15:30 19.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Կատարի պետության մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» պատվիրակությանը՝ հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթիի գլխավորությամբ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
«Կատարայի» պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերով:
Նախարարը ողջունել է «Կատարայի» պատվիրակությանը՝ կարևորելով երկու պետությունների միջև մշակույթի և ԿԳՄՍ նախարարության համակարգման այլ ոլորտների համագործակցության հնարավորությունները:
Մշակույթի ոլորտում համագործակցության համատեքստում կողմերը, մասնավորապես, քննարկել են հայկական կենտրոնի հիմնումը «Կատարա» մշակութային հիմնադրամում: Ժաննա Անդրեասյանը ողջունել է այս գաղափարն և ընդգծել՝ «Կատարա» հիմնադրամի բազմամշակութային հայեցակարգը շատ գնահատելի է, իսկ դրա մի մասը կազմելը՝ համահունչ է մշակույթի հանրահռչակման պետական քաղաքականությանը:
«Տարբեր մշակույթներին ծանոթանալու հարթակ ունենալը շատ կարևոր է, որը երկու պետությունների ընդհանուր արժեքների ու մշակույթի ոլորտում ընդհանուր տեսլականի ուղղությամբ համագործակցության լավ հիմք կարող է դառնալ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
«Կատարայի» գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և խոստովանել՝ իր համար մեծ պատիվ է լինել Հայաստանում և քննարկել համագործակցության լայն ներուժը: Անդրադառնալով «Կատարայի» գործունեությանը՝ նա նշել է՝ հիմնադրամի տեսլականն է լինել համաշխարհային առաջատար հարթակ բազմամշակութային գործունեության համար: Խալեդ Իբրահիմ Ալ-Սուլեյթը կիսվել է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան կատարած այցի տպավորություններով: «Կատարայի» պատվիրակությունը Մատենադարանում շրջել է մշտական և ժամանակավոր ցուցասրահներում, ծանոթացել հիմնական ցուցադրվող և նոր ձեռք բերված ձեռագրերին: Խալեդ Իբրահիմ Ալ-Սուլեյթին կարևորել է հատկապես Մատենադարանում պահվող այլալեզու, այդ թվում՝ արաբատառ ձեռագրերի հավաքածուի ուսումնասիրությունը, որոնց թիվը հասնում է 3000-ի:
Պատվիրակությունը դիտել է եղել նաև Հայաստանի ազգային պատկերասրահում բացված հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ժամանակակից արվեստի, գրականության, գրահրատարակչության և գրական ստեղծագործությունների թարգմանության ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Այս համատեքստում ԿԳՍՄ նախարարն առաջարկել է դիտարկել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հետ փոխգործակցության հնարավորությունը, մասնավորապես՝ թարգմանությունների, փորձի փոխանակման, պրակտիկայի ծրագրերի իրականացման առումով:
Կողմերն անդրադարձել են նաև Կատարի համալսարանում հայ ուսանողների համար կրթաթոշակների տրամադրման, ինչպես նաև «Կատարայի» կողմից մշակույթի կառավարման ոլորտի աշխատակիցների համար վերապատրաստումների կազմակերպման հնարավորություններին:
12:22 09.06.2025
Լոս Անջելեսում բողոքի ցույցերի ժամանակ երկու ոստիկան է տուժելԿիրակի օրը Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա) անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերի ժամանակ տուժել է երկու ոստիկան։ «Երկու մարդ մոտոցիկլետներով փորձել են ճեղքել պատնեշը։ Երկու ոստիկան տուժել է մոտոցիկլավարների կողմից հարվածից հետո։ Երկու վարորդներն էլ ձերբակալվել են։ Ոստիկանները բժշկական օգնություն են ստացել դեպքի վայրում», – հայտնել է X-ի տեղական ոստիկանությունը։ Իրավապահ մարմինները փորձում են Լոս […] ...
12:16 09.06.2025
Խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներՆախորդ շաբաթ ճանաչողական այցի շրջանակում խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, հայտնում են ԱԺ-ից։ «Երևանի Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր […] ...
12:11 09.06.2025
Times of Israel․ ԱՄՆ-ը քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցըԱՄՆ-ը քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցը, հաղորդում է «Times of Israel» թերթը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին։ «Աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ը դեռևս որոշում չի կայացրել ՅՈՒՆԻՖԻԼ-ին ապագա աջակցության վերաբերյալ, բայց ցանկանում է խոշոր բարեփոխումներ, որոնք կարող են նշանակել աջակցության դադարեցում»,-գրում է հրատարակությունը։ Հրատարակությունը հիշեցնում է, որ ՅՈՒՆԻՖԻԼ-ի մանդատը տարին մեկ անգամ երկարաձգվում […] ...
12:05 09.06.2025
Աֆղանստանը կոչ է արել վերացնել երկրի դեմ պատժամիջոցներըԱֆղանստանի էկոնոմիկայի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը վերացնել երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Էկոնոմիկայի նախարարությունը կարծում է, որ այս պատժամիջոցների շարունակությունը բացասաբար է անդրադառնում առևտրի և ներդրումների վրա, ինչպես նաև նպաստում է երկրում աղքատության և գործազրկության աճին, հաղորդում է Ariana news տեղեկատվական պորտալը։ «Աֆղանստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում այնպիսի հիմնական տնտեսական ցուցանիշների […] ...
11:50 09.06.2025
Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի իշխանություններին ներողություն խնդրել սարսափելի վարքագծի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասին ներողություն խնդրել իրենց պաշտոններում սարսափելի աշխատանքի համար՝ Լոս Անջելեսում շարունակվող բողոքի ցույցերը համարելով իրենց ձախողումներից մեկը։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն […] ...