Իլհամ Ալիևի ընդդիմությունը գործում է Ադրբեջանից դուրս. ադրբեջանագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+36.09 oC

Իլհամ Ալիևի ընդդիմությունը գործում է Ադրբեջանից դուրս. ադրբեջանագետ

17:04 03.04.2018

Ադրբեջանի գործող նախագահի դեմ որոշ ընդդիմադիր ելույթներ լինում են երկրից դուրս՝ Ադրբեջանից հեռացածների շրջանում։ Պատճառն այն է, որ ներքին ընդդիմություն ադրբեջանական հասարակությունն այլևս չունի։ Երկրում մնացած գործիչները հիմնականում վերահսկելի են իշխանությունների կողմից, և ընդդիմադիր պայքարը տեղափոխվել է սահմաններից դուրս։

«Ճանաչե՛ք ձեր բռնապետին» վերնագրով թռուցիկներ են տարածում, որը նորմալ երևույթ է, բայց Ադրբեջանում դրա հանդեպ ռեակցիան շատ սուր է ու շատ բարձր մակարդակով։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար և Իլհամ Ալիևի օգնական Ալի Հասանովը երկու անգամ Ֆեյսբուքում արձագանքել է դրան՝ նշելով, որ այդ մարդիկ ֆինանսավորվում են հայերի կողմից և մոռացել են, թե ինչ է նշանակում հայրենասիրության զգացումը»,– լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտնեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Մասնագետի խոսքերով, սակայն, նույնիսկ ադրբեջանական ընդդիմադիր կամ իշխանությունից անկախ գործող լրատվամիջոցները ներկայումս ստիպված են գործել արտերկրից, իսկ նրանց հասանելիությունը փակ է Ադրբեջանի տարածքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 01.08.2025

SHANTNEWS

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

14:57 01.08.2025

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

14:47 01.08.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:35 01.08.2025

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

14:23 01.08.2025

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի

14:13 01.08.2025

Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի

Կամբոջան պլանավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար, Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է Կամբոջայի փոխվարչապետ Սուն Չանտոլը։ Հուլիսին Թրամփը հայտարարեց, որ խոսել է Կամբոջայի և Թաիլանդի առաջնորդների հետ։ Նա ասաց, որ Միացյալ Նահանգները առևտրային համաձայնագրեր չի կնքի այդ երկրների հետ, […] ...

BACK_TO_TOP