ՆԳՆ Ոստիկանության զորքերը հունիսի 21-ին նշում է կազմավորման 32-րդ տարեդարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+29.09 oC

ՆԳՆ Ոստիկանության զորքերը հունիսի 21-ին նշում է կազմավորման 32-րդ տարեդարձը

13:18 21.06.2024

ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկ Բաբայանի ուղերձը Ոստիկանության զորքերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ.

«Հարգելի՛ հայրենակիցներ, Ոստիկանության զորքերի ծառայակիցներ,

Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Ոստիկանության զորքերը հունիսի 21-ին նշում է կազմավորման 32-րդ տարեդարձը։
Արդի մարտահրավերներին զուգընթաց՝ Ոստիկանության զորքերը շարունակում է մասնագիտական վերելքի ու զարգացման պատվավոր ճանապարհը։

Ոստիկանության զորքերի ընթացիկ բովանդակային փոփոխություններն այսօր էլ շարունակվում են ՆԳ նախարարության ստանձնած բարեփոխումների համատեքստում։ Ուստի կոչ եմ անում մեր անձնակազմին շարունակել կատարելագործել մասնագիտական ունակությունները, շարքերը երիտասարդ ու պատրաստված կադրերով համալրելու ընթացքում միավորել ուժերը համակարգի փորձառու աշխատակիցների հետ՝ առավել համակարգված ու կազմակերպված հանդես գալու մարդու իրավունքները հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելիս, հասարակության և պետության անվտանգությունը ապահովելու գործառույթն իրականացնելիս։

ՆԳՆ Ոստիկանության զորքերը հետևողական է շարունակելու իր ողջ գործիքակազմով իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը։ Հետևաբար, Ոստիկանության զորքերի ողջ անձնակազմը պետք է ունենա պետականապաշտպան բարձր պատասխանատվություն։ Որպես պարտադիր կանոն՝ Ոստիկանության զորքերի յուրաքանչյուր ծառայողի համար բարեվարքությունը պետք է լինի առաջնահերթություն՝ հասարակարգին արժանի նոր ոստիկանական որակ ապահովելու համար։

Ձևավորվելով 1990-ականների սկզբին՝ Ոստիկանության զորքերը, բացի երկրի ներքին անվտանգությունն ու հասարակական կարգը պահպանելու գործառույթից, իրականացրել է նաև Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը մասնակցելու գործառույթ։

Առանձնակի ջերմությամբ ու խոնարհումով շնորհավորում եմ մարտական գործողությունների ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր եղբայրների ընտանիքներին, վիրավորում ստացած մեր ծառայակիցներին, մաղթում ուժ ու կորով:

Ոստիկանության զորքերի անձնակազմի անունից և անձամբ վստահեցնում եմ՝ Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Ոստիկանության զորքերը շարունակելու է նույն պատասխանատվությամբ և նվիրվածությամբ ծառայել Հայաստանի Հանրապետությանը։

Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ՝ մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, Ոստիկանության զորքերի անձնակազմին՝ ողջախոհություն, աննկուն կամք՝ պետությանն ու հասարակությանը ծառայելու պատվավոր գործում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հունիսի 9-ին

15:09 09.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 9-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․91 դրամ:   ...

SHANTNEWS

15:00 09.06.2025

SHANTNEWS

Լավրով. Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն արդեն ավելի նորմալ վիճակում են, քան Բայդենի օրոք

14:51 09.06.2025

Լավրով. Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն արդեն ավելի նորմալ վիճակում են, քան Բայդենի օրոք

Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններն արդեն ավելի լավ վիճակում են, քան ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմի օրոք էին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Կարծում եմ, որ մենք արդեն ավելի լավ վիճակում ենք, ավելի նորմալ վիճակում, քան Բայդենի վարչակազմի հետ հարաբերություններում, որը, անկեղծ ասած, (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի և Բայդենի «հուսադրող» […] ...

Գրոսսի. ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագիրը կնպաստի Մերձավոր Արևելքում խաղաղությանը

14:42 09.06.2025

Գրոսսի. ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագիրը կնպաստի Մերձավոր Արևելքում խաղաղությանը

ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքումը անմիջական դրական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության գործընթացի վրա։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի անդամների առջև ունեցած ելույթում։ «Ես համոզված եմ, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը դիվանագիտական ​​լուծումն է, որը կաջակցվի ՄԱԳԱՏԷ -ի […] ...

21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել են

14:33 09.06.2025

21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել են

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ հունիսի 2-ին դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր էին, Երևանի Մաշտոցի պողոտայում թողել է նստարանին և րոպեներ անց վերադառնալով՝ այն չի հայտնաբերել, իսկ հունիսի 3-ին հաղորդագրություն է ստացել, որ իր բանկային քարտով փորձել են գնումներ կատարել: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական […] ...

Էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականը հաշվետու տարում կազմել է 96,4 տոկոս, իրականացվել են 10 ծրագիր, 63 միջոցառում

14:27 09.06.2025

Էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականը հաշվետու տարում կազմել է 96,4 տոկոս, իրականացվել են 10 ծրագիր, 63 միջոցառում

ԱԺ տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին ելույթ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նախարարը ներկայացրել է գերատեսչության ծրագրերը՝ ըստ ուղղությունների եւ կատարողականների: Մասնավորապես, «Էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, մոնիտորինգ» ծրագրի իրականացման նպատակով ճշտված […] ...

BACK_TO_TOP