Մերձմոսկովյան շրջանում աղբավայրերի դեմ բողոքի ցույցերը չեն դադարում: Այստեղ է բերվում Ռուսաստանի ամենամեծ մեգապոլիսի աղբը: Վերամշակման մեխանիզմների բացակայության պայմաններում աղբը պարզապես լցվում է բաց երկնքի տակ ու տարածվում ամբողջ շրջանով մեկ:
Բնակիչներրի համբերության բաժակը լցվեց անցյալ տարի: Նրանք ամռանը պայքարեցին և փակել տվեցին Բալաշիխայի աղբավայրը: Այս հաջողությունը դոմինոյի էֆեկտ ունեցավ: Բողոքի ցույցեր սկսվեցին Լյուբերեցկում, Կլինսկիում, Չեխովսկում և այլ շրջաններում:
Մարտին իրավիճակը սրվեց Վոլոկոլամսկում: Որոշ տվյալներով՝ ծծմբաջրածնի մակարդակն այս տարածքում մոտ 2.5 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը: Մեկ շաբաթ առաջ աղբից մեծ քանակությամբ գազեր էին արտազտվել, ինչի հետևանքով բազաթիվ երեխաներ դիմել էին բժշկի: