Բաշկիրիայում բախվել են երեխաներ տեղափոխող ավտոբուսը և ՎԱԶ-2109-ը, կա զոհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

Բաշկիրիայում բախվել են երեխաներ տեղափոխող ավտոբուսը և ՎԱԶ-2109-ը, կա զոհ

15:54 15.09.2018

Բաշկիրիայում (Բաշկորտոստան) բախվել են մարդատար ավտոմեքենան և ավտոբուսը: Պատահարի հետևանքով մահացել է մեկ մարդ, մեկն էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասովածքներ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Ըստ տեղեկությունների՝ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 10:30-ին: Միմյանց են բախվել ՎԱԶ-2109 մակնիշի ավտոմեքենան և «ԼիԱԶ» ավտոբուսը, որի ուղևորները երեխաներ էին:

ՎԱԶ-2109-ի ուղևորը մահացել է տեղում, իսկ վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է հետաքննություն՝ դեպքի մանրամասները պարզելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանը բանակցություններ է վարել Սիրիայի առաջնորդ ալ-Շարաայի հետ

16:45 24.05.2025

Էրդողանը բանակցություններ է վարել Սիրիայի առաջնորդ ալ-Շարաայի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, ով Ստամբուլ է ժամանել չհայտարարված այցով, հաղորդում է TRT Haber պետական ​​հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը հրապարակել է Դոլմաբահչե պալատում տեղի ունեցած հանդիպումից լուսանկարներ։ Ալ-Շարաան ապրիլին այցելել էր Թուրքիա ՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին։ «Էրդողանի և ալ-Շարաայի հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի […] ...

Քառանիվի ինքնավթարի հետևանքով երկու հոգի մահացել են, ևս երկուսն ունեն մարմնական վնասվածքներ

16:30 24.05.2025

Քառանիվի ինքնավթարի հետևանքով երկու հոգի մահացել են, ևս երկուսն ունեն մարմնական վնասվածքներ

Մայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ.Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանություն։ Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։ Լրատվական կայքերից մեկում տեղեկություն էր տարածվել, թե մահացածները շրջանավարտներ են։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ...

Կամավինգան նույնպես արձագանքել է Մոդրիչի հրաժեշտին

16:30 24.05.2025

Կամավինգան նույնպես արձագանքել է Մոդրիչի հրաժեշտին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան նույնպես արձագանքել է Լուկա Մոդրիչի՝ ակումբից հեռանալու հայտարարությանը: «Ֆուտբոլի լեգենդ, օրինակելի մարդ: Լուկա, ինձ համար մեծ պատիվ էր խաղադաշտը քեզ հետ կիսելը, քեզանից սովորելը և քո նման մեծության կողքին լինելը: Տխրում եմ, երբ մտածում եմ, որ քեզ այլևս հանդերձարանում չեմ տեսնելու: Մենք շատ կկարոտենք քեզ: Դու կյանքի ուրախություն ես: Գնահատում […] ...

ԱԷՄԳ ղեկավարը կարևոր է համարում ԱՄՆ-Իրան միջուկային երկխոսության շարունակությունը

16:21 24.05.2025

ԱԷՄԳ ղեկավարը կարևոր է համարում ԱՄՆ-Իրան միջուկային երկխոսության շարունակությունը

Իրանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն շփումները իրանական միջուկային հարցի շուրջ, քանի որ հակառակ դեպքում հնարավոր է լուրջ ճգնաժամ, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Մենք պետք է համոզվենք, որ երկխոսությունը շարունակվում է։ Որովհետև եթե կողմերը ասեն, որ այլևս չեն ցանկանում խոսել միմյանց հետ, ապա իրավիճակը լուրջ կլինի», – ասել […] ...

Ֆիդանը Մոսկվայում  կհայտարարի Ուկրաինայի շուրջ բանակցություններում միջնորդելու Թուրքիայի պատրաստակամության մասին

16:09 24.05.2025

Ֆիդանը Մոսկվայում կհայտարարի Ուկրաինայի շուրջ բանակցություններում միջնորդելու Թուրքիայի պատրաստակամության մասին

Մայիսի 26-27-ը Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի ղեկավարության հետ կքննարկի Ուկրաինայում կարգավորման հարցերը և կրկին կհայտարարի Անկարայի պատրաստակամության մասին՝ հանդես գալ որպես միջնորդ խաղաղության բանակցություններում։ Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները։ Ֆիդանը Ռուսաստանի Դաշնություն կայցելի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով։ «Մոսկվայում կայանալիք բանակցությունների […] ...

Քրիստիան Ռոմերոն` Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստ

15:51 24.05.2025

Քրիստիան Ռոմերոն` Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստ

Լոնդոնի «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Քրիստիան Ռոմերոն ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի ավարտված խաղարկության լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Ռոմերոն լոնդոնյան ակումբի կազմում 2024/25 մրցաշրջանում Եվրոպա լիգայում մասնակցել է 7 խաղի, որոնցից 6-ը՝ փլեյ-օֆֆ փուլում։ 2022թ. աշխարհի չեմպիոնը նաև ճանաչվել էր Եվրոպա լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ: Վճռորոշ խաղում «Տոտենհեմը» 1-0 հաշվով հաղթել […] ...

BACK_TO_TOP