ԱԺ հանձնաժողովը հյուրընկալել է Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների ինստիտուտի նորանշանակ տնօրենի ղեկավարած պատվիրակությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+25.09 oC

ԱԺ հանձնաժողովը հյուրընկալել է Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների ինստիտուտի նորանշանակ տնօրենի ղեկավարած պատվիրակությունը

14:25 19.09.2024

Շատ բարձր եմ գնահատում Ազգային ժողովի եւ Ձեր ղեկավարած կառույցի միջեւ ձեւավորված ամուր համագործակցությունը, կարևորում եմ նաև ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված՝ Ռաուլ Վալենբերգի անվան ինստիտուտի հետ համատեղ իրականացվող միջոցառումները: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ հանձնաժողովի անդամներ Տիգրան Պարսիլյանի եւ Մարինա Ղազարյանի հետ սեպտեմբերի 19-ին հանդիպելով Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների ինստիտուտի նորանշանակ տնօրեն Պետեր Լունդբերգի եւ նրա ղեկավարած պատվիրակության անդամների հետ:

Ռուստամ Բաքոյանը շնորհավորել է Պետեր Լունդբերգին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ներկայացրել հանձնաժողովի գործունեության ոլորտներն ու իրականացվող աշխատանքները:

Նա և հանձնաժողովի անդամներն արժեւորել են կառույցի հետ համագործակցության ամրապնդումը, ընդգծել փորձի փոխանակման կարեւորությունը:

«Ընդհանուր առմամբ, խորհրդարանական մեր վերահսկողությունն իրականացնում ենք, և հենց այստեղ է, որ Ձեր ղեկավարած կազմակերպության աջակցությունն ենք զգում»,- հանձնաժողովի գործունեությունը ներկայացնելով՝ նշել է Ռուստամ Բաքոյանը:

Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների ինստիտուտի նորանշանակ տնօրենը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ կառույցը թեեւ փոքր է, սակայն համագործակցում է 70 երկրի հետ:

«Ես հպարտ եմ, որ կարողացել ենք գրասենյակ հիմնել այստեղ՝ Հայաստանում»,- ասել է նա՝ հավելելով, որ լրացել է Հայաստանում գրասենյակի գործունեության մեկ տարին:

Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության հարցին՝ Պետեր Լունդբերգը, մասնավորապես, ասել է. «Կցանկանայի նաեւ Հայաստանին շնորհավորել այն առաջընթացի կապակցությամբ, որ ունեցել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Իհարկե, մենք հասկանում ենք, որ մեկ օրում մարդու իրավունքների պաշտպանության կատարյալ վիճակի հնարավոր չէ հասնել, բայց կարեւոր է, որ ձեր երկիրն այդ ուղղությամբ է շարժվում»: Նա նաեւ հավելել է, որ նշված ոլորտում դեռեւս շատ անելիքներ կան:

Պետեր Լունդբերգը ներկայացրել է 40-ամյա կառույցի գործունեության ուղղությունները, կարեւորել ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության խորացումը:

«Հուսով եմ, որ ՄԱԿ-ի միջոցով կշարունակենք ձեզ հետ աշխատել: Հետաքրքրված ենք մի շարք ոլորտներում համագործակցությամբ, ինչի ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում»,- ասել է կառույցի ղեկավարը:

Զրուցակիցները երկուստեք կարեւորել են համագործակցության ամրապնդումն ու խորացումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 09.06.2025

SHANTNEWS

Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի իշխանություններին ներողություն խնդրել սարսափելի վարքագծի համար

11:50 09.06.2025

Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի իշխանություններին ներողություն խնդրել սարսափելի վարքագծի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասին ներողություն խնդրել իրենց պաշտոններում սարսափելի աշխատանքի համար՝ Լոս Անջելեսում շարունակվող բողոքի ցույցերը համարելով իրենց ձախողումներից մեկը։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն […] ...

Թենեսիում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

11:40 09.06.2025

Թենեսիում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ Թենեսի նահանգում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, հայտնում են տեղական իշխանությունները։ «Թենեսիի մայրուղային պարեկը օգնել է Թուլահոմայի ոստիկանությանը Օլդ Շելբիվիլ ճանապարհին տեղի ունեցած ինքնաթիռի վթարի վայրում», – ասվում է պարեկային ծառայության կողմից սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։ Ինքնաթիռում, ըստ գնահատականների, եղել է 16-20 մարդ։ Վիրավորներից մի քանիսը ուղղաթիռով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Ինքնաթիռը վթարի է […] ...

Ասադի հրաժարականից հետո Սիրիա է վերադարձել ավելի քան 400,000 փախստական

11:35 09.06.2025

Ասադի հրաժարականից հետո Սիրիա է վերադարձել ավելի քան 400,000 փախստական

Ավելի քան 400,000 փախստական ​​է վերադարձել Սիրիա հարևան երկրներից՝ երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականից հետո, հայտարարել է Սիրիայի ծովային նավահանգիստների և ցամաքային սահմանային անցակետերի վարչության հաղորդակցության տնօրեն Մազեն Ալուշը։ «Նախորդ ռեժիմից ազատագրվելուց հետո երկիր ցամաքային սահմանային անցակետերով վերադարձել է ավելի քան 400,000 սիրիացի», – ասել է Ալուշը «Ալ Իխբարիա» հեռուստաընկերությանը։ Նրա խոսքով՝ մայիսին մոտ […] ...

Թրամփը հայտնել է, որ Կալիֆոռնիայի ցուցարարներին վճարում են բողոքի ցույցերին մասնակցելու համար

11:28 09.06.2025

Թրամփը հայտնել է, որ Կալիֆոռնիայի ցուցարարներին վճարում են բողոքի ցույցերին մասնակցելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կալիֆոռնիայում կառավարության ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցուցարարներին վճարում են ցույցերին մասնակցելու համար։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն օրը Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սպառնաց, որ նահանգը կարող է հրաժարվել դաշնային հարկերի վճարումից՝ […] ...

Քննարկվել են  Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները

11:20 09.06.2025

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հրավերով աշխատանքային այց է կատարել Հռոմ։ Այս մասին տեղեկացնում են ՄՊՀ-ից։ «Այցի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել իր իտալացի պաշտոնակցի հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները և դրանց զարգացման ուղիները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սպառողների շահերի […] ...

BACK_TO_TOP