Ժնևյան բանակցություններում վրացական կողմի ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն մեկնաբանել է ռուս դիվանագետի արտաքսումը Վրաստանից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+25.09 oC

Ժնևյան բանակցություններում վրացական կողմի ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն մեկնաբանել է ռուս դիվանագետի արտաքսումը Վրաստանից

15:42 30.03.2018

Պաշտոնական Մոսկվան  դեռևս չի արձագանքել  երեկ Վրաստանից ՌԴ դեսպանի արտաքսմանը: Ժնևյան բանակցություններում վրացական կողմը ներկայացնող  Զուրաբ Աբաշիձեն  խուսափում  է գնահատական տալ իրավիճակին: Նրա հայտարարությամբ` Ռուսաստանի դեսպանի արտաքսման հարցում սպասում է ՌԴ-ի արձագանքին:

« Տեսնենք` ինչ և ինչպես կլինի: Ռուսաստանի արձագանքը տեսնելու համար ժամանակ կպահանջվի: Ավելի լավ է այդ մասին հարցնեք փորձագետներին: Նրանք ավելի շատ գիտեն», – խուսափողական պատասխան է տվել Աբաշիձեն լրագրողներին: Դիվանագետը  չի պարզաբանել, թե Վրաստանի ԱԳՆ-ի գործողություններն ինչպես կանդրադառնան Ժնևյան բանակցությունների վրա, որտեղ  երկու երկրների դիվանագետները քննարկում են հումանիտար համագործակցության հարցեր: Ի  դեպ, մարտի 28-ին Ժնևյան բանակցությունների ձախողված 43-րդ փուլից հետո, ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարեց ՌԴ-ի կողմից Ժնևյան բանակցությունների ձևաչափի հնարավոր փոփոխության մասին:

 Երեկ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Շվեյցարիայի դիվանագիտական կորպուսին կից ՌԴ շահերը պաշտպանող  ռուս դեսպանի արտաքսման մասին: Դրանով  Վրաստանն իր աջակցությունն էր հայտնել Մեծ Բրիտանիային, արևմտյան մի շարք երկրներին, որոնք զանգվածաբար իրենց երկրներից արտաքսում են ռուս դիվանագետներին`կապված Լոնդոնում Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ:

 Ի դեպ, Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը`ի աջակցություն Լոնդոնի` ՌԴ դեսպանի արտաքսման համար:

ՌԴ-ն բազմիցս իր տարակուսանքն է  արտահայտել արևմտյան մի շարք  երկրների գործողությունների նկատմամբ, ովքեր զանգվածաբար իրրենց երկրներից արտաքսել են ՌԴ դիվանագետների` ՌԴ հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման կապակցությամբ:

Նշենք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները ընդհատվել են 2008թ. օգոստոսին` Թբիլիսիի որոշմամբ`ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Ցխինվալիի անկախության ճանաչման: 2009 թվականից Շվեյցարիան միջնորդական հարաբերութուններ է իրականացնում Ռուսաստանի և Վրաստանի միջև: Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատանը գործում է  Ռուսաստանի Դաշնության շահերի բաժին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում

23:00 22.08.2025

Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում

Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Մեքենաների աղմուկին զուգահեռ, շատ քաղաքների ձայնային ֆոնի անբաժանելի մասն է շինարարների աղմուկը։ Փաստացի, աշխարհում յուրաքանչյուր հինգ օրը մեկ կառուցվում են Փարիզի չափ տարածք զբաղեցնող շինություններ։ Սակայն, փորձագետների կարծիքով, այն եղանակը, որով մարդկությունը կառուցում և շահագործում […] ...

Արթիկի համայնքային ոստիկանները Հոռոմում հայտնաբերել են կանեփի 113 բույս

22:58 22.08.2025

Արթիկի համայնքային ոստիկանները Հոռոմում հայտնաբերել են կանեփի 113 բույս

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հոռոմ գյուղի 31-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 31-ամյա երիտասարդի բնակության վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի 113 բույս: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...

Վարձով եք տալիս Ձեր անշարժ գույքը՝ իմացեք ինչ պետք է անել

22:52 22.08.2025

Վարձով եք տալիս Ձեր անշարժ գույքը՝ իմացեք ինչ պետք է անել

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս պետական գրանցում չի ստացել, ապա անհրաժեշտ է Հարկային մարմին ներկայացնել հայտարարություն և եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր, ինչպես նաև պետական բյուջե վճարել 10 տոկոս եկամտային հարկ։ Հայտարարությունը կարող եք ներկայացնել www.e-request.am հարթակին էլեկտրոնային դիմում ուղարկելու կամ Հարկային մարմնի ցանկացած սպասարկման սրահ այցելելու միջոցով։ Իսկ եկամուտների հայտարարագիրը […] ...

Արթուր Մկրտիչյանցը որոնվում է որպես անհետ կորած

22:48 22.08.2025

Արթուր Մկրտիչյանցը որոնվում է որպես անհետ կորած

Որպես անհետ կորած որոնվում է 1976 թվականին ծնված Արթուր Մկրտիչյանցը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...

Երևանում 4.2 հա մակերեսի վրա հիմնվում է իր տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի

22:39 22.08.2025

Երևանում 4.2 հա մակերեսի վրա հիմնվում է իր տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի

Երևանի քաղաքապետարանը, մասնավորի հետ գործակցությամբ, Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տորք Անգեղի արձանին հարակից տարածքում հիմնում է իր տեղանքով տարբերվող ու տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 4.2 հա մակերես զբաղեցնող ձորափնյա զբոսայգում լինելու են կանաչ գոտիներ, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, ամֆիթատրոն, ինչպես նաև ճեմուղիներ և հեծանվուղիներ: ...

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատուն

22:34 22.08.2025

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատուն

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի և վիզա ստանալու հետագա հնարավորություններից զրկման։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին։ ...

BACK_TO_TOP