16:05 12.09.2024
Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին և այն համարել անհետաձգելի:
Նախագծերով նախատեսվում է ՆԳՆ ենթակայությամբ գործող նոր ուսումնական հաստատության կարգավիճակը և ուսումնական գործընթացի կազմակերպման ընդհանուր պայմանները սահմանել «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Փրկարար ծառայության մասին» օրենքներով, իսկ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում սահմանել բլանկետային նորմեր, որոնք թույլ կտան ենթաօրենսդրական մակարդակում կարգավորել ՆԳՆ միասնական ուսումնական հաստատության կոլեգիալ և միանձնյա կառավարում իրականացնող սուբյեկտների ձևավորման և գործունեության առանձնահատկությունները: Մասնավորապես, նախատեսվում է սահմանել, որ ՆԳՆ ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունն ունենալու է ՊՈԱԿ-ի կազմակերպաիրավական ձև:
Օրենսդրական փոփոխությունների այս փուլից հետո, ուսումնական հաստատության կանոնադրությամբ կսահմանվի, որ կառավարման գործադիր մարմինը լինելու է ռեկտորը: Նոր ուսումնական հաստատության կազմում գործելու են երկու առանձին ուսումնական ստորաբաժանումներ, որոնք բազային կուրսի հիման վրա իրականացնելու են ոստիկանական և փրկարար ու ճգնաժամային կառավարման կրթական ծրագրերը՝ շարունակական կրթության մոդելով: Ըստ այդմ՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է սահմանել ոստիկանական կրթական ծրագրերի մակարդակները, դրանք իրականացնող ստորաբաժանման աշխատողների և սովորողների կարգավիճակը, իսկ «Փրկարար ծառայության մասին» օրենքում նախատեսվում է սահմանել փրկարար ու ճգնաժամային կառավարման կրթական ծրագրերի մակարդակները, դրանք իրականացնող ստորաբաժանման աշխատողների և սովորողների կարգավիճակը: Բացի այդ, նախագծերով առաջարկվում է ուսման ծախսերի հատուցման վերաբերյալ գործող կարգավորումները և սահմանել ուսումն ավարտելուց հետո պարտադիր ծառայության տարբերակված ժամկետներ:
Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ միասնական կենտրոնը կապահովի ճգնաժամային իրավիճակներում ոստիկանների և փրկարարների ավելի համակարգված փոխգործակցությունը: Ուսումնական երկու կենտրոնների միավորումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ և այն հետագայում կտեղակայվի Ակադեմիական քաղաքում։
Վարչապետը, անդրադառնալով օրինագծերին, նշել է, որ իրականում շատ լուրջ հայեցակարգային փոփոխությունների մասին է խոսքը, որը Կառավարությունը սկսում է կիրառել ոստիկանությունում և պետք է կիրառի նաև բանակում և Ազգային անվտանգության ծառայությունում:
«Հիմնականում օբյեկտիվ հանգամանքների բերումով՝ սպայական ծառայություն իրականացնող բազմաթիվ մեր հարգելի գործընկերների կրթությունը կապ չունի սպայական ծառայության հետ: Մենք ունենք սպաներ, ովքեր առաջին կրթությամբ, ասենք՝ մանկավարժներ են, տնտեսագետներ, պատմաբաններ և այլն»,-ասել է Կառավարության ղեկավարը:
Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է փոխել այդ ավանդույթը.
«Եթե մարդն աշխատելու է շարքային պարեկ, Ներքին գործերի նախարարության կրթահամալիրում ստանում է այն հմտությունները, որն իրեն պետք է պարեկ լինելու համար: Մասնագիտության ընտրությունն ենք նաև լրջացնում, որպեսզի ասենք՝ հարգելի քաղաքացի, որոշի, եթե դու ուզում ես լինել ոստիկան, մենք քեզ կաջակցենք այդ հարցում: Շարքայինից գեներալ դառնալու ճանապարհին Ներքին գործերի նախարարության ակադեմիան պետք է ոստիկանին, ոստիկանության ծառայողին և փրկարարին ուղեկցի: Այստեղ շատ կարևոր է նաև ստանդարտների հաստատումը»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ցանկացած պետության համար առանցքային նշանակություն ունի սպայական դասը և սպայական դասի գոյությունը:
«Ակադեմիական քաղաքի հետ կապված մեր գաղափարն այն է, որ բոլոր այն մասնագիտությունների համար, որոնք բնույթով ուղիղ կամ անուղղակի կապվում են զինվորական ծառայության հետ՝ ունենանք ընդհանրական ինչ-որ մի կուրս, որը լինի ոչ թե մասնագիտացման մասին, այլ սպայական կրթություն լինի՝ ինչ է նշանակում սպա և այլն: Ընդհանուր այդ կրթական բազան, որը պիտի ենթադրի սպայական բովանդակության ուսուցանումը, Ակադեմիական քաղաքի նախագծի առանցքային հատվածներից մեկն է, որը որպես գաղափար, հայեցակարգ կա, բայց մանրամասներին մենք պետք է անդրադառնանք: Հայեցակարգային գաղափարը սա է և մենք հետևողական քայլերով պետք է այս մեծ հայեցակարգային, գաղափարական ծրագիրն իրականացնենք», – նշել է վարչապետը:
14:45 19.06.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղարինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ալ-Ղայթին, ով Հայաստան է ժամանել Երևանում կայանալիք Սոցիալական արդարության երրորդ միջազգային համաժողովի շրջանակում։ Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նրա ղեկավարած կառույցի և անձամբ դոկտոր Ալ-Ղայթի գործունեությունն՝ ուղղված հանդուրժողականության, ժողովուրդների խաղաղ համակեցության և համամարդկային արժեքների տարածմանը։ Նախագահի […] ...
14:35 19.06.2025
29 տարեկան իսպանացին կդառնա Ա սերիայի պատմության ամենաերիտասարդ մարզիչը«Պարման» պատրաստվում է նոր գլխավոր մարզիչ նշանակել «Արսենալում» Միկել Արտետայի օգնական Կառլոս Կուեստային։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին 29 տարեկան է, ինչը նշանակում է, որ նա կդառնա Ա սերիայի պատմության ամենաերիտասարդ մարզիչը: «Արսենալի» հետ բանակցություններն ավարտական փուլում են: ...
14:30 19.06.2025
ԱԺ-ն ընդունել է 2024-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին նախագիծըՀունիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովը 63 կողմ ձայներով ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։ ...
14:25 19.06.2025
Հայաստանի ֆորպոստացման գործընթացի մեջ ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ. վարչապետՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2018-ին վարչապետի պաշտոնը ստանձնելու պահին ինքը լիարժեք չէր ընկալում իրեն որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավար, այլ՝ որպես ֆորպոստի ղեկավար։ «Երբ ես մտածում եմ իմ մասին 2018 թվականի հունիսին, երբ ես նոր Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվեցի, շատ արագ ես ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ […] ...
14:17 19.06.2025
Իսակովի պողոտայում բախվել են «Zhong Tong» ավտոբուսն ու «Opel»-ը. ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափԱյսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 08:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 51-ամյա Թաթուլ Գ.-ի վարած «Zhong Tong» մակնիշի, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Մարտիրոս Ի.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
14:12 19.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 19-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...