22:40 19.06.2024
Հունիսի 19-ին տեղի է ունեցել «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ղեկավար կոմիտեի 2-րդ նիստը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից:
Մասնակցում էին նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, Ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության միջազգային զարգացման համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Ուգնե Խմելուսկայտեն, Լատվիայի ոստիկանության նախագծերի բաժնի պետ Յանա Կեզիկան, Ծրագրի ղեկավար Թոմաս Բիկմանասը, ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, փորձագետներ, Սահմանապահ զորքերի ծառայողներ։
Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և Ծրագրի թիմին՝ ՆԳ նախարարության բարեփոխումների մեկնարկից ի վեր մշտական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար։
«Անցած տարի երբ ծրագիրը մեկնարկեց, մենք գտնվում էինք ՆԳՆ կազմավորման փուլում, երբ նոր էր գծագրվում կառուցվածքը, հաստիքային միավորներն էին հաշվարկվում։ Ուրախ եմ, որ այսօր կարող եմ փաստել, որ նախարարության կազմավորման աշխատանքները 90 տոկոսով ավարտված են, որովհետև կա թե՛ կանոնադրությունը, թե՛ հաստիքային միավորները, թե՛ հստակ գործառույթային տարանջատում նախարարության և ոստիկանության միջև, ինչը հենց ռեֆորմների տրամաբանության մեջ էր դրված, որպեսզի մենք կարողանանք ճիշտ քաղաքացիական վերահսկողություն ապահովել նախարարության ենթակայության տակ գտնվող երեք ենթակա պետական մարմինների համար»,-իր խոսքում նշել է Արփինե Սարգսյանը:
Անդրադառնալով նախարարության աշխատակազմի կադրերի ընտրության գործընթացին՝ փոխնախարարն ընդգծել է բաց և թափանցիկ մրցույթային ձևաչափի, ինչպես նաև հանձնաժողովներում հասարակական կազմակերպությունների ներգրավվածության կարևորությունը։
Խոսելով Ծրագրի թիմի աջակցությամբ իրականացված ինտենսիվ քննարկումների մասին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ շատ դեպքերում դրանք վերաճել են վերապատրաստումների՝ թույլ տալով նախարարության վարչությունների մակարդակում նույնականացնել հստակ գործառույթներ, նախատեսել ճիշտ մեթոդաբանական գործիքակազմեր, կանոնադրական խնդիրների իրականացման արդյունավետ ուղիներ։
Անդրադառնալով ձեռքբերումներին՝ փոխնախարարն առանձնացրել է ծառայությունների մատուցման որակի վերահսկողության, ռազմավարական պլանավորման, միջազգային համագործակցության ուղղություններով գործընթացների ստանդարտացման ուղղությամբ կատարված աշխատանքը, նախարարությանը ենթակա երեք պետական մարմինների գործունեության գնահատմանը, միկրոգործընթացների մանրամասն վերլուծությանը, կառուցվածքային և գործառութային բարելավումների իրականացան համար առաջարկների ներկայացմանը, ծառայողների կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքները։
Կարևորելով նաև ՆԳՆ կրթահամալիրին ուղղված աջակցությունը՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ կոնսենսուսային մոդուլների ձևավորմամբ կրթահամալիրում իրականացվում են քրեական ոստիկանների վերապատրատումներ։
Հատուկ կարևորվել է նաև ծրագրի շրջանակում աջակցությունը Սահմանապահ զորքերի ոլորտի բարեփոխումներին։ Մասնավորապես, ուսումնասիրվել է ԵՄ երկրների լավագույն փորձը, իրականացվել են ծառայողների կարողությունների զարգացման ու փորձի փոխանակման միջոցառումներ, ձեռք են բերվել համաձայնություններ՝ ոլորտի բարեփոխման համար անհրաժեշտ հետագա համատեղ քայլերի վերաբերյալ։
«Եվրոպական միությունը հետևողական է Ծրագրի շրջանակում Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումների բարեհաջող ընթացքն ապահովելու ուղղությամբ իրականացվող գործընթացին։ Այսօր ինձ համար շատ հետաքրքիր է տեսնել Ծրագրի արդյունքները, լսել առաջարկություններ՝լրացուցիչ կարիքների վերհանման և համատեղ դրանց լուծման ուղիներ նախանշելու համար»,-նշել է Սիլյա Կասմանը։
Նա իր ելույթում անդրադառնալով համանման իրավապահ համակարգ ունեցող երկրներում բարեփոխումների գործընթացի հաջող փորձին՝ կարևորել է հատկապես Լատվիայի և Լիտվայի լավագույն փորձը և նշել, որ ԵՄ-ն պատրաստակամ է շարունակելու աջակցությունը։
Ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության միջազգային զարգացման համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Ուգնե Խմելուսկայտեն և Լատվիայի ոստիկանության նախագծերի բաժնի պետ Յանա Կեզիկան իրենց ելույթներում անդրադարձել են հայաստանյան գործընկերների հետ համագործակցված աշխատանքին:
Ծրագրի ղեկավար Թոմաս Բիկմանասը ներկայացրել է Ծրագրի աշխատանքային պլանը, առաջին բաղադրիչի գործունեության արդյունքները։
Ծրագրի աշխատանքային պլանի մյուս բաղադրիչներին են անդրադարձել թիմի փորձագետները՝ ներկայացնելով իրականացված միջոցառումներն ու գրանցված արդյունքները։
Ծավալվել է ակտիվ քննարկում։ Հաստատվել է Ծրագրի կատարողականը, նաև առաջիկա 6 ամիսների գործողությունների պլանը։
Արփինե Սարգսյանն ամփոփիչ խոսքում ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից ծրագրի շրջանակում, ինչպես նաև դրանից դուրս ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին ցուցաբերված շարունակական աջակցության համար։
Նշենք, որ երկամյա ծրագիրն իրականացնում են Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունները՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում /CEPA/ և ԵՄ լավագույն փորձի առաջնահերթություններին համահունչ։
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:57 24.05.2025
Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՎանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...
23:37 24.05.2025
Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցումՄայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...
23:29 24.05.2025
Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլըԱյսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...
23:17 24.05.2025
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքներըՄայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...
23:02 24.05.2025
ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքինՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...