Կարելի՞ է առաջիկայում կառավարության մուտքի մոտ սպասել ներդրողների կուտակման. Արթուր Ղազինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Կարելի՞ է առաջիկայում կառավարության մուտքի մոտ սպասել ներդրողների կուտակման. Արթուր Ղազինյան

11:42 14.09.2018

Ներդրումների ներգրավումը ցանկացած կառավարության առաջնային խնդիրն է։ Այս մասին նշում է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը, որը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ներքին և օտարերկրյա ներդրումների հետ կապված մի շարք գործոնների:

«Այսօրվա մեր կառավարությունը բացառություն չի և ջանքեր է գործադրում համոզելու պոտենցիալ ներդրողներին, որ Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխությունը» Հայաստանը վերածել է ներդրումային «դրախտի»։

Որքանո՞վ է այս պնդումը համապատասխանում իրականությանը, և կարելի՞ է առաջիկայում կառավարության մուտքի մոտ սպասել ներդրողների կուտակման։

Այս հարցի պատասխանը կթողնեմ ընթերցողին, բայց մինչ այդ նշեմ 3 իրադարձություն, որ անմիջական կապ ունեն ներքին և օտարերկրյա ներդրումների հետ։

1. «Լիդիան-Արմենիա» ընկերության և իր կողմից շահագործվող «Ամուլսարի» հանքավայրի շուրջ ձևավորված թնջուկը, որ, կառավարվելով 3-րդ ուժերի կողմից, անելանելի դրության մեջ է դրել Փաշինյանի կառավարությանը։

Փաստը մեկն է. կառավարությունը չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները միջազգային ազդեցիկ ընկերության առջև, մնացածը հանգամանքներ են և մեկնաբանություններ։

2. «Վեոլիա» ֆրանսիական գիգանտ ընկերության շուրջ ծագած սկանդալը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համար որպես «կաշառք» գնված ավիատոմսերն ու ամրագրված հյուրանոցը։

Մեր կառավարությունը՝ տարված լինելով բոլոր անկյուններում կոռուպցիա բացահայտելու մոլուցքով և յուրաքանչյուր թփի տակ կոռուպցիոներ փնտրելով, զգալի վնաս հասցրեց «Վեոլիա» ընկերությանը, որի վարկանիշն ու արժեթղթերի գինը միջազգային բորսայում կարող էին արժեզրկվել, ինչի արդյունքում ընկերությունը կկրեր հարյուրավոր միլիոնների վնաս։

3. Վարչապետը, օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ հայտարարում է ինչ-որ անձանց հաշվին գտնվող տասնյակ միլիոնավոր դոլարների առկայության մասին, իսկ բոլորովին վերջերս արդեն հրապարակում այդ անձի անունը, ու հաշվին առկա է 30.000.000 դոլար և պահանջում մեկ շաբաթվա ընթացքում վերադարձնել այդ գումարը պետական բյուջե։

Սա «բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենսդրության կոպիտ խախտում է, ինչին բավական զգայուն են վերաբերվում ներդրողները։

Կարելի՞ է ներդրում անել մի երկրում, որտեղ պետության Վարչապետը, ընդդիմադիր բնույթի հանրահավաքում, հայտարարում է նախկին իշխանության ներկայացուցչի հաշվին առկա գումարի մասին, նշում կոնկրետ թիվը և պահանջում վերադարձնել պետական բյուջե»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP