2024

Ալի Բաղերի Քանին կովկասյան տարածաշրջանն անվանել է Իրանի և ՌԴ-ի ազգային շահերի և անվտանգության գոտի

Թեհրանում բանակցություններ են վարել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին և ՌԴ ԱԳ նախարարի՝ ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։ Այս մասին հայտնում է IRNA-ն։ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը կովկասյան տարածաշրջանն անվանել է երկու երկրների ազգային շահերի և անվտանգության գոտի և ընդգծել այս տարածաշրջանում երկու երկրների […] ...

Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել G7-ին չկապել Ուկրաինայի հակամարտությունը Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունների հետ

23:40 16.06.2024

Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել G7-ին չկապել Ուկրաինայի հակամարտությունը Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունների հետ

Ուկրաինայի հակամարտությունն ու իրանա-ռուսական համագործակցության հարցերը կապելու ցանկացած փորձ քաղաքական նպատակներ է հետապնդում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Ինչպես մենք բազմիցս նշել ենք, Ուկրաինայում պատերազմը Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի երկկողմ համագործակցության հարցերի հետ կապելու ցանկացած փորձ հետապնդում է միայն կանխակալ քաղաքական նպատակներ», – ասվում է Իսլամական Հանրապետության […] ...

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 37,3 հազարը

23:19 16.06.2024

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 37,3 հազարը

2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 37,3 հազարը, ևս 85,3 հազարը վիրավորվել են։ Նման տվյալներ է տրամադրել Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը Telegram-ի իր ալիքում։ «Անցյալ տարվա հոկտեմբերից Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 37 337-ի, ևս 85299 մարդ վիրավորվել է»,- ասվում է գերատեսչության զեկույցում։ Գազայի […] ...

Պերուի ափերի մոտ 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

23:00 16.06.2024

Պերուի ափերի մոտ 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Պերուի ափերի մոտ 6,0 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իկա քաղաքից 258 կմ հարավ-արևելք՝ մոտ 246 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվել է 58 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Հունիսի 17-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:45 16.06.2024

Հունիսի 17-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Էրեբունի փ․ 20, 22 շենքերի 46-90 բնակարաններ, Դիմիտրովի փ. 96-135 առանձնատներ, Դիմիտրովի փողոց 1-ին նրբ․ 1-15 և 2-րդ նրբ․ 1-15 առանձնատներ, 11։00-17:00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, […] ...

Վրաստանում չորս երկրաշարժ է տեղի ունեցել

22:37 16.06.2024

Վրաստանում չորս երկրաշարժ է տեղի ունեցել

Կիրակի օրը Վրաստանում չորս երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնները գտնվել են Ռաչա-Լեչխումի շրջանում, հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնն իր կայքում։ 3,8 մագնիտուդ առաջին երկրաշարժը գրանցվել է օրվա առաջին կեսին՝ Օնի քաղաքից 9 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրորդը տեղի է ունեցել երկու ժամ անց՝ Օնի քաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա, որի ուժգնությունը կազմել է 4,7 բալ։ […] ...

BACK_TO_TOP