10:03 05.04.2018
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կրկին քննադատել է իշխող վերնախավին՝ ճոխ ապրելակերպի և չարդարացված ծախսերի համար: Քըլըչդարօղլուն անդրադարձել է նախագահական պալատի խոհանոցում օգտագործվող մթերքների վրա ծախսվող գումարներին: Այդ մասին հաղորդում է Ermenihaber.am-ը:
Ըստ քեմալական կուսակցության նախագահի՝ նախագահական պալատում օգտագործվում է նուշի ալյուր, որի 1 կգ արժեքը 87 թուրքական լիրա է (21.5 դոլար)՝ ի տարբերություն ցորենի ալյուրի, որի արժեքը 3.75 լիրա է (0.9 դոլար):
Քըլըչդարօղլուն քննադատական խոսքերն ուղղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` առանց նրա անունը նշելու:
«Թող խորտակվեն քո պալատն էլ, քո բարքերն էլ: Պալատում շաքարավազ չեն օգտագործում, փոխարենը պարոնը ամենաթանկ մեղրով է սնվում»:
Նա, նաև փոխելով Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետային վերագրվող հայտնի խոսքերը, ասել է. «Եթե մի օր ասեն «Ժողովուրդը սոված է, հաց չունի ուտելու», պալատից մի կին կասի. «Հաց չունեն, թող նուշի ալյուրով սնվեն»:
Քըլըչդարօղլուի քննադատության թիրախում են հայտնվել նաև Թուրքիայի արվեստի գործիչները, որոնք Էրդողանի հետ մեկնել էին Թուրքիայի Հաթայ նահանգ՝ Սիրիայի Աֆրին շրջանում Թուրքիայի ԶՈՒ կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի մասնակից զինվորներին ոգևորելու համար:
«Երկրի արվեստագետները պարտավոր են հաստատուն ու պատվով լինել: Գերիշխող ուժին չպետք է անձնատուր լինեն, պիտի պաշտպանեն օրենքը, արդարությունն ու իրավունքը: Ի հեճուկս բոլոր ճնշումների՝ պիտի ճնշվածների իրավունքները պաշտպանեն»:
Քըլըչդարօղլուն նշել է, որ ռազմական գործողության ժամանակ 52 թուրք զինվոր է զոհվել, հարյուրավորները՝ վիրավորել, և նման պայմաններում դհոլ զուռնայով, երգ ու պարով հավաքվելը անբարոյականություն է:
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ22:39 22.08.2025
Երևանում 4.2 հա մակերեսի վրա հիմնվում է իր տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգիԵրևանի քաղաքապետարանը, մասնավորի հետ գործակցությամբ, Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տորք Անգեղի արձանին հարակից տարածքում հիմնում է իր տեղանքով տարբերվող ու տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 4.2 հա մակերես զբաղեցնող ձորափնյա զբոսայգում լինելու են կանաչ գոտիներ, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, ամֆիթատրոն, ինչպես նաև ճեմուղիներ և հեծանվուղիներ: ...
22:34 22.08.2025
ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատունԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի և վիզա ստանալու հետագա հնարավորություններից զրկման։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին։ ...
22:30 22.08.2025
37-ամյա աշտարակցու տնամերձ հողամասում կանեփի 164 բույս է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Աշտարակի 37-ամյա բնակիչն ապօրինի պահում, օգտագործում է մարիխուանա տեսակի թմրամիջոց, ինչպես նաև տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Օգոստոսի 18-ին տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նրա հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 164 բույս։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...
22:24 22.08.2025
Ալիևն ակնարկում է՝ իր երկիրը պատրաստվում է նոր պատերազմի․ ո՞ւմ հետ է այս անգամ պատերազմելու ԱդրբեջանըԻլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը պետք է պատրաստ լինի նոր պատերազմի: Թե կոնկրետ ո՞ր երկրի հետ է հավանական համարում ռազմական գործողությունները, Ադրբեջանի նախագահը չի ասել: Ի՞նչ առիթով է Ալիևը հանդես եկել իր հերթական ռազմատենչ հայտարարությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Քելբաջարի վերաբնակիչների հետ և հայտարարել է, […] ...
22:19 22.08.2025
Շատջրեք գյուղի տներից մեկում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների աշխատանքի շնորհիվ․ կա վիրավորՕգոստոսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատջրեք գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վարդենիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են բնակելի […] ...
22:15 22.08.2025
Հրաչյա Արաբյանը որոնվում է որպես անհետ կորածՈրպես անհետ կորած որոնվում է 1999 թվականին ծնված Հրաչյա Արաբյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...