17:56 29.05.2024
Պարզվել են մայիսի 25-ին բանկի մասնաճյուղում Բյուրեղավան քաղաքի 49-ամյա բնակչի կողմից կատարած ահաբեկչության դեպքի մի շարք հանգամանքներ։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհրաժեշտ և ահետաձգելի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2024թ․ մայիսի 25-ին՝ ժամը 16։25-ի սահմաններում, 49-ամյա տղամարդը, ահաբեկչություն կատարելու դիտավորությամբ, մուտք է գործել ՀՀ-ում գործող բանկերից մեկի՝ Աբովյան քաղաքում տեղակայված մասնաճյուղ։
Այնտեղ գտնվող բանկի աշխատակիցներին, ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցին և հաճախորդներին ահաբեկելու, ինչպես նաև բանկի աշխատակիցներին իր պահանջները կատարելուն հարկադրելու նպատակով, նա ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ պահվող «Ֆ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակը բերել է մարտական վիճակի՝ ստեղծելով պայթյուն կատարելու իրական սպառնալիք։ Տեղում գտնվող անձանց կյանքից զրկելու վտանգ ստեղծելով՝ նա զավթել և պահել է բանկի մասնաճյուղի շենքը՝ պահանջելով հրավիրել լրագրողներ։ Սակայն անվտանգության ազդանշանի միանալու արդյունքում դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցներ։
49-ամյա տղամարդու հետ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետի կողմից, Ոստիկանության մարզային վարչության աշխատակիցների մասնակցությամբ, տեղի ունեցած բանակցությունների արդյունքում, ժամը 17։54-ին, տղամարդը իրավապահներին է հանձնել մարտական նռնակը, վնասազերծվել և ձերբակալվել։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 49-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:18 10.06.2025
ՊԵԿ-ը բացահայտել է խաղատան կողմից 4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպքՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են խաղատան կողմից հարկման բազաները խեղաթյուրելու և այդ ճանապարհով գործունեության իրական ծավալները թերհայտարարագրելու դեպք, հայտնում են ՊԵԿ-ից։ «Օրերս վարչության շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատունը, շրջանցելով հարկային օրենսդրության պահանջները, ընդունում […] ...
11:10 10.06.2025
ՆԳ փոխնախարարը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ ՊլատֆորմինՀունիսի 2-ից 6-ը ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին, հայտմում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Արմեն Ղազարյանը ելույթով անդրադարձել է կլիմայական փոփոխություններով, գեոդինամիկ գործընթացներով, արդյունաբերական զարգացմամբ և տեխնոլոգիական վերափոխումներով պայմանավորված համաշխարհային մակարդակով աճող ռիսկերին՝ ընդգծելով, որ Հայաստանը վերահաստատում է ժամանակակից պահանջներին համահունչ՝ ներառական, հարմարվողական և […] ...
11:00 10.06.2025
Հայաստանը ներկայացրել է իր ջրային և կլիմայական մարտահրավերները Բլեդի համաժողովումՍլովենիայի Բլեդ քաղաքում անցկացվել է բարձր մակարդակի համաժողով՝ «Ջրի մոխրագույն գոտին» խորագրով, նվիրված ջրային անվտանգության գլոբալ մարտահրավերներին։ Միջոցառմանը մասնակցել են Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին ու եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնը, Բլեդի քաղաքապետ Անտոն Մեժանը, Ջրային համաշխարհային ֆորումի համահիմնադիր Մարկո Գայիչը, ինչպես նաև տարբեր երկրների ներկայացուցիչներ և բնապահպանական ոլորտի փորձագետներ, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ […] ...
10:55 10.06.2025
Ջրահեղձության վտանգն ամենուր է. ինչ պետք է անել վտանգներից խուսափելու համարՋրահեղձության վտանգն ամենուր է` ոչ միայն ջրավազաններում, լճակներում ու ծովերում, այլև լոգարանում, նույնիսկ քիչ քանակությամբ ջրի մեջ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Վտանգներից խուսափելու համար. Հնարավորինս վաղ տարիքում երեխային սովորեցրե՛ք լողալու տարրական հմտություններ: Համոզվե՛ք, որ ջրային տարածքում երեխաները հսկողության տակ են և կրում են փրկօղակ կամ փրկարարական բաճկոն, նույնիսկ եթե նրանք լողալ գիտեն: […] ...
10:48 10.06.2025
ՃՏՊ Երևան-Աբովյան ավտոճանապարհին․ կա տուժածՀունիսի 10-ին, ժամը 00:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կամրջից ընկել […] ...
10:43 10.06.2025
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել ենՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա 2 քաղաքացի մաքսանենգությամբ ապօրինի ՀՀ է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով՝ 1.8 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, տեղեկացնում […] ...