20:47 29.05.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ժնևում մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 77-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովին:
Ամենամյա վեհաժողովը ԱՀԿ որոշումներ կայացնող բարձրագույն մարմին է`անդամ-պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների, դիտորդների, միջազգային կառույցների մասնակցությամբ:
Այս տարի այն ընթանում է «Բոլորը` հանուն առողջության, առողջություն` բոլորի համար» խորագրով:
Ներկայացնելով Հայաստանի վերափոխման ռազմավարությամբ և ՀՀ կառավարության 5-ամյա ծրագրով առողջապահության ոլորտում համակարգային բարեփոխումների ճանապարհային քարտեզը` Անահիտ Ավանեսյանը նշել է,
«Անցած տարիների մարտահրավերները հստակ ցույց տվեցին առողջապահական կայուն համակարգի կառուցման և դրա առաջանցիկ զարգացման կարևորությունը։ Ձեռնամուխ ենք եղել առողջապահական համակարգի բարեփոխման հավակնոտ ճամփորդության, այդ թվում՝ առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման, որակի բարելավման և էլեկտրոնային առողջապահության ներդրմամբ՝ որպես առողջապահական համակարգի հիմք: Նպատակ ունենք ապահովելու մեր քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիություն, մատչելիություն և ֆինանսական պաշտպանություն»:
Նախարարն անդրադարձել է նաև հակամանրէային կայունության տարածման նվազեցման, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և ռիսկի գործոնների նվազեցման, հոգեկան առողջության պահպանման աջակցությանն ուղղված աշխատանքներին` ԱՀԿ առաջնահերթություններին համահունչ:
Նա իր ելույթում ընդգծել է նաև անդամ երկրների միջև համերաշխության և հավաքական գործողությունների կարևորությունը` հնարավոր գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար:
12:23 26.06.2025
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ. 15 անձ կալանավորվել էՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների ու մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված խուզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում՝ փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման […] ...
12:19 26.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․98 դրամ: ...
12:11 26.06.2025
Հաղթանակներ ադրբեջանցիների նկատմամբ և հայկական եզրափակիչ ԻտալիայումԻտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակչում կմրցեն Հայաստանը ներկայացնող Էրիկ Պապիկյանն ու Տիգրան Կոլոտյանը։ Հայ ըմբիշները կիսաեզրափակչում հաղթել են ադրբեջանցի մրցակիցների։ Պապիկյանը 7-0 հաշվով առավելության է հասել Էլջան Հասանովի, իսկ Կոլոտյանը` 5-5 հաշվով Մուրազ Հուսեյնովի նկատմամբ։ Կոլոտյան – Պապիկյան եզրափակիչը կկայանա այսօր երեկոյան։ ...
11:59 26.06.2025
ԿՀՎ տնօրենը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վնաս է կրելԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունը (ԿՀՎ) տեղեկություններ է ստացել այն մասին, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վնաս է կրել ԱՄՆ ուժերի կողմից Իսլամական Հանրապետությունում գտնվող թիրախների վրա վերջերս հասցված հարվածների հետևանքով, ասվում է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆի գրավոր հայտարարության մեջ։ «ԿՀՎ-ն կարող է հաստատել, որ կան հավաստի հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Թեհրանի միջուկային […] ...
11:55 26.06.2025
Ուիթքոֆ. ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ քննարկել միջուկային ծրագիրը, բայց ոչ ուրանի հարստացումըՎաշինգտոնը պատրաստ է Իրանի հետ քննարկել խաղաղ միջուկային ծրագիրը, սակայն կտրականապես դեմ է ուրանի հարստացմանը Իսլամական Հանրապետությունում, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Այժմ Իրանի հետ բանակցությունները կլինեն այն մասին, թե ինչպես վերակառուցենք Իրանի քաղաքացիական միջուկային ծրագիրը, որպեսզի այն ավելի լավը լինի և չներառի հարստացում», – ասել է նա չորեքշաբթի օրը CNBC-ին տված […] ...