ԱՄՆ-ն նոր խստացումներ է մտցնում ներգաղթի ոլորտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+32.09 oC

ԱՄՆ-ն նոր խստացումներ է մտցնում ներգաղթի ոլորտում

17:23 31.03.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է փոփոխություններ կատարել ներգաղթի ոլորտում՝ ավելի խստացնելով քաղաքականությունը ներգաղթյալների հանդեպ: Այս մասին փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունը:

Լրատվամիջոցը գրում է, որ  առաջ քաշված նոր նախաձեռնությունները վերաբերում են անօրինական ներգաղթած հղի կանանց և ամերիկյան վիզաների համար բոլոր դիմորդներին:

Օրերս նախագահ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ այսուհետ անօրինական փախստական հղի կանայք ազատ չեն արձակվի ներգաղթի վերահսկողության մարմինների կողմից, ինչպես դա տեղի էր ունենում ԱՄՆ նախկին նախագահ Օբամայի օրոք:

Հիշեցնենք, որ 2016 թվականի որոշմամբ վերջիններս չպետք է ենթարկվեին կալանքի, այլ ազատ էին արձակվում մինչ դատական նիստը: ԱՄՆ-ի ներգաղթի հարցերով գերատեսչության աշխատակիցները պարտավորվում են ուսումնասիրել բոլոր գործերը առանձին-առանձին՝ դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու ընթացքում:

Ըստ նոր կանոնակարգի՝ ազատ կարձակվեն միայն հղիության երրորդ ամսում կամ ավելին գտնվող կանայք: ԱՄՆ-ի ներգաղթի հարցերով գերատեսչության ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Միլերը տեղեկացնում է, որ այս որոշումը համապատասխանում է նախագահ Թրամփի՝ ներգաղթի ոլորտում որդեգրած ավելի կոշտ քաղաքականությանը:

Այս պահին 35 հղի կին գտնվում է կալանքի տակ: Ընդհանուր առմամբ դեկտեմբեր ամսից ձերբակալվել է անօրինական ներգաղթած 506 հղի կին:

Ներգաղթյալ կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները քննադատել են որոշումը՝ ընդգծելով, որ հղի կանանց կալանավորումը կարող է հոգեբանորեն ճնշել նրանց և ազդել վերջիններիս առողջական վիճակի վրա: Բացի այդ, կանանց իրավապաշտպանները հիշեցնում են, որ բազմաթիվ անօրինական ներգաղթած կանանց հղիությունն արդյունք է նրանց նկատմամբ բռնության և բռնաբարությունների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր. Ավինյան

23:59 06.08.2025

Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր. Ավինյան

Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան, անկախ տարածքից և բնակիչների թվից, պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր ՝ կանաչապատ գոտիներով և հանգստի հարմարավետ պայմաններով: Այս մասին Ֆոյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նուբարաշենում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները։ Կկառուցվեն զրուցարաններ, հանգստի գոտիներ և կստեղծվեն ժամանակակից պայմաններ՝ երևանցիների առօրյան հարմարավետ դարձնելու համար»,-գրել է […] ...

Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում

23:57 06.08.2025

Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում, հայտնում է Sport24-ը։ «Զախարյանը դեռ պատրաստ չէ, և այսօր նա ընդհանուր խմբից առանձին է մարզվել։ Տեսնենք` պատրաստ կլինի՞ շաբաթ «Բորնմութի» դեմ կայանալիք խաղին, թե՞ ոչ»,- ասել է ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Հուլիսի 28-ին նշվեց, որ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպանն ապաքինվել է վիրուսից […] ...

«Scania» բեռնատարը, որը բարձված էր 24 տոննա սենդվիչ-բլոկներով, Վերին Խոտանան ճանապարհին կողաշրջվել է

23:55 06.08.2025

«Scania» բեռնատարը, որը բարձված էր 24 տոննա սենդվիչ-բլոկներով, Վերին Խոտանան ճանապարհին կողաշրջվել է

Օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։Ժամը 13:20-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Գաբալու Հոսենգոլը, իր վարած «Scania» մակնիշի բեռնատարով, Վերին Խոտանան շրջանցող ավտոճանապարհին կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և […] ...

Երևանում գործում է հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը՝ 4 տարբեր վճարման կրիչներով

23:50 06.08.2025

Երևանում գործում է հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը՝ 4 տարբեր վճարման կրիչներով

Երևանում արդեն գործում է հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը՝ 4 տարբեր վճարման կրիչներով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Դրանցից մեկը՝ թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բայց իրականում այն սկսել են հաճախ օգտագործել նաև ամենօրյա ուղևորները:QR կոդը միշտ չէ, որ լավ է տպվում թղթի վրա, ինչի հետևանքով հաճախ չի […] ...

Ներքին Չարբախի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

23:47 06.08.2025

Ներքին Չարբախի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Ներքին Չարբախի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին, մարվել՝ 21։44-ին։ Ավելի վաղ, SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...

Ընդգծվել է Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցության խորացման և այն նոր, ավելի արդյունավետ մակարդակի բարձրացնելու կարևորությունը

23:44 06.08.2025

Ընդգծվել է Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցության խորացման և այն նոր, ավելի արդյունավետ մակարդակի բարձրացնելու կարևորությունը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին։ Այս մասին հայտնել են ֆինանսների նախարարությունից: Նախարարը շնորհավորել է պարոն Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցության խորացման և այն նոր, ավելի արդյունավետ մակարդակի բարձրացնելու կարևորությունը։ Հանդիպման ընթացքում […] ...

BACK_TO_TOP