Վերջին տարիների ընթացքում ՀՀ տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ․ Հակոբ Արշակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+25.09 oC

Վերջին տարիների ընթացքում ՀՀ տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ․ Հակոբ Արշակյան

16:37 17.07.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: ԱԺ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակում:

«Տիկի՛ն նախագահ,

Գործընկեր պատգամավորնե՛ր,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լսարանի առջեւ:

Իր կենսագործման ամբողջ ընթացքում Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգը գործուն դերակատարություն է ունեցել զարգացման հարցում Հայաստանի տեսլականը ձեւավորելու մեջ՝ համակարգային ու համապարփակ շրջանակ ուրվագծելով մարդկային կապիտալի զարգացման, կայուն տնտեսական աճի, հանրային միասնության ու առավել ուժեղ դիմակայունության համար:

Վերանայման ժամանակահատվածում ՀՀ-ն նախաձեռնել է համակարգային բարեփոխումների մի ամբողջ փաթեթ, որն արտացոլված է 2021-2026 թվականների Կառավարության գործողությունների ծրագրում եւ մինչեւ 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ:

Չնայած այն բանին, որ 2020 թվականից ի վեր ՀՀ-ն անցնում է մարդասիրական ճգնաժամերի եւ արտակարգ իրավիճակների միջով՝ նախկին Կամավոր ազգային զեկույցի հետ համեմատած ցուցիչների վերանայումը 2020-2023 թվականներն ընկած ժամանակահատվածում տարբեր ոլորտներում ի հայտ է բերել շատ դրական փոփոխություններ:

Վերջին տարիների ընթացքում ՀՀ տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ (2022 թվականին՝ 12.6 տոկոս, 2023 թվականին՝ 8.7 տոկոս)՝ տասնյակ հազարավոր քաղաքացիների օգնելով դուրս գալ աղքատության շեմից: ՀՀ-ի ֆինանսական համակարգը կայուն է եւ նահանջ չի գրանցել:

Դատական, սոցիալական պաշտպանության եւ կրթության ոլորտների հավակնոտ բարեփոխումների վճռական իրականացումը եւ երկրի անզիջում պայքարն ընդդեմ կոռուպցիայի ավելի են ամրապնդել հասարակության հավատը պետական ինստիտուտների նկատմամբ:

Առաջընթաց է կատարվել սոցիալական պաշտպանության համակարգում՝ ուշադրությունը կենտրոնացնելով ամենախոցելի անձանց վրա: ՀՀ-ն նաեւ հետեւողականորեն խթանում է կանանց ու աղջիկների իրավունքները, նրանց հնարավորությունների ընդլայնումը եւ զգալի մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում հանրային կյանքի բոլոր բնագավառներում: ՀՀ Ազգային ժողովում կանանց ունեցած տեղերի համամասնությունը կազմում է 36.5 տոկոս:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իդեալական տարբերակը կլինի Եվրոպայի թոփ առաջնություններից մեկը․ Բուզնիկինը՝ Սպերցյանի հեռանկարների մասին

12:20 04.07.2025

Իդեալական տարբերակը կլինի Եվրոպայի թոփ առաջնություններից մեկը․ Բուզնիկինը՝ Սպերցյանի հեռանկարների մասին

«Կրասնոդարի» սկաուտական բաժնի ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը «РБ Спорт»-ի հետ զրույցում խոսել է ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հեռանկարների մասինան։ «Որտե՞ղ կցանկանայի տեսնել Սպերցյանին հաջորդ մրցաշրջանում։ Եթե Էդուարդը մնա Ռուսաստանում, ապա միայն «Կրասնոդարում»։ Եվրոպա տեղափոխվելու դեպքում նա պետք է ընտրի այնպիսի ակումբ, որտեղ կարող է զգալիորեն բարձրացնել իր խաղային մակարդակը։ Չէի ցանկանա, որ նա հայտնվեր Հունաստանում կամ […] ...

Լավրովը շնորհավորել է Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ

12:13 04.07.2025

Լավրովը շնորհավորել է Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններն ապագայում կդառնան կայուն և կանխատեսելի։ «Հարգելի պարոն պետքարտուղար, խնդրում եմ Ձեզ փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքները ամերիկյան ժողովրդին ԱՄՆ ազգային տոնի ՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ արտահայտելու Ռուսաստանի Դաշնության աջակցությունը նրանց միասնության և […] ...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջնականապես հաստատեց Թրամփի «մեծ և հիանալի օրենքը»

12:05 04.07.2025

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջնականապես հաստատեց Թրամփի «մեծ և հիանալի օրենքը»

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջապես ընդունեց Դոնալդ Թրամփի «Մեծ և հիանալի օրենքը»։ Կոնգրեսականները նախկինում երկար քննարկումներ էին անցկացրել այս օրենքի շուրջ, իսկ մեկ օր առաջ այն ընդունել էր նաև Սենատը։ Օրինագիծը ստացավ կոնգրեսականների նվազագույն քանակի աջակցությունը՝ 218, ընդ որում՝ Ներկայացուցիչների պալատի երկու հանրապետական ​​անդամ դեմ էին դրան, ինչպես նաև բոլոր դեմոկրատները։ Դոնալդ Թրամփը հույս ուներ օրենքն […] ...

SHANTNEWS

12:00 04.07.2025

SHANTNEWS

Սուարեսը դեկտեմբերին կհեռանա «Ինտեր Մայամիից»

11:58 04.07.2025

Սուարեսը դեկտեմբերին կհեռանա «Ինտեր Մայամիից»

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը դեկտեմբերի 31-ին կեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է As-ը: 38-ամյա ռմբարկուն չի երկարաձգի պայմանագիրը և հնարավոր է, որ ավարտի կարիերան: Ուրուգվայցի ֆուտբոլիստն «Ինտեր Մայամիում» է 2024-ի հունվարից: Սուարեսը 34 գոլով ամերիկյան ակումբի պատմության մեջ երկրորդ ռմբարկուն է: Լիոնել Մեսսիից նա հետ է 16 գոլով: ...

Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային․ Թրամփ

11:48 04.07.2025

Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային․ Թրամփ

Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային՝ չնայած ամերիկյան պաշարների սպառմանը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք զենք տրամադրում ենք, աշխատում ենք նրանց հետ ու փորձում ենք օգնել նրանց, բայց, գիտեք, ( ԱՄՆ նախկին նախագահ Ջո – խմբ.) Բայդենը ավերեց մեր սեփական երկիրը», – լրագրողներին ասել է Թրամփը ՝ պատասխանելով Ուկրաինային զենքի մատակարարման վերաբերյալ հարցին։ […] ...

BACK_TO_TOP