10:23 13.09.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախատեսած Հրատապ արձագանքման հարթակում կարող եք գույքագրել Ձեր կազմակերպության կողմից առաջարկվող ռեսուրսները՝ հրատապ արձագանքման ենթակա իրավիճակներից տուժած անձանց և ընտանիքների առաջնային կարիքների բավարարման նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
«Հարթակում որպես աջակցություն տրամադրող կազմակերպություն կամ անհատ գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել Ձեր կողմից առաջարկվող սոցիալական աջակցության ծառայությունները՝ ըստ հարթակում հաշվառվող հետևյալ կարիքների՝
Սնունդ
Հագուստ
Կոշիկ
Աջակցող միջոցներ (պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ)
Հիգիենայի պարագաներ
Տակդիր, միջադիր
Մահճակալ, ներքնակ
Անկողնային պարագաներ
Կենցաղային պարագաներ
Դեղորայք
Դպրոցական պարագաներ
Հոգեբանական աջակցություն
Խնամք
Ժամանակավոր կացարան
Փոխադրման ծառայություն
Այլ
Հրատապ արձագանքման հարթակը բարելավվել և արդիականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Դիմոքրասի Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում:
Հարթակի ծրագրային ապահովումը մշակվել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից»,-ասված է հաղորդագրության մեջ։
13:50 19.06.2025
Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունյայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՎրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունյայի գլխավորած պատվիրակությունն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ հունիսի 19-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ...
13:46 19.06.2025
«Լիվերպուլի» ֆուտբոլիստը մտադիր չէ մեկնարկային կազմում տեղը զիջել ՎիրցինԴոմինիկ Սոբոսլայը խոսել է «Լիվերպուլի» հավանական նորեկ Ֆլորիան Վիրցի մասին, հայտնում է This is Anfield-ը։ «Եկեք սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի ընկերական հանդիպումներից հետո։ Չեմ պատրաստվում մեկնարկային կազմում տեղս զիջել Վիրցին։ Եթե դու գալիս ես Պրեմիեր լիգան հաղթած թիմ, ապա պետք է քրտնաջան աշխատես ու պայքարես քո տեղի համար։ Եթե նրա համար վճարում են […] ...
13:39 19.06.2025
Ավարտին է հասցվել Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացըՀՀ կառավարության կողմից կայացված որոշման հիման վրա ավարտին է հասցվել Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի գնման գործընթացը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Դեսպանության նոր շենքն առանձնանում է առաջնակարգ դիրքով և պատմական ճարտարապետությամբ: Այն կառուցվել է 1866-1870 թվականներին և գտնվում է Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանին, մի շարք այլ եվրոպական հաստատությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների հարևանությամբ: […] ...
13:29 19.06.2025
Հայտնի է՝ երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը2025 թվականի հունիսի 24-ին` առավոտյան ժամը 9։00-ից, մեկնարկում է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Խնդրում ենք լինել ուշադիր, քանի որ haytru.emis.am կայքը, որը նախատեսված է ռուսերենով ուսուցման դասարաններում հայտարգման համար, այս փուլում չի գործելու։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այս փուլում հայտագրվող երեխաների միջին թիվը 15000 է, սակայն […] ...
13:22 19.06.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ ճանապարհի շինարարությունը ավարտված էՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը ավարտված է, շուտով այն կգծանշվի ու կկահավորվի ճանապարհային նշաններով»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:17 19.06.2025
Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել մայրաքաղաքից, որին կից գրել է. «Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից՝ վերականգնելով քաղաքային տեսքն ու ձևավորելով ավելի մաքուր և հարմարավետ միջավայր»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...