Սյունիքի մարզում վարչապետը ծանոթացել է կապիտալ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

Սյունիքի մարզում վարչապետը ծանոթացել է կապիտալ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին

08:00 17.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ: Այցի շրջանակներում կառավարության ղեկավարը ծանոթացել է սուբվենցիոն և այլ ծրագրերով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Կապան քաղաքում: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կապանի բժշկական կենտրոնի հարակից կամրջից մինչև Ողջի և Վաչագան գետերի խառնման հատվածում Վաչագան գետի հունի մաքրման, բետոնե հարթակների, գետի հենապատերի վերականգնման և վերանորոգման, մայթերի վերակառուցման աշխատանքներին: Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է ս.թ. հուլիսին 25-ին: Սուբվենցիոն ծրագրով մաքրվել և կահավորվել է 500 գծմ գետի հուն, պայմանագրի արժեքը 295.2 մլն դրամ է, որից 174 մլն դրամը տրամադրել է կառավարությունը:

Նույն համայնքում վարչապետը ծանոթացել է նաև Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներին: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, ավարտը նախատեսվում է առաջիկա ամիսներին: Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա 170 սանի համար նախատեսված, կահավորված մանկապարտեզ: Պայմանագրի արժեքը 295 մլն դրամ է, որից պետական մասնաբաժինը 80 տոկոս է` 236 մլն դրամ:

Կառավարության ղեկավարը հաջորդիվ ծանոթացել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս- Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սյունիք գյուղից Կապան մուտք գործող հատվածի աշխատանքների ընթացքին: Ճանապարհի երկարությունը 4 կմ է, արժեքը 1,404 մլրդ դրամ, որը հատկացվել է պետական բյուջեից:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Կապան-Ճակատեն նոր ճանապարհի իրականացված աշխատանքներին: Ճանապարհի երկարությունը 7,5 կմ է, արժեքը 1,454,5 մլրդ դրամ: Միջոցները հատկացվել են պետական բյուջեից:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կապան համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ բնակավայրեր, հանդիպել տեղի բնակիչներին, ծանոթացել նրանց խնդիրներին: Մասնավորապես, դրանք վերաբերել են գյուղատնտեսական կոոպերատիվի ձևավորմանը, խմելու ջրագծի կառուցման, տանիքների վերանորոգման, բնակարանաշինության և այլ թեմաների: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ առկա խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում և, ըստ կարևորության և հերթականության, դրանց կտրվեն համապատասխան լուծումներ:

Ճանապարհաշինարարական ծրագրերի շրջանում կառավարության ղեկավարը ծանոթացել է Կապան-Ծավ-Մեղրի 17,2 կմ երկարությամբ հատվածում իրականացված նորոգման աշխատանքներին։ Ծրագրի արժեքը 1,046 մլրդ դրամ է, միջոցները հատկացվել են պետական բյուջեից:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածի շինարարական աշխատանքների ընթացքը: Դրանք մեկնարկել են 2024թ. մայիսին, ավարտը նախատեսված է 2026թ. վերջին: Ծրագրի արժեքը 214.4 մլն. դոլար է, իսկ շինաշխատանքներն իրականացնում են իրանական երկու ընկերություններ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է վերոնշյալ ծրագրի ռազմավարական բնույթը տարածաշրջանի համար և կարևորել շինաշխատանքների որակյալ ու ժամանակին իրականացումը:

Քաջարանում կառավարություն-համայնք սուբվենցիոն ծրագրի շրջանակում 240 մլն դրամ ընդհանուր արժեքով վերակառուցվել են պուրակներ, մարզահրապարակ և խաղահրապարակ: Կառավարության մասնաբաժինը 50 տոկոս է՝ 120 մլն դրամ։ Քաջարանի Տերյան փողոցի մարզահրապարակի արժեքը 45.3 մլն դրամ է: Վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ, որոնք շնորհակալություն են հայտնել կատարված բարեկարգման աշխատանքների ու ստեղծված պայմանների համար:

Նիկոլ Փաշինյանն այցելել է Կապանի ֆուտբոլային մարզադաշտ, որը կվերակառուցվի և կբերվի պատշաճ տեսքի՝ համապատասխանեցնելով միջազգային մրցումային չափանիշներին: Վերջերս կառավարությունը Կապան քաղաքի ֆուտբոլային մարզադաշտի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում էր ընդունել։ Վարչապետն ընդգծել է ընդունված որոշման կարևորությունը, ինչը կնպաստի Կապանում ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանը:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են նաև Մ-2 Աղվանի-Տաթև միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները: Ճանապարհի երկարությունը 11,04 կմ է, ծրագրի արժեքը` 3,018 մլրդ դրամ: Միջոցները հատկացվել են պետական բյուջեից:

Վարչապետի այսօրվա վերջին կանգառը եղել է Շուռնուխ բնակավայրում: Այնտեղ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել նորակառույց առանձնատների բաշխման` վիճակահանության արարողությանը: Կառավարության ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 13 առանձնատուն, թվով 13 ընտանիք, այդ թվում՝ 12 բնակելի տուն կորցրած ընտանիք կստանան բնակելի տուն և անասնագոմ: Ծրագրի արժեքը 1.21 մլրդ դրամ է: Վարչապետ Փաշինյանը շրջել է առանձնատներով` ծանոթացել ստեղծված պայմաններին և շնորհավորել բնակիչներին բնակարանամուտի առիթով:

«Ուզում եմ հավատալ, որ այս թաղամասը Շուռնուխի, Գորիսի, Սյունիքի և Հայաստանի Հանրապետության նոր կյանքի խորհրդանիշն է, որտեղ կան ապրելու և աշխատելու համար բոլոր պայմանները: Ցանկանում եմ բոլորիդ առողջություն, որ աշխատելու ուժ ունենաք և այդ ընթացքում տեսնեք դրա արդյունքը, հարստանաք և մեր երկիրը հարստացնեք»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքի մարզի տարբեր բնակավայրեր կատարած այցերին և բնակիչների հետ հանդիպումներին, ընդգծել, որ դրանք մեծ էներգիա են հաղորդել: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ բոլոր բնակավայրերում զգացել է աջակցություն խաղաղության և սահմանազատման օրակարգերին: Վարչապետն ընդգծել է, որ անցնում ենք բարդ պրոցեսով, սակայն այսօր մեր երկիրը կանգուն է, անկախ է, ինքնիշխան է և ամեն օր իր ինքնիշխանության ու անկախության մակարդակը բարձրացնում է, և դա առաջին հերթին հանրության ըմբռնման և աջակցության շնորհիվ: «Մենք պետք է քայլ-քայլ, հետևողական Իրական Հայաստանը կառուցենք: Սա է Իրական Հայաստանը, որտեղ ապրում են իրական մարդիկ, որտեղ ապրելն ամոթ չէ, որտեղ մարդիկ պետք է սիրեն կյանքը, որտեղ կյանքը սիրելը պետք է հնարավոր լինի, ապրելը, աշխատելը, հարստանալը, բարեկեցիկ ապրելը պետք է հնարավոր լինի»,- նշել է վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում

18:49 09.06.2025

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում: ՊՊԳՎ Սևանի պահպանության բաժնի Մարտունու դասակի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Ներքին Գետաշեն գյուղի 59-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել կարճեցված փողով որսորդական հրացան, առանց պայթուցիչի «Ֆ-1» տեսակի նռնակ և ինքնաձիգի […] ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում

18:41 09.06.2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտիի փողոց […] ...

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «Subaru»-ն

18:33 09.06.2025

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «Subaru»-ն

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի հարևանությամբ՝ դեպի Երևան ընթանալիս, Երևանի բնակիչ 37-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Պողոս Ղ.-ի վարած, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Subaru» մակնիշի ավտոմեքենային: «Subaru»-ն հարվածի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց […] ...

Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանս

18:24 09.06.2025

Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանս

Հունիսի 2-ից 4-ը Հունաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 52-րդ կոնֆերանսը: Մասնակցում էին 50 անդամ երկրների շուրջ 150 բարձրաստիճան պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին հանցավորության ոլորտում տարածաշրջանային մարտահրավերներին: Քննարկվել են եվրոպական տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, սպառնալիք հանդիսացող հանցավոր արարքներին արդյունավետ հակազդելուն վերաբերող հարցեր։ Այս համատեքստում քննարկման առարկա են դարձել նաև […] ...

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետ

18:16 09.06.2025

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի կինոգործիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանը վերաբերող առաջարկներն ու հնարավոր ուղիները: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է […] ...

Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք

18:07 09.06.2025

Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Ըստ տվյալների՝ հիշյալ տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ, բացի այդ՝ ապօրինի կերպով պահում է զենք-զինամթերք։ Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ տարածքային […] ...

BACK_TO_TOP