14:54 21.06.2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, նկարիչ-արձանագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Մեծանուն հայեր. Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» թեմային նվիրված նամականիշով գեղաթերթիկի մարման արարողությանը:
Միջոցառումը տեղի է ունեցել Երվանդ Քոչարի թանգարանում: Մինչ մարման արարողությունը, Արայիկ Հարությունյանը շնորհավորել է բոլորին Երվանդ Քոչարի հոբելյանական տարվա մեկնարկի առիթով և նշել.
«Գիտեք, որ ստեղծված է կառավարական հանձնաժողով: Մենք բավականին արդյունավետ և ինտենսիվ աշխատել ենք, որպեսզի տարին լինի հագեցած, և 125-ամյակը հավուր պատշաճի նշվի: Նամականիշի մարումը գլխավոր միջոցառումներից մեկն է: Ես ուրախ եմ, որ այս տարվա մի շարք հոբելյանների շրջանակում նաև Երվանդ Քոչարի 125-ամյա հոբելյանի նամականիշն ենք մարում:
Երեկ առիթ ունեցա Փարաջանովի թանգարանում ասելու, որ նամականիշը հնարավորություն է՝ խոսել օտարների հետ, այն ուղերձները հասցնել, որը դու ցանկանում ես: Եվ մենք հիմա շատ կարևոր ուղերձ ենք այս նամականիշով հասցնում աշխարհի ամենահեռավոր ծայրեր, որովհետև նամականիշը փակցվում է ծրարի վրա և հասնում է բոլոր մայրցամաքներ: Այդ բոլոր մայրցամաքներում մենք այս ուղերձով ասում ենք, որ ունեցել ենք այսպիսի մեծանուն հայրենակից և նրա արվեստն ու գործը հասցնում ենք աշխարհի բոլոր անկյուններ հենց նամականիշի միջոցով»:
Նամականիշերի մարումն իրականացրել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արման Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը:
380 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն նկարիչ, քանդակագործ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը՝ իր քանդակներից մեկի խորապատկերին: Գեղաթերթիկի վրա պատկերված են Երվանդ Քոչարի «Մելամաղձություն», «Սասունցի Դավիթ» և «Գլխաքանդակ» քանդակները, ինչպես նաև՝ «հայ նկարիչ, քանդակագործ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Գեղաթերթիկի վրա նաև պատկերված են Երվանդ Քոչարի «Պատերազմի արհավիրքը», «Ինքնադիմանկար» նկարները, ինչպես նաև՝ «125 ամյակ» գրառումը հայերեն և անգլերեն լեզուներով: Գեղաթերթիկը տպագրվել է Ֆրանսիայի Կարտոր տպագրատանը 10000 օրինակով։ Դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է:
11:10 25.05.2025
Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվելՄայիսի 24-ին` ժամը 20:50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. […] ...
10:46 25.05.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:30 25.05.2025
Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. ՍուրենյանՀանրապետության տարածքում նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,-գրել է նա: ...
10:14 25.05.2025
Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվելՄայիսի 24-ին` ժամը 22։04-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։ ...
10:00 25.05.2025
Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհինՄայիսի 24-ին՝ ժամը 21։27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել փլվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 […] ...
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...