15:33 12.06.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել ««ԱՊԱԳԱ»-ի ուսանողները» խորագրով միջոցառմանը՝ «Կրթությունից աշխատանք 1 քայլ» ուսումնական ծրագրի շահառուների մասնակցությամբ:
«Ապագա» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ֆինանսների նախարարություններից, մասնավոր հատվածից, ինչպես նաև ծրագրի շահառու ուսանողներ:
2023 թվականից իրականացվող «Կրթությունից աշխատանք 1 քայլ» ուսումնական ծրագիրը նպատակ ունի աջակցելու ուսանողներին՝ մասնագիտական զբաղվածություն ունենալու հարցում: Ծրագրի շրջանակում արդեն երկրորդ տարին է՝ 3-րդ կուրսն ավարտած շուրջ 50 ուսանողների հնարավորություն է տրվում անցնելու դասընթացներ և ձեռք բերելու մասնագիտական աշխատանք ավելի քան 20 ոլորտներում:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար, որը, նրա դիտարկմամբ, միտված է երիտասարդների համար մասնագիտական ճանապարհի հարթմանը:
«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, ինչպես նաև դրա իրականացմանն ուղղված գործողությունները, որոնք ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է տարբեր գործընկերների հետ համագործակցությամբ, միտված են հավասարապես հասանելի և որակյալ կրթության կազմակերպմանը: Երբ խոսում ենք կրթության մասին, նկատի ենք ունենում բոլոր տարիքային խմբերին, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթության ձևաչափը: Խոսելով հատկապես ուսանողների մասին՝ մեր ամենակարևոր անելիքն ու մարտահրավերը որակյալ կրթության ապահովումն է թե՛ նախնական և միջին մասնագիտական, թե՛ բարձրագույն կրթության պարագայում: Մասնագիտական կրթությունը պետք է համապատասխանի ժամանակակից չափանիշներին և աշխատաշուկայի պահանջարկներին»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նրա տեղեկացմամբ՝ վերջերս ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը նոր կարգավորումներ է սահմանում մասնագիտական կրթության ոլորտում:
Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է նաև պետության կողմից իրականացվող կրթաթոշակային քաղաքականության նոր մոտեցումները: Պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության գրավչության բարձրացման և առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով յուրաքանչյուր ուսումնական տարի հաստատվում է գերակա մասնագիտությունների ցանկ, և այդ մասնագիտություններով սովորողներին տրամադրվում է բարձր կրթաթոշակ: Կառավարության կողմից գերակա հռչակված, պետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտների՝ գյուղատնտեսության, շինարարության, արդյունաբերության ուղղություններով ընտրված մասնագիտացումներով, օրինակ, կրթաթոշակները 10 անգամ ավելացել են՝ դառնալով 55 հազար դրամ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Կառավարության խոշոր ծրագրերից մեկի՝ ակադեմիական քաղաքի նախապատրաստական աշխատանքներին, որը միտված է որակյալ կրթության միջավայրի ապահովմանը:
«Կրթությունից աշխատանք 1 քայլ» ծրագրի տևողությունը 5 ամիս է. կարող են դիմել 3-րդ կուրսի ուսանողները, որոնք հնարավորություն կունենան ստանալ 1 տարվա 80 % վարձավճարի փոխհատուցում: Ծրագրի մասնակից կազմակերպությունների մենեջերների կողմից ուսանողները յուրաքանչյուր ամիս կստանան կուրսեր՝ կրթական ժամանակակից պահանջներին և գիտելիքներին համապատասխան:
Ծրագրին դիմելու համար ուսանողները պետք է գրանցվեն CAMPUS հավելվածում` լրացնելով առցանց հայտը և ուղարկեն մասնակցության նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ թեմա հատվածում նշելով «Կրթությունից աշխատանք մեկ քայլ» ծրագիր և մասնագիտական ուղղությունը:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...