ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսողը, եթե Հայաստանի ներսում է, նրան պետք է պարգևատրեին. Գառնիկ Իսագուլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսողը, եթե Հայաստանի ներսում է, նրան պետք է պարգևատրեին. Գառնիկ Իսագուլյան

11:49 13.09.2018

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը սեպտեմբերի 13-ին անդրադարձավ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու հրապարակմանը: Նա ներկաներին «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմից դրվագ ցույց տվեց, որտեղ ասվում է «Սպանե՛ք, սպանե՛ք, մի՛ մտածեք հետևանքների մասին», ապա ցուցադրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Դավթաշենի հանրահավաքում հնչեցրած ելույթից մի հատված, որտեղ նա ասում է` «բոլոր ձերբակալությունների պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»: Իսագուլյանը խորհուրդ տվեց այդ ֆիլմը ևս մեկ անգամ ուշադիր նայել, զուգահեռներ տանել այս օրերի հետ, որից պարզ կլինի` ինչ է տեղի ունենում:

Բանախոսը նշեց` ցավալի է, որ պետք է խոսել երևույթների մասին, որոնք անհասկանալի ու անթույլատրելի են:

«Մի՞թե տարրական գիտելիքներ չունեն, որ հասկանան՝ այն, ինչ ասում են, ո՛չ ազգայինի, ո՛չ պետականության, ո՛չ Սահմանադրության հետ կապ չունի: Եղել էր գաղտնալսում՝ ում կողմից, ոնց, ամեևին էական չէ: Երբ մտածում եմ, թե ում կողմից դա կարող էր արված լինել, փշաքաղվում եմ. երկրի անվտանգության թիվ մեկ պատասխանատուները, ովքեր պարտավոր են ամեն ինչ անել, որ պաշտպանեն մեր անվտանգությունը, հայտնվում են մի խայտառակ վիճակում, որ ամեն մի առաջին դասարանցի պետք է իմանա: Եթե մեկը ծովափում կանգնած լողալ չգիտի, դա չի նշանակում, որ կողքինն էլ չգիտի: Իրենց թվում է, թե որևէ մեկը չունի սարքավորումներ, որով կարող է լսել ամեն ինչ»,- ասաց նա:

Իսագուլյանի կարծիքով`այս ձայնագրության հրապարակմանն անմիջապես պետք է հետևեին հրաժարականներ` առնվազն ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի, իսկ նրանց փոխարինողների առաջին խնդիրը պետք է լիներ պարզելը, թե ով է գաղտնալսել, հայտարարել, որ նրան ոչ մի պատժի չեն ենթարկելու, հակառակը, եթե Հայաստանի ներսում է, պարգևատրեին, որովհետև նա, բանախոսի գնահատմամբ, ավելի պրոֆեսիոնալ է, քան նրանք, ում ձայնագրել են:

Ըստ Իսագուլյանի` խոսակցության բովանդակությունը հստակ ցույց է տալիս մեկ բան, որ ոչ միայն չկա հանդուրժողականություն, այլև եկել է մի ռեժիմ, որտեղ ամեն ինչ թելադրվում է մեկ կետից ու առանց որևէ չափորոշիչ հաշվի առնելու: Աղմկահարույց խոսակցության հիման վրա, բանախոսի կարծիքով, ՀՔԾ պետի նկատմամբ կարելի է առնվազն հինգ, ԱԱԾ տնօրենի՝ առնվազն երեք քրեական գործ հարուցել:

«Ներգրավված է տասը զոհերի պաշտպանը նաև, ով դարձել է ՀՔԾ պետի «ջեբի խաղալիքը», և ոչ թե մտահոգված է ոնց անեն, պարզեն տասը զոհերի սպանողներին, այլ հստակ այն ուղղությամբ տանեն, որ այդ գործը չբացահայտվի: Քոչարյանի, Խաչատուրովի նկատմամբ ընդհանրապես այսօր Մարտի մեկի գործը, որ տարվում է, ամբողջովին քաղաքական պատվեր է»,- նշեց նա:

Իսագուլյանն ասաց, որ իրեն մտահոգում է նաև մի հարց, այն, որ կարող է` վարչապետին էլ են լսել, և այդ ամենը հիմա հայտնված է Ալիևի սեղանին: Նախկին նախագահների նկատմամբ հնչող մեղադրանքներին ի պատասխան` նա ասաց` դիմելով ներկա իշխանության որոշ երիտասարդ ներկայացուցիչների:

«Երբ դուք շորտիկներ էիք հագնում, էդ մարդիկ ընտանիքներով ռմբակոծության տակ էին, հիմա դուք էդ մարդկանց ինչո՞ւմ եք մեղադրում` վախկոտության մե՞ջ: Մի՛ վախեցեք, չեն փախչի»,- ասաց Իսագուլյանը:

Նա սթափության կոչ արեց, նշեց, որ այս ամենը տանում է քաղաքացիական պատերազմի: Վարչապետի` երեկ ԱԺ-ում ունեցած ելույթին արձագանքելով, նա ասաց, որ հող հանձնելու փաստաթուղթ չկա, իսկ նման հայտարարություն անելով վարչապետն ինքն է հող նախապատրաստում դրա համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:42 06.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը  ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի,  Տերյան փողոցների, Իսակովի,  Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

12:16 06.07.2025

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

Հուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

11:50 06.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

11:31 06.07.2025

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Հուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

11:12 06.07.2025

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

Հուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ  0,3 խմ […] ...

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

10:45 06.07.2025

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

Հուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ:  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada»  մակնիշի ավտոմեքենան: ...

BACK_TO_TOP