ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ուկրաինայի՝ միությանը միանալու բանակցությունները բարդ են լինելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+29.09 oC

ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ուկրաինայի՝ միությանը միանալու բանակցությունները բարդ են լինելու

22:15 19.06.2024

Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները բարդ են լինելու, քանի որ կան վիճելի ոլորտներ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի ԵՄ հարցերով նախարար Ադամ Շլապկան, հայտնում է ուկրաինական Strana հրատարակությունը։

Շլապկան ասել է, որ հաջորդ շաբաթ պետք է տեղի ունենա Ուկրաինայի և ԵՄ-ի միջկառավարական համաժողովը, որտեղ կսկսվեն բանակցությունները։ Սակայն նա նշել է, որ բանակցային գործընթացը բարդ է լինելու:

Նրա խոսքով՝ բանակցություններում Ուկրաինայից պահանջվում է պահպանել բարեփոխումները, այսինքն՝ անհրաժեշտ է իսկապես փոխել երկիրը։

«Լեհաստանը, Գերմանիան, Ֆրանսիան ունեն իրենց շահերը։ Ուստի անհրաժեշտ է համատեղ գտնել լավագույն լուծումները»,- ասել է պաշտոնյան։

Հունիսի 14-ին Եվրամիության երկրների մշտական ​​ներկայացուցիչները սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել հունիսի 25-ին Մոլդովայի և Ուկրաինայի ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի շուրջ։

Մինչ այս հաղորդվում էր, որ Բրյուսելը մտադիր է արագացնել Ուկրաինայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները մինչև հուլիսի 1-ը:

Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ Կիևն արել է ամեն ինչ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոմեքենայի հայելիներ գողացած երիտասարդը ձերբակալվել է

15:45 09.06.2025

Ավտոմեքենայի հայելիներ գողացած երիտասարդը ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ գողացել են Երևանի Փարպեցու փողոցի բակում կայանված իրեն պատկանող «Շեվրոլե» մակնիշի մեքենայի կողային հայելիների ապակիները և հովացման համակարգի երեսպատվածքի ցանցը։ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված արարքը կատարել է Սիլիկյան թաղամասի 30-ամյա մի բնակիչ։ Հունիսի 5-ին 30-ամյա տղամարդը […] ...

Հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

15:34 09.06.2025

Հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը: Շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները նպաստավոր են եղել մշակաբույսերի աճի և զարգացման համար։ Հացահատիկային մշակաբույսերը լեռնային շրջաններում շարունակվել են գտնվել ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ հասկակալման փուլերում, հովտային շրջաններում այն դեռ գտնվել է կաթնային հասունացման փուլում։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների պտուղների հասունացումը, առաջացել են […] ...

Ճանաչողական այցով Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը

15:25 09.06.2025

Ճանաչողական այցով Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը

Հունիսի 9-13-ը ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվելու Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ: Հունիսի 9-ին ՊՆ վարչական համալիրում պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը քոլեջի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները: Հանդիպման ընթացքում քննարկվել են […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի իր գործընկերոջ հետ

15:16 09.06.2025

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի իր գործընկերոջ հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ: «Ուրախ էի հանդիպել Ֆրանսիայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Ժան-Նոել Բարոյին այս անգամ Նիսում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում: Բազմակողմ հարթակներում մեր ակտիվ ներգրավվածությունը շարունակաբար լրացնում է մեր օրակարգը և առանցքային է առաջնահերթությունների կյանքի կոչման հարցում հաջողության հասնելու համար, որոնցից է […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 9-ին

15:09 09.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 9-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․91 դրամ:   ...

SHANTNEWS

15:00 09.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP