18:53 19.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարույթային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի կերպով հրազեն և դրա համար նախատեսված փամփուշտներ ձեռք բերելուն, փախադրելուն և իրացնելուն դրդելու, ինչպես նաև հիշյալ հրազենը և փամփուշտները ապօրինի ձեռք բերելու և կրելու դեպք։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի՝ քրեական ենթամշակույթ կրող բնակիչ Ա․Թ․–ն, Վ․Դ․–ից տեղեկանալով մարտական ատրճանակ ձեռք բերելու հնարավորության մասին, վերջինիս դրդել է ապօրինի կերպով հրազեն և դրա համար նախատեսված փամփուշտ ձեռք բերել, փախադրել և իրեն իրացնել՝ հակառակ դեպքում սպառնալով հաշվեհարդար տեսնել և խոշոր չափի նյութական միջոցներ ստանալ նրանից։ Հիշյալ հրազենը և փամփուշտները ձեռք բերելու համար, 2024թ․ օգոստոսի 25-ին կնոջից վերցնելով 600.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, հիշյալ հարցի շուրջ նախնական համաձայնության գալով Գ․Ա․–ի հետ, Վ․Դ․–ն, նույն օրը իր անձնական օգտագործման «BMW» մակնիշի ավտոմեքենայով, Գ․Ա․–ի հետ միասին մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ Երևան-Սևան ավտոմայրուղուն գտնվող ռեստորանային և հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում, ինքնությունը չպարզված անձից ապօրինի ձեռք են բերել՝ 600.000 ՀՀ դրամ գումարով գնել են «ТТ» տեսակի 7,62մմ /7,62×25/ տրամաչափի ակոսափող ատրճանակ՝ 2 պահեստատուփով, ինչպես նաև հիշյալ ատրճանակի համար նախատեսված 24 հատ փամփուշտ։
Նույն օրը դրանք փոխադրելով Վանաձոր քաղաք՝ ժամը 20:38-ի սահմաններում, Վ․Դ․–ն ժամանել է Ա․Թ․–ի՝ Երևանյան խճուղում գտնվող առանձնատան ավտոտնակ, որտեղ հիշյալ ատրճանակն առձեռն տրամադրել է վերջինիս, ով, չունենալով հրազեն կամ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու իրավունք, այն ապօրինի ձեռք է բերել և պահել իր մոտ:
Վերջինիս կողմից զենքը ուսումնասիրելու ընթացքում, Ա․․Թ․–ն և Վ․Դ․–ն, նկատելով օպերատիվ–հետախուզական միջոցառումներ իրականացնելու նպատակով դեպքի վայր ժամանած՝ ՀՀ ԱԱԾ ծառայողներին, վերը նշված հանցանքը թաքցնելու նկատառումով, ՀՀ ԱԱԾ ծառայողների ներկայությամբ, հիշյալ հրազենը և դրա փամփուշտները նետել են հատակին, որոնք հայտնաբերվել են դեպքի վայրի զննությամբ, իսկ հիշյալ անձինք, ավելի ուշ՝ նաև Գ․Ա․–ն, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիման վրա, ձերբակալվել են։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա․Թ․–ի, Վ․Դ․,ի և Գ․Ա․–ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով։ Վերջիններս կալանավորվել են։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:44 09.06.2025
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի13:37 09.06.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, […] ...
13:31 09.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ըԲացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...
13:24 09.06.2025
Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...
13:17 09.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՀունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...
13:11 09.06.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը. ՔԿՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող խանութի ցանցերի միջոցով գործունեություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չեն վճարվել: Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և […] ...
13:00 09.06.2025
Իրանը պատրաստ է առաջիկա օրերին պատասխանել ԱՄՆ-ի միջուկային համաձայնագրի առաջարկինԻրանը առաջիկա օրերին կպատասխանի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու ԱՄՆ առաջարկին, հայտարարել է Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի խոսնակ Բեհրուզ Կամալվանդին։ «Իրանի պատասխանը ԱՄՆ-ի գրավոր առաջարկին գրեթե պատրաստ է և կփոխանցվի առաջիկա օրերին», – նրա խոսքերն է մեջբերում իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրեցին բանակցությունների […] ...