14:42 19.06.2024
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների համար կազմակերպվել և անցկացվել է երկօրյա դասընթաց։
Այն ուղղված էր կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելմանը, դրա դեմ պայքարի քրեաիրավական գործիքակազմի բարելավմանը՝ հիմքում ունենալով ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով 2024թ. իրականացված ազգային օրենսդրության փոփոխությունները։
Դասընթացին մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի, ինչպես նաև` տարածքային ստորաբաժանումների թվով 24 քննիչներ, ովքեր զբաղվում են ընտանեկան և գենդերային հիմքով բռնության դեպքերի քննությամբ:
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Երևանում ԵԽ գրասենյակի՝ նշված ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ Երևանյան գրասենյակին՝ նման դասընթացի կազմակերպման համար, որը ընտանեկան և գենդերային հիմքով բռնությունների դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ում իրականացված օրենսդրական վերջին կարևոր փոփոխությունների լույսի ներքո կօգնի ՀՀ ՔԿ քննիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը։
Արսեն Այվազյանը տեղեկացրել է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման դեմ քրեաիրավական պայքարի համատեքստում, միջազգային գործիքակազմի և կիրառելի ստանդարտների հիման վրա քննիչների մասնագիտական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև մատաղ սերնդի հետ իրավագիտակցության բարձրացման, կանխարգելիչ նպատակներով անհրաժեշտ իրազեկման աշխատանքների իրականացմանն ուղղված ՀՀ ՔԿ նախաձեռնությունների, համակարգում կին քննիչների թվաքանակի ավելացմանն ուղղված քաղաքականության ու արձանագրվող դրական միտումների մասին:
Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն նախ գնահատանք է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի հետ արդյունավետ համագործակցության և ակտիվ ներգրավվածության կապակցությամբ։ Նա կարևորել է համագործակցության խթանումը միջազգային չափանիշների և ազգային օրենսդրության համապատասխանեցման, ընտանեկան բռնությունից տուժածների իրավունքների արդյունավետ պաշտպանության տեսանկյունից: Ընտանեկան, գենդերային հիմքով բռնության դեպքերի քննության ընթացքում միջազգային լավագույն փորձին ծանոթանալը, ըստ պարոն Լոնգանգեի, կարող է զինել քննիչներին Հայաստանում նման դեպքերի արդյունավետ հետաքննության և արձագանքման համար:
Դասընթացն անցկացրել են միջազգային և հայաստանյան փորձագետներ, որոնք ներկայացրել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ պայքարի եվրոպական, կոնվենցիոնալ չափանիշները, պետությունների պարտավորությունները, միջազգային լավագույն փորձը, ՀՀ օրենսդրության բարեփոխումները։
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական գործերով հանցավորների քրեական հետապնդման ուժեղացմանը միտված քննչական մեխանիզմները, տուժողների նկատմամբ վերաբերմունքի առանձնահատկություններն ու զոհակենտրոն մոտեցումները, միջգերատեսչական համագործակցությանը, ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքների լավարկմանն առնչվող խնդիրներ։
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:57 24.05.2025
Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՎանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...
23:37 24.05.2025
Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցումՄայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...
23:29 24.05.2025
Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլըԱյսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...
23:17 24.05.2025
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքներըՄայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...
23:02 24.05.2025
ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքինՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...