11:36 31.07.2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ծառայության՝ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության նիստ, հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանից։
«Աշխատանքային նիստին մասնակցել են ծառայության պետի տեղակալները, Ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու քրեակատարողական հիմնարկների ղեկավար անձնակազմը:
Հաշվետու զեկույցով բանախոսները ներկայացրել են համակարգում իրականացված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումները, նշված ժամանակահատվածում գրանցված ցուցանիշների համեմատական վերլուծությունը: Մասնավորապես՝ հանցավորության և արգելված իրերի ու թմրամիջոցների շրջանառության դեմ արդյունավետ պայքարի շրջանակներում բացահայտվել և կանխվել են ապօրինի ներթափանցման բազմաթիվ դեպքեր, տեսահսկման համակարգի միջոցով հայտնաբերվել են խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել են հաղորդումներ և արձանագրություններ, անցկացվել են ծառայողական քննություններ, արդյունքում՝ կիրառվել են տարբեր տեսակի տույժեր:
Ներկայացվել են ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված տարատեսակ միջոցառումները, կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում իրականացված իրավական աջակցության, իրավաբանական խորհրդատվության արդյունքները, նրանց պահման պայմանների բարելավմանն ուղղված շինբարեկարգման աշխատանքները և այլն:
Նշվել են նաև ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված քրեակատարողական ծառայողների ատեստավորման նոր կարգը, Ծառայության կանոնադրային պարտականությունների ուղղություններով իրականացված աշխատանքները և համակարգի համար կարևորություն ունեցող բազմաթիվ այլ փոփոխություններ:
Ի թիվս այլ կարևոր հարցերի՝ հատկապես քննարկվել են արձանագրված ինքնասպանության փորձերը, ինքնավնասման եղանակները, հացադուլ հայտարարելու դեպքերը, վերոնշյալ երևույթների դրդապատճառները, որոնց վերաբերյալ Ծառայության պետ Ամբակում Գրիգորյանն առանձնահատուկ շեշտադրել է կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ այդ պահանջը հավասարապես կիրառելի է նաև Ծառայության կառուցվածքային բոլոր օղակների նկատմամբ:
Նիստին անդրադարձ է կատարվել նաև սույն թվականին Քրեակատարողական ծառայության անդամակցմանը EuroPris-ի (Բանտերի և ուղղիչ հիմնարկների եվրոպական կազմակերպություն) կառույցին, որի հետ կառուցողական համագործակցումը նոր առավելություններ է տալու քրեակատարողական ոլորտի բարեփոխումներին:
Ամփոփելով Ծառայության՝ 2024 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները՝ Ծառայության պետի կողմից քրեակատարողական հիմնարկների և տարբեր ստորաբաժանումների պետերին տրվել են մատնանշված աշխատանքների մշակման ուղղություններով գրավոր հանձնարարականներ»,-նշված է հաղորդագրության մեջ:
14:57 24.06.2025
Չինացի պաշտոնյան մահապատժի է դատապարտվել կաշառակերության համարՉինաստանի դատարանը մահապատժի է դատապարտել Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդատվական կոնֆերանսի (ՉԺՔԿԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահ Դայ Դաոցզինին՝ կաշառակերության համար, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Չինաստանի Ժողովրդական կուսակցության (ԿԿՉԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահի գործով դատավճիռը հրապարակվել է երեքշաբթի օրը Գուանդուն նահանգի Չժուհայի միջանկյալ ժողովրդական դատարանում: «Մեղադրյալ Դայ Դաոցզինը դատապարտվել է մահապատժի կաշառակերության համար՝ երկու […] ...
14:50 24.06.2025
Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 25-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի, Սունդուկյան, Բաբայան, Հ. Հակոբյան, Կիևյան, Վաղարշյան փողոցների, Կոմիտասի և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 24.06.2025
Արսենին այլևս ոչ մի վնասվածք չի անհանգստացնում․ Զախարյանի գործակալ«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը խոսել է ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակի մասին, հաղորդում է РБ Спорт-ը: ««Ռեալ Սոսյեդադի» մարզական հավաքը սկսվում է հուլիսի 7-ին։ Արսենն արդեն մրցաշրջանի ավարտին պատրաստ էր լիարժեք մարզումների։ Հիմա նրան այլևս ոչ մի վնասվածք չի անհանգստացնում, պատրաստվում է նոր մրցաշրջանին»,- ասել է Գոլուբինը։ Զախարյանը վնասվածքների պատճառով բաց էր թողել […] ...
14:35 24.06.2025
Սամվել Կարապետյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀԳործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։ Հարցին, թե ո՞րն է տեղափոխության պատճառը, նա պատասխանել է. «Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ տեղափոխել են Երևան-Կենտրոն ՔԿՀ»։ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով։ Նրա նկատմամբ քրեական […] ...
14:25 24.06.2025
Yandex Armenia-ն գործարկում է Ultima պրեմիում ծառայությունը. այժմ Yandex Go հավելվածում հասանելի է նաև ուղղաթիռի պատվերըՆոր՝ Ultima ծառայության գործարկմամբ Yandex Go հավելվածում այժմ հնարավոր է պատվիրել ուղղաթիռով թռիչք՝ անհատական երթուղի՝ Copter սակագնով կամ ճանաչողական զբոսաշրջություն՝ Sky Tour սակագնով։ Օդային փոխադրումներն իրականացնում է ծառայության գործընկեր Armenian Helicopters ընկերությունը։ Ուղղաթիռային տուրերը հասանելի են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Դիլիջան, Սևան, Մեղրի, Գորիս, Երևանի ջրամբար, Քարերի սիմֆոնիա, Գառնու կիրճ և այլ վայրեր։ Copter սակագնով […] ...
14:18 24.06.2025
Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններն «անլուրջ» է անվանելՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններն «անլուրջ» է համարում: Այս մասին նա հայտարարել է Հաագայում դաշինքի գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ-ի հանրային ֆորումում: «ՆԱՏՕ-ն մտադիր է ապահովել, որ Ուկրաինան գտնվի հնարավորինս ուժեղ դիրքում, երբ սկսվեն լուրջ բանակցություններ, և այն, ինչ հիմա տեղի է ունենում Ստամբուլում, լուրջ չէ», – ասաց Ռյուտեն։ Նա չի բացատրել, թե […] ...