14:01 11.09.2018
Ազգային ժողովի կուլիսներում «հակահեղափոխական» գործիչները չեն մոտենում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին ու «բամբասում»։ Այս մասին ինքը՝ Մարուքյանը, այսօր ասաց ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում։ Նրա խոսքերով՝ դրա համար կան պատճառներ, և առաջին պատճառն այն է, որ կառավարության անդամների հետ իրենք համագործակցում են ու աջակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Չեն գալիս, կիսվում ինձ հետ, թե ինչպես անել հակահեղափոխություն, որովհետև հաստատ, եթե ես իմանամ դրա մասին, ես ինքս կլինեմ դրա առաջին խանգարողը։ Ինձ ո՞ւր են գալիս ասեն»,- նշեց Մարուքյանը։
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե Հանրապետականը կարող է աջակցել իրենց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, Մարուքյանը հերքում է նման պայմանավորվածությունը, և այդ խոսակցությունները համարում է իրենց դեմ ուղղված սև փիառ։ Մարուքյանը բացատրում է, որ փողոց դուրս եկածների մեջ եղել են նաև մարդիկ, որոնք մինչ այդ ձայն չէին տվել «Ելք»-ին, հիմա այդ մարդիկ նույնպես կարող են իրենց ընտրել։ Ինչ վերաբերում է Հանրապետական վերնախավի կողմից դիրքորոշում հայտնելուն, Մարուքյանը նշեց․
«Եթե պաշտոնապես հայտարարի, որ պաշտպանում են որևէ ուժի, դա կլինի այդ ուժի դեմ սև փիառ, դավադրություն։ Հետևաբար՝ որևէ ուժ չի ակնկալում, որ Հանրապետական կուսակցությունն իրեն պաշտպանի»։
Նախկինում Հանրապետականին ընտրածները կարող են այս ընտրությունների ընթացքում ձայն տալ ցանկացած կուսակցության, բայց Մարուքյանի խոսքերով՝ իրենց դաշինքը որևէ ակնկալիք չունի այդ տեսանկյունից։
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...