19:59 30.03.2018
Ամերիկյան «Pew Research Center» անունը կրող փորձագիտական կենտրոնը հրապարակել է սոցհարցման արդյունքներ, որոնցով փորձ է արվել պարզել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում հակահրեական տրամադրությունների մակարդակը: Ամերիկյան կենտրոնի տվյալներով՝ ամենամեծ հակահրեական տրամադրություն նկատվել է Հայաստանում (հարցվածների 32%-ը), ապա հետևում են Լիտվան, Ռումինիան, Ռուսաստանը և Վրաստանը:
Հետաքրքիր ևս մեկ փաստարկ կա ամերիկյան կենտրոնի հրապարակման մեջ. հակահրեական քարոզչություն, ըստ ուսումնասիրության, տարվում է հիմնականում քրիստոնեական երկրներում, իսկ վերևում նշված երկրներում միայն քրիստոնյաներն են վատ տրամադրված հրեաների նկատմամբ՝ չցանկանալով իրենց կողքին հրեաների տեսնել:
Թե ինչու է ամերիկյան փորձագիտական կենտրոնն այժմ կատարում հակասեմականության վերաբերյալ ուսումնասիրություններ, հարցի մի կողմն է, սակայն առավել կարևոր է, թե ովքեր են կանգնած «Pew Research Center» կենտրոնի հետևում և ինչ նպատակներ է հետապնդում այդ հրապարակումը:
Ամերիկյան փորձագիտական այդ կենտրոնի հիմնադիր ղեկավարը Մայքլ Դիմոքy (Michael Dimock) վերլուծաբան է, որը հիմնականում մասնագիտացած է արտաքին քաղաքականության և ընտրական համակարգերի ոլորտում: Այս անձի շուրջ, սակայն, կարճ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են գալիս բազմաթիվ հարցականներ, որոնց պատասխանները, որքան էլ տարօրինակ է, երևում են Բաքվում:
Այսպես, Մայքլ Դինոքը 2015-ին Ադրբեջանի կառավարության պատվերով ուսումնասիրություն է արել Եվրոպայում և Մերձավոր Արևելքում միջէթնիկ և միջկրոնական շփումների ու հանդուրժողականության մասին: 2017թ. ապրիլին հրապարակված զեկույցում նշված է, որ ի տարբերություն հարևան երկրների՝ Ադրբեջանում հանդուրժողականությունը բարձր մակարդակի վրա է: «Ադրբեջանում, օրինակ, մենք չհանդիպեցինք կրոնական և էթնիկ խմբերի նկատմամբ հանրության սոցիալական տարբեր խմբերի կողմից թշնամական վերաբերմունքի, առավել ևս, ահաբեկչական բնույթ կրող գործողությունների»,-նշված է զեկույցում:
Պակաս տարօրինակ չէ 2017-ին «Pew Research Center»-ի կատարած մեկ այլ ուսումնասիրության արդյունք՝ կրկին Ադրբեջանի մասին: Ըստ այդ կենտրոնի՝ մինչև 2070 թվականը իսլամը կդառնա աշխարհի ամենատարածված կրոնը, իսկ Ադրբեջանի կրոնական ու մշակութային ազդեցությունը գերիշխող կլինի մեր ողջ տարածաշրջանի վրա:
Այսպիսի ուսումնասիրություններ և զեկույցներ ներկայացնող կազմակերպության մասին, բնականաբար, դժվար չէ պատկերացում կազմել, թե որտեղից է այն սնվում և ինչու է հենց հիմա Հայաստանին իբրև թե փորձագիտական մակարդակում մեղադրում հակասեմականության մեջ:
Հրեաների նկատմամբ, իհարկե, Հայաստանում, ինչպես նախկին ԽՍՀՄ բոլոր երկրներում, կա որոշակի կանխապաշարում` ՍՍՀՄ-ի կողմից իրականացված հակահրեական 70-ամյա քարոզչության հետևանքով: Հայաստանում դա արտահայտվում է մի քանի թեզերով. իբրև թե Հայոց ցեղասպանության իրական մեղավորը ոչ թե թուրքական իշխանությունն է եղել, այլ հրեաները, նաև՝ որ այսօր աշխարհը հրեաներն են կառավարում և թշնամական վերաբերմունք ունեն հայերի նկատմամբ:
Դրանք, իհարկե, պարզունակ քարոզչություն է, որի հետևանքները, սակայն, բացասական են հայ և հրեա ժողովուրդների հարաբերությունների վրա: Մանավանդ այսօր, երբ Հայաստանի և Իսրայելի միջև ակտիվացել են քաղաքական, դիվանագիտական ու տնտեսական կապերը, երբ շուտով ՀՀ դեսպանը Իսրայելում կանցնի իր պարտականությունների կատարմանը, իսկ Իսրայելը քննարկում է Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու հարցը:
Այս պարագայում պակաս կարևոր չեն խորհրդարանական և դիվանագիտական փոխայցերի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները Իսրայելի կողմից ռազմական ոլորտում չեզոքության վերաբերյալ: Նաև դրանք են պատճառը, որ Իսրայելը զգալի նվազեցրել է և շուտով ամբողջությամբ կդադարեցնի Ադրբեջանին զենքի ու զինամթերքի մատակարարումը:
Հետևաբար, Ադրբեջանին ձեռնտու չի հայ-հրեական հարաբերությունների այսպիսի զարգացումը, ինչին խանգարելու համար հանկարծ թատերաբեմ են բարձրանում «Pew Research Center»-ի նման «փորձագիտական կենտրոնների» բացահայտումները:
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ23:00 22.08.2025
Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործումԻնչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Մեքենաների աղմուկին զուգահեռ, շատ քաղաքների ձայնային ֆոնի անբաժանելի մասն է շինարարների աղմուկը։ Փաստացի, աշխարհում յուրաքանչյուր հինգ օրը մեկ կառուցվում են Փարիզի չափ տարածք զբաղեցնող շինություններ։ Սակայն, փորձագետների կարծիքով, այն եղանակը, որով մարդկությունը կառուցում և շահագործում […] ...
22:58 22.08.2025
Արթիկի համայնքային ոստիկանները Հոռոմում հայտնաբերել են կանեփի 113 բույսՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հոռոմ գյուղի 31-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 31-ամյա երիտասարդի բնակության վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի 113 բույս: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...
22:52 22.08.2025
Վարձով եք տալիս Ձեր անշարժ գույքը՝ իմացեք ինչ պետք է անելՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս պետական գրանցում չի ստացել, ապա անհրաժեշտ է Հարկային մարմին ներկայացնել հայտարարություն և եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր, ինչպես նաև պետական բյուջե վճարել 10 տոկոս եկամտային հարկ։ Հայտարարությունը կարող եք ներկայացնել www.e-request.am հարթակին էլեկտրոնային դիմում ուղարկելու կամ Հարկային մարմնի ցանկացած սպասարկման սրահ այցելելու միջոցով։ Իսկ եկամուտների հայտարարագիրը […] ...
22:48 22.08.2025
Արթուր Մկրտիչյանցը որոնվում է որպես անհետ կորածՈրպես անհետ կորած որոնվում է 1976 թվականին ծնված Արթուր Մկրտիչյանցը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...
22:39 22.08.2025
Երևանում 4.2 հա մակերեսի վրա հիմնվում է իր տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգիԵրևանի քաղաքապետարանը, մասնավորի հետ գործակցությամբ, Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տորք Անգեղի արձանին հարակից տարածքում հիմնում է իր տեղանքով տարբերվող ու տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 4.2 հա մակերես զբաղեցնող ձորափնյա զբոսայգում լինելու են կանաչ գոտիներ, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, ամֆիթատրոն, ինչպես նաև ճեմուղիներ և հեծանվուղիներ: ...
22:34 22.08.2025
ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատունԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի և վիզա ստանալու հետագա հնարավորություններից զրկման։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին։ ...