18:47 16.09.2018
Սեպտեմբերի 15-16-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Կենտրոնական գերեզմանատանը՝ 300 քմ և ջերմահարվել 6 ծառ՝ մասամբ, Վերին Անտառային փողոցում՝ Շառլ Անզնավուրի տան մոտակայքում՝ 250 քմ, Վարդաշեն թաղամասի թիվ 64 դպրոցի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Կորեայի ձորի մոտակայքում՝ մոտ 6000 քմ, Դուրյան թաղամասի թիվ 32 շենքի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Արագածոտնի մարզի Հացաշեն գյուղի դաշտերում՝ 80 հա, Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի գերեզմանատանն՝ 100 քմ, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Շիրվանզադե փողոցի թիվ 6 շենքի բակում ՝ մոտ 400 քմ, Սաթյան 52 փողոցում՝ մոտ 3000 քմ, Շիրակի մարզի Գետափ գյուղի բենզալցակայանի մոտակայքում՝ մոտ 6000 քմ, Կոտայքի մարզի Աղբյուրակ գյուղի եկեղեցու մոտակայքում՝ մոտ 4000 քմ, Արգել գյուղի գերեզմանատանը` մոտ 1000 քմ խոտածածկույթ և 10 դեկորատիվ ծառ՝ մասամբ, Ձորաղբյուր գյուղի տարածքում՝ մոտ 1 հա, Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ 3000 քմ, Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան թաղամասի 1-ին և 2-րդ փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ մոտ 1400 քմ և ջերմահարվել՝ 23 ծառ, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի՝ մոտ 6 հա, Քանաքեռավան գյուղի գինու գործարանի մոտակայքում՝ մոտ 2500 քմ խաղողի վազեր և խոտածածկույթ, Հրազդան քաղաքի «Աղբյուրակի» ջրամբարի մոտակայքում այրվել է մոտ 5000 քմ, «Վանատուր» թաղամասի սարերում՝ մոտ 10 հա, լճի մոտակայքում՝ մոտ 3000 խոտածածկույթ և ջերմահարվել 20 եղևնի, քաղաքային գերեզմանատան տարածքում՝ մոտ 2 հա, Գեղաշեն-Զառ ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում՝ մոտ 2 հա բուսածածկույթ, Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 11-րդ կմ-ի մոտակայքում ՝ 4000 քմ, 4-րդ կմ-ին՝ Ներքին Գետաշեն գյուղի մոտակայքում՝ մոտ 8000 քմ, Երևան–Սևան 44-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 8 հա, Գետաշեն գյուղի մոտակայքում՝ մոտ 8000 քմ, Աբովյանի քաղաքում՝ հանրապետական տուբերկուլյոզային հիվանդանոցի այգում՝ մոտ 1500 քմ, Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի վերջնամասում՝ անասնագոմերի մոտակայքում՝ 10 հա, Վարդենիս քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 2 հա, Վեդի-Շաղափ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ մոտ 15հա խոտածածկույթ, ջերմահարվել՝ 30 դեկորատիվ և 15 բերքատու ծառ, Երևան-Սևան 42-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 5000 քմ, 18-20-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 2 հա, Աբովյան-Արզնի ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ «Տուբերկուլյոզային դիսպանսերի» դիմաց` մոտ 200 քմ խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...